суббота, 1 декабря 2012 г.



Որ սիրտս մի օր կանգ առնի հանկարծ, 
Իմացի'ր, որ ես քեզնով եմ ապրել, 
Իմացի'ր, որ ես քո սիրուց հարբած` 
Իմ ապրած կյանքը քեզ եմ նվիրել: 
Իմացի'ր` կյանքս մի խաղ է եղել, 
Որ հանձնել եմ քեզ ու ես հեռացել, 
Հեռացել խաղից անդարձ, հավիտյան, 
Բայց հեռանալով քեզ չեմ մոռացել: 
Խաղի ժամանակ շատ բան եմ տեսել` 
Տեսել եմ մի կյանք ու կյանքս մարել, 
Տեսել եմ տանջանք, բայց լալով ծածկել,
Բայց տանջանքներս ես չեմ մոռացել: 
Տեսել եմ ես քեզ ու լուռ հեռացել: 
Հեռացել, որ ինձ երբեք չտեսնես, 
Դրանք տեսնելով, որ ինձ չսիրես 
Հետո էլ մի օր, որ սիրտս դադարի զարկել ........ 
Դու չդադարես այս կյանքում ապրել: 

Բայց միշտ իմացիր, որ ես քեզնով եմ ամեն պահ ապրել, 
Նաև իմացիր, որ իմ ողջ կյանքը քեզ եմ նվիրել, 
Իմ սիրտը, հոգիս, մարմինս, սերս քեզ եմ նվիրել,
Բայց դու անտեղյակ ինձնից հեռացել ու ինձ մոռացել: 
Ների'ր ինձ, խնդրում եմ, որ քեզ չեմ ասել իմ հսկայական, մեծ սիրո մասին,
Ներիր ինձ, խնդրում եմ, որ չես իմացել փոքր, բայց շատ մեծ իմ հոգու մասին, 
Իմ ապրած կյանքի, տանջանքիս ու դեռ երազանքներիս և սիրուս մասին... 
Ներիր խնդրում եմ, որ սիրում եմ քեզ,
Որ դու իմացար այսքանի մասին 
ՆԵՐԻՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՍԻՐՈՒՄ ԵՄ...........................

Комментариев нет:

Отправить комментарий