среда, 12 декабря 2012 г.


Նա այնքան գեղեցիկ էր:Նա մեր կուրսից էր, Պոլիտեխնիկից: Նա սովորում էր գերազանց և մեր կուրսի ավագն էր, ինձ սիրում էր, ես դա զգացել էի, և ոչ՛ միայն ես էի զգացել, այլ ամբողջ կուրսը, բայց ես նրան ուշադրություն չէի դարձնում, չնայած նա շատ գեղեցիկ էր, և մեր կուրսի բոլոր տղաները սիրահարվել էին նրան: Իսկ նա միայն ինձնով էր տարված:
Մի անգամ մեր կուրսի տղաները վերցրեցին նրա կյանքի օրագիրը, և բոլորս սկսեցինք կարդալ, նա ամեն մի տեքստ իմ մասին էր գրել, բոլորը նրան ծաղրեցին, նույնիսկ ես: Նա լաց եղավ և հեռացավ լսարանից:
Երբ ես գնացի տուն, հասկացա ինչ սխալ եմ գործել, ծաղրել եմ նրան անմեղ տեղը, և նա շատ էր վիրավորվել, ու ես այդ պահին որոշեցի զանգահարել նրան և ներեղություն խնդրել, բայց նա չէր պատասխանում զանգերիս: 
Երբ ես եկա դասի, նա ներկա չէր, ես շատ զարմացա, քանի որ նա պարտադիր բոլոր դասերին ներկա էր լինում:
Անցան օրեր, երևի արդեն 10 օր, և նա դասի չէր գալիս, պարզվեց, որ հեռացել է Պոլիտեխնիկից ու տեղափոխվել էր` Տնտեսագիտական համալսարանում սովորելու: Ես ամենինչ իմացա նրա մասին, իմացա, որ նա այնտեղ ունի իր ընկերը, և նրանք սիրում են իրար: Ես շատ ուրախացա, քանի որ ես նրան չէի սիրում, և նա կտանջվեր: Նա երջանիկ էր:


Комментариев нет:

Отправить комментарий