Կար մի աղջիկ՝ մոտ 12-13 տարեկան: Օրերից մի օր որոշեց գրանցվել odnoklassniki.ru կայքում: Մի քանի օր անց նրան գրում է մի տղա: Այդ օրերի ընթացքում նրան շատերն էին գրել, բայց չգիտես, թե ինչու այս մեկը իրեն արտասովոր թվաց և ցանկություն առաջացավ պատասխանելու: Նրանք ամբողջ օրը գտնվում էին համացանցում և զրուցում միմիանց հետ: Անցավ որոշ ժամանակ: Տղան առաջարկեց անցնել այլ փաղաքշական բառերի: Աղջիկը համաձայնեց, բայց ոչ բոլոր թվարկված բառերին: Անցան երկար ու ձիգ տարիներ,երբ աղջիկը հասկացավ, որ անտարբեր չէ տղայի նկատմամբ, նույնը զգացվում էր նաև տղայի մոտ, բայց աղջիկը ուզում էր իր մեջ խեղդել այդ սերը: Տղան բացի իրենից զրուցում էր նաև այլ աղջիկների հետ, ինչպես իր՝ այնպես էլ մյուսների հետ: Բայց ավաղ նրա մոտ դա չի ստացվում, ընդհակառա՛կը՝ է՛լ ավելի է կապվում տղայի հետ: Նրանք երբեք չէին մտածել հանդիպելու մասին, բայց օրերից մի օր տղան առաջարկում է հանդիպել, իսկ աղջիկը ինչ-ինչ հանգամանքների վրա աչք փակելով` համաձայնվում է: Նրանք երկար ժամանակ է, ինչ գիտեին միմյանց հեռախոսահամարները և ամեն օր՝ օրվա 10-13 ժամը զրուցում էին հեռախոսով, իսկ մնացած ժամերը համացանցով: Եկավ սպասված ու բաղձալի օրը: Աղջիկը երբ տեսավ տղային, հոգին կարծես տակնուվրա եղավ ու հասկացավ, որ իրոք դա սեր է ու նա սիրում է տղային: Նրանք իրար հետ անցկացրեցին մոտ 1.5-2 ժամ: Այդ հանդիպումից աղջիկը ոչ մի ակնթարթ չմոռացավ, այդ ամենը նա պահում էր միշտ իր մտքերում, քանի որ ամենաերջանիկ օրն էր իր կյանքում, իսկ տղան իրեն այնպես էր պահում, որ ոչինչ չզգացվի և չէր արտահայտվում: Նա միայն ասում եր, որ ամեն ինչ հիանալի էր: Այդ տարիների ընթացքում նրանք շատ-շատ էին կռվել : Երկուսն էլ ահավոր խանդոտ էին և այդ պատճառով ամեն չնչին բանից վիճում էին: Տղան չէր հասկանում աղջկան: Նա հասկացել էր, որ աղջիկը իր նկատմամբ անտարբեր չէ և մի օր էլ ինքը՝ տղան, խոստովանեց, որ սիրահարված է, բայց կռիվները խանգարում էին նրանց և նրանք կարծես գնալով սառում էին մեկը մյուսի նկատմամբ: Երբ հանդիպեցին` աղջիկը 15 տարեկան էր, իսկ տղան՝ 18:
Այդ դեպքից անցել է 1 տարի, բայց մեկ տարվա ընթացքում շատ դեպքեր են տեղի ունեցել, որոնք անգամ ստիպում էին հեռու մնալ իրարից: Վերջին ժամանակներս նրանք գրեթե չէին շփվում իրար հետ: Շաբաթվա ընթացքում 2 կամ 3 անգամ տղան զանգում էր աղջկան, բայց ցավոք ապարդյուն: Այսպես շարունակելով նրանք անկասկած կմոռանային իրար և կկործանվեր նրանց 5-6 տարվա ընկերությունն ու սերը: Աղջիկը շատ էր տանջվել իր սիրո համար, շատ անքուն գիշերներ անցկացրել: ՄԻնչ այսօր էլ տանջվում է և դեռ կտանջվի՝ փորձելով մոռանալ իր միակ ու անկրկնելի սիրուն...
Комментариев нет:
Отправить комментарий