Մենք ասում ենք «Չկարողացա պատասխանել, որովհետև զբաղված էի», իսկ իրականում չենք կարողանում լսել այն ձայնը, որը այլևս երջանկություն չի պատճառում...
Մենք ասում ենք «Ինձ այլևս ոչինչ պետք չի քեզանից», երբ հասկանում ենք, որ նա չի կարող տալ այն, ինչ ուզում ես...
Մենք ասում ենք «Շնորհակալություն, որ դու կաս», բայց չենք կարողանում ասել.«Ես Քեզ սիրում եմ»...
Մենք ասում ենք «Ես այլևս ոչ ոքի պետք չեմ», իսկ իրականում դու պետք չես Մի հոգու...
Մենք ասում ենք «Դու լավ ընկեր ես...» և մոռանում ենք ավելացնել «Բայց դու չես կարող դառնալ ինձ համար ինչ-որ կարևոր մեկը»...
Մենք ասում ենք «Ես վստահում եմ քեզ», երբ վախենում ենք, որ նա մեզ խաղալիք է դարձրել...
Մենք ասում ենք «Միշտ», երբ ցանկանում ենք նայել Ժամերին...
Մենք այնքան շատ ենք խոսում, որ երբ գալիս է պահը ամեն ինչ մի քանի բառով ասելու՝ մենք լռում ենք և գլուխը կախ նայում հատակին...
Մենք ծիծաղում ենք մահվան վրա և կիլոգրամներով դեղ ենք գնում դեղատնից...
Մենք սիրում ենք կյանքը, սակայն այն նաև տխուր անակնկալներ է մատուցում...
Մենք ապրում ենք ժ՝ շրջանցելով սև և սպիտակ զոլերը, իսկ վերջում ասում ՝ Ամեն ինչ լավ կլինի...
Մենք ատում ենք սուտը, բայց ժամանակ առ ժամանակ ինքներս ենք ստում...
Մենք յուրաքանչյուրս ցանկանում ենք, որը կյանքը լավը լինի, բայց որոշները ուղղակի նստում են և մտածում, որ առանց ինչ-որ բանի կյանքը կգեղեցկանա...
Մենք ատելություն ենք սերմանում մեկս մյուսի մեջ, բայց վերջապես հասկացեք ՄԱՐԴԻԿ, որ ատելությունը ուղղակի նպաստում է դեպի վատը...
Մեզանից շատերը չեն հավատում ԱՍՏԾՈՆ, բայց իմացեք ԱՍՏՎԱԾ կա և նա քայլում է ձեր առաջով և ձեր ամեն կաթիլ արցունքը կվերածվի ուրախության՝ Դուք միայն պետք է ՀԱՎԱՏԱՔ...
Комментариев нет:
Отправить комментарий