Որքան երկար եմ մտածել քեզ գրելու մասին, սակայն ինքս էլ չգիտեմ ինչու: Գուցե այն պատճառով, որ դրսում հաճելի եղանակ է` թռչունների ծլվլոցը, քաղաքի աղմուկը, իսկ իմ հոգում ամենուր անձրև է: Գուցե ես ամաչում եմ կրկին անգամ քո առջև բացել իմ ներաշխարհը, բայց հանկարծ հասկանում եմ, թե որքան անհեթեթ կթվան քեզ իմ խոսքերը: Նրանք ժպտում են քեզ համար, իսկ դու երևի չես սիրում այդ ժպիտները:
Միգուցե ես չեմ գրել, որովհետև վախեցե՞լ եմ: Այս ամենը երբ կարդաս, կհասկանաս, որ այն, ինչ ես գրում եմ` գրում եմ միայն քեզ:
«Բարև, ես եմ... Ես քեզ հետ չեմ. ես ուրիշի հետ եմ, բայց հոգով քեզ հետ եմ: Բոլորը քո մասին են խոսում, երգում են: Այդ երգը ինձ հարազատ է: Այդ երգը իմ սրտին ստիպում է ցավել: Ես շատ եմ ամաչում, երբ քայլում եմ փողոցով: Նրանք բոլորը նայում են ինձ, ուղիղ ինձ, նրանք արթնացնում են իմ երեխայական մտավախությունները: Նրանք գոռում են ինձ քո մասին, այն մասին, թե որքան էի վախենում քեզ կորցնել: Ների՛ր ինձ ամեն ինչի համար: Ես արդեն կորցրել եմ ինձ համար ամենաթանկ մարդուն` քեզ, և իմաստ չեմ գտնում շարունակելու կյանքս, թեկուզ մեկ ուրիշի հետ: Սիրում եմ քեզ»:
Комментариев нет:
Отправить комментарий