суббота, 29 декабря 2012 г.


Մեղեդու մի ծվեն անցած-գնացած նվիրական անձրևի բուրմունք է բերում, հետո պատահական սիրով լեցուն մի երեկոյի զովություն դիպչում է դեմքիս ու ես հիշում եմ...Հիշում եմ բոլորին, ովքեր եղել են անցյալումս ու իրականում կարևոր չէ, թե ինչ տեղ են զբաղեցրել, ով են եղել նրանք անցյալում ինձ համար: Ես հիշում եմ, որ նվիրվել եմ նրանց, նվիրել եմ  հոգուս ամենախորն անկյունները, պատմել եմ յուրաքանչյուր ցանկություն ու երազանք, յուրաքանչյուր դժվարության մասին եմ խոսել, չգիտակցելով, որ մի օր կողքիս չեն լինելու, չգիտակցելով, որ ուժեղ մի հարված է ստանալու հոգիս` չնայած նվիրածս անկեղծությանն ու նվիրական սիրուն, չնայած ամեն րոպե նրանց օգնելու ու իրենց խնդրանքը կատարելու պատրաստակամությանս, չնայած բոլորին դեմ գնալու անցանկալի սովորությանս: Չնայած ամեն ինչի` ես հավատացել եմ այդ գեղեցիկ պատկերներին ու կերպարներին, որ կամ եղել է, կամ էլ ինքս եմ ստեղծել նրանց վերաբերյալ: Ու հիմա չկան... Շատ մարդկանց հետ դադարեց շփումս...ուղղակի...Ոմանց հետ որևէ պատճառով, ոմանց հետ պարզապես... Դադարեց շփումը ու ես հիշում եմ... Հիշում եմ և' լավն ու վատը, և' հեշտն ու դժվարը: Ինձ համար դժվար է եղել, չափազանց...Գիտակցելով, որ արժանի չեն արցունքներիս, ընկերասիրությանս,աջակցությանս` ես լաց եմ եղել, աջակցել նրանց մի փոքր խնդրանքի դեպքում ու հոգու խորքում սիրել եմ ժամանակավոր ընկերներիս...Որոշ մարդիկ հիմա ինձ համար ուղղակի որոշ մարդիկ են...Շատերը չեն տեսել տխրությունս, շատերին եմ անսիրտ ու ուժեղ թվացել, իրականում պատերը սենյակիս անվերջ արցունքներիցս են զզվել, իրականում բարձս է ամեն օր արցունքներիցս թրջվել, իրականում արհեստական ժպիտս է խաղացել դեմքիս` ինչ-որ մի օր ինձնից անկեղծություն ակնկալելով: Օրերը գլորվում էին, իսկ հանգստություն չէր գտնում ներսս: 
Նեղվում էի, լաց լինում, հույսս կտրած` աննշան հույսով, բայց մեծ ցանկությամբ վաղվա լավին սպասելով: Ապրում էի` բոլորին հույս ու ուժ, խորհուրդներ տալով, բայց ոչ ոքից չէի ստանում այդ պատասխանը... Փոխարենը միայն ընկերների դավաճանություն, սխալ կարծիքներ, ցավ, լաց, արհեստական ժպիտ...Ու թեկուզ տխուր, թեկուզ հուսալքված, բայց սպասում էի որևէ դրական ակնթարթի` իրավիճակը ճիշտ գնահատելով: Թեկուզ ցածր տրամադրությամբ, բայց  ես հավատում էի վաղվա օրվան...Հավատում էի վաղվա հրաշքին, վաղվա օրվա գույներին... 
 Գնահատեք իրավիճակը և ապրեք նրա ամեն մի վայրկյանը, անգամ եթե այդ իրավիճակը վատագույնն է: Երբեք մի կորցրեք ձեր հույսը: Աստված ձեր կյանքի համար գերազանց ծրագիր ունի...

Комментариев нет:

Отправить комментарий