Հիշու՞մ ես սիրելիս, ձմռան այն գեղեցիկ օրն է, ձյան փաթիլներն ու այն ճանապարհը: Մենք երկուսով էինք մառախուղի մեջ՝ ձյան փաթիլների հետ խառնված: Մենք ուրախ էինք ու անչափ երջանիկ: Դու ասացիր, որ սիրում ես ինձ: Ես ասացի. «Իսկ ի՞նչ է սերը»: Դու ասացիր. «Կարևոր չէ՛: Ժամանակը կգա, դու էլ կհասկանաս թե ինչ է սերը: Միայն ինձ հետ եղիր միշտ ու կհասկանաս սիրո իմաստը : Ես դեռ մանուկ էի: Տարիներն անցան. մենք միասին էինք, բայց եկավ մեկ օր, երբ դու ասեցիր, որ ես փոքրիկ եմ ու սիրուց բան չեմ հասկանում: Բայց ի՞նչ անեմ, որ դու էիր ինձ գրավել ու ինձ համոզել քեզ հետ լինել, երկար ժամանակ քեզ հետ շնչել, քեզ հետ կապել բոլոր երազանքներս ու ցանկություններս: Բայց այսօր արի ու տես դու ինձ ասում ես, որ «փոքրիկ եմ ու սիրուց բան չեմ հասկանում»:

Մենք բաժանվեցինք իրարից, քանի որ դու էիր ուզում այդպես, քանի որ դու ցանկություն չունեիր շարունակելու կյանքդ ինձ հետ, բայց դու սխալ գործեցիր... Ես քեզ կյանքում չեմ ների սխալիդ համար: Դու իմ անմեղ սիրտը մեղավոր դարձրիր ու դեն շպրտեցիր, վառվող աստղերս հանգցրեցիր ու հեռացար , սրտիս այրվող կրակն էլ մարեց..Մնացին միայն մոխիրները: Չնայած գիտեմ, որ պետք է մոխիրներից էլ զգույշ լինեմ, քանի որ սիրո մոխիրները նորից կարող են բոց տալ...Այո՛ սիրելիս, այո՛, հեռացար, լավ արեցիր: Հիմա երևի արդեն ամուսնացել ես, քո զավակներն ունես ու երևի թե երջանիկ ես կնոջդ հետ: Աստված քեզ ու քո ընտանիքին պահապան լինի..Բայց միշտ հիշիր ու սրտումդ պահիր այս երկու տողերը «Ինչու՞ լուցկիդ վառեցիր, եթե չէիր ծխելու: Ինչու՞ սիրտս այրեցիր, եթե չէիր սիրելու»...
Комментариев нет:
Отправить комментарий