суббота, 29 декабря 2012 г.

Մենություն՝ մի բառ, 8 տառ, բայց մի մեծ ցավ: Գիտե՛մ, թե ինչ է մենությունը: Դա մի երևույթ է, մի զգացողություն, երբ հոգիդ դատարկ է, անդադար ցանկանում ես լաց լինել: Ինչու՞ են սիրող սրտեր իրենց մենության մատնում: Ախր միմյանց խոստացել էին միշտ միասին լինել, բայց արի ու տես՝ մենակ է մնացել նրանցից մեկը: Բառերով դժվար է բացատրել: Դա խաբկանքի պես մի բան է: Այն հոգիդ տակնուվրա է անում, տեղդ չես գտնում, օգնում է միայն տխուր երաժշտությունը, մելամաղձոտ եղանակը: Հանգստացնող է, երբ դրսում անձրև է գալիս՝ մաղում է դանդաղ-դանդաղ, դուրս ես գալիս այգի և սկսում քայլել, միաժամանակ երգ ես լսում և շարունակ մտածում նրա մասին, լոկ նրա, և ուրիշ ոչ մեկի և ոչ մի բանի: Ակամայից արցունքներ են հոսում աչքերիցդ, իսկ դրան ուղեկցում է տխուր երաժշտությունը: Երգի բառերը կարծես հենց քեզ համար գրված լինեն՝ հոգեհարազատ, բայց ո՛չ հանգստացնող: Մեղեդին ակամայից հիշեցնում է նրան, և անկախ քեզնից հարցեր են առաջանում.  որտե՞ղ է, ի՞նչ է անում,  ինչու՞ չկա, չէ՞ որ խոստացել էր մինչ մահ ինձ հետ լինել, մի՞թե դրանք ուղղակի խոսքեր էին, ո՛չ ավելին: Չե՛մ հավատում, որ այս ամենը ինձ հետ է կատարվում: Խոստովանու՛մ եմ, ես սովոր չեմ մենության, ցավո՛տ է , այնքան ցավոտ...Բայց չե՛մ ուզում ուրիշ մեկը կողքիս լինի, քանի որ բացի նրանից ոչ ոք ի զորու չէ լցնել այն Տորիչելյան դատարկությունը, որը հիմա կա իմ ներսում: ՈՒզում եմ ցրվել, բայց չի ստացվում: Գրու՛մ եմ, շարունակ գրում, բայց հոգուս ցավը չի թեթևանում: Չե՛մ թաքցնի, սիրում եմ նրան կյանքիցս առավել, բայց մենակ եմ հիմա...Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է մենությունը, չէ՛ չգիտես...Ինչու՞, որովհետև ես թույլ չեմ տվել զգաս այդ դառը և սպանիչ ցավը: Հավատա՛ չեմ էլ ցանկան զգաս... Այս կյանքում կարողացիր մի բան անել. խոստումդ պահե՛լ իմացիր...

Комментариев нет:

Отправить комментарий