суббота, 1 декабря 2012 г.

Սերը գոյության սկիզբը և վերջն է: Առանց սիրո չկա կյանք: Դրա համար էլ սերն այն է, ինչի առաջ խոնարհվում են իմաստուն մարդիկ: Կոնֆուցիուս Եթե փորձում եք ինչ-որ խնդիր լուծել, արեք դա սիրով: Կհասկանաք, որ ձեր խնդրի պատճառը սիրո պակասն է, քանի որ դա է բոլոր խնդիրների պատճառը: Կեն Կերի Սերը բնության իմաստուն հայտնագործությունն է: Նա ով սիրում է, հեշտությամբ է անում, ինչ պետք է անի: Վ. Շվեբել Մարդկանց սերը նվաճելու ամենաճիշտ միջոցը նրանց սիրելն է: Ժան Ժակ Ռուսո Ճշմարիտ սերն այլ մարդու գաղտնիքը ներթափանցելու միակ ուղին է: Վալերիո Ալբիսետտի Աշխարհը կարելի է փոխել սիրո միջոցով: Եթե անում եք մի բան, ինչը սիրում եք, անպայման հաջողության կհասնեք: Էլիզաբեթ Կյուբլեր-Ռոս Երբեմն իսկական սերը և հնարամտությունը հատուկ են բոլորովին էլ ոչ այն մարդկանց, ում մեր կարծիքով դրանք բնորոշ են: Մարգարիտա Վալուա Երբեք չեմ հանդիպել սիրուց խելակորույս մարդու, սակայն փոխարենը տեսել եմ իրենց խելքից սիրուց զրկված շատերին: Մ. Սաֆիր Սերը բարոյականության ծաղիկն է. եթե մարդը չունի առողջ բարոյական արմատներ, ապա չունի նաև ազնիվ, վեհ սեր: Վասիլի Ալեքսանդրի Սուխոմլինսկի Սերն ուժեղ է մահից և մահվան վախից: Կյանքը գոյատևում և շարունակվում է միայն սիրո շնորհիվ: Իվան Սերգեյի Տուրգենև Որքան ավելի շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն թաքցնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ կնկատեք դրանք շրջապատող աշխարհում: Մայր Թերեզա Ուշադրություն դարձրեք այն բանին, թե արդյո՞ք դուք սիրում եք այլ մարդկանց, այլ ոչ այն բանին, թե` արդյո՞ք նրանք սիրում են ձեզ: Նիկոլայ Վասիլիի Գոգոլ Սերը թռիչք է դեպի վեր, դեպի հավերժություն, և անկում` երբ այն դեմ է առնում քայքայման և մահվան: Նիկոլայ Բերդյաև Ամենից առաջ անհրաժեշտ է աշխարհին բացահայտել քրիստոնեական մեծագույն գանձը` սերը: Սերն է այն բանալին, որը բացում է մարդկանց սրտերը` Քրիստոսին ընդունելու համար: Մոսկվայի և Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարք Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե սիրո զգացումն ապրող մարդը: Մաքուր մարդկանց մոտ ամեն ինչ մաքուր է: Ռոմեն Ռոլան Սերն ուժ է տալիս, աշխուժացնում, վերածնում: Առանց սիրո, միայն հանուն վաստակի աշխատող մարդը երբեք լավ արդյունք չի ստանա: Կարելի է ժամեր շարունակ աշխատել սիրով և հոգնություն չզգալ: Սակայն կարելի է նաև ուժասպառվել մի քանի րոպեի աշխատանքից, եթե դա անես սառը սրտով, առանց սիրո: Այն ամենն, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք: Մարդիկ իրենք իրենց հարց են տալիս` ինչպես դառնալ անխոնջ, չհոգնել: Գաղտնիքը պարզ է, սիրեք այն, ինչ անում եք, և նրանց, ում համար դա անում եք: Մայր Թերեզա Սերը հայելային լճակ չէ, որի մեջ կարելի է մշտապես նայել: Այն ունի իր մակընթացությունները և տեղատվությոնները: Թե կործանված նավերի բեկորներ, թե ջրասույզ քաղաքներ, թե ծովահրեշներ, թե փոթորիկներ, թե ոսկով և գոհարներով լի արկղեր… Սակայն այդ գոհարները շատ խորքում են… Էրիխ Մարիա Ռեմարկ Սովորականի մեջ հրաշալին տեսնելու ընդունակությունը խելամտության անփո
փոխ նշանն է: Ռաֆ Ուոլդո Էմերսոն Իմաստություն փնտրող մարդուն  արելի է համարել գիտուն, սակայն եթե նա կարծում է, թե հասել է իմաստության, ապա նա խենթ է: Պարսկական ասացվածք 
Իմաստունը գնահատում է բոլորին, քսնի որ յուրաքանչյուրի մեջ նկատում է լավը: Բալտասար Գրասիան-ի-Մորալես Չկա իմաստուն մեկը, ով չուզենար երիտասարդանալ: Ջոնաթան Սուիֆթ Իմաստություն ոչ թե տարիների ձեռքբերումն է, այլ բնատուր շնորհ: Տիտուս Մակցիուս Պլավտուս

Комментариев нет:

Отправить комментарий