Հայտնվելով սիրո հորձանուտում պետք է մտածել նաև ապագայի մասին: Անել այնպիսի քայլեր որոնք չեն ստիպի հետադարձ հայացք նետել անցյալի վրա և ափսոսալ դրանց համար:
ՄԻգուցե այն մարդը, ով քո կողքին է, լինելու է ապագ քո մի մասնիկը: Հետևաբար յուրաքաչյուր քայլ պետք է լինի բնավորությանը համապատասխան:
Սիրած էակի ծնողների հետ առաջին հանդիպումը հեշտ փորձություն չէ: Նախ ստիպված ես հաշտվել այն մտքի հետ, որ այդ երեկո քեզ խիստ գնահատելու են: Այն, թե ինչպիսի տպավորություն կգործես ծնողների վրա, մեծամասամբ ծնողներից է կախված: Հիշիր, որ նրանք նույնպես հուզվում են, այդ պատճառով պետք չէ խիստ դատել: Չենք մոռանում նաև արտաքին տեսքի և վարվելաձևի կանոնների մասին: այժմ ավելի մանրամասն:
Արտաքին տեսք
- Սա շատ կարևոր հարց է: Պետք չէ կարծել, որ ծնողները նախնադարյան մամոնտներ են, և նրանց դուր գալու համար պետք է հնավոճ զգեստ հագնել` կիսաշրջազգեստ և բլուզ: Սակայն սա ցույց կտա , որ ճաշակ չունես: Ծայրահեղություն է նաև, որ հագնում են մարմնի բարեմասնությունները ընդգծող զգեստ: Ավելի լավ է ընտրել մի փոքր տոնական ու ճաշակով հագուստ: Թանկարժեք զարդել ձգտիր բացառել: Կարող է առաջանալ կանցնի նախանձ .մայրը կմտածի, որ երբեք ադամանդե մատանի չի ունեցել, իսկ դու քո տարիքում արդեն ունես. Կամ էլ ծնողները կմտածեն, որ դու դրանով ցույց ես տալիս քո սոցիալական դիրքը և իրենց որդին դժվար կարողանա ապահովել ձեզ:
Ծնողները նույնպես հուզվում են
- Շատ ծնողներ քեզ պես հուզվում են առաջին հանդիպման ժամանակ: Նրանք անհանգստանում են` քեզ դուր կգան? Այդ պատճառով առաջին հանդիպումը մի փոքր արհեստական է լինելու ինչպես քեզ, այնպես էլ նրանց համար:
Ինչի մասին խոսել ծնողների հետ:
- Այս հարցը շատերին է մտահոգում: Ամենասկզբից պետք է խուսափել հետևյալ սխալներից. Չպատմել ոչ մի վատ բան քո մասին, անգամ կատակով վատ չարտահայտվել սիրեցյալիդ, կամ ծնողների մասին: Համառոտ պատմիր քո մասին. Որտեղ ես սովորել, աշխատել, պատմիր ծնողներիդ մասին, ինչ նպատակներ ունես ապագայի համար:
Եվ վերջում մի քանի խորհուրդ
չստել, չկոպտել
հանդիպումից առաջ խիզախության համար ոգելից խմիչք չօգտագործել
լինել պարզ և հասկացող
անկախ ծնողների հետ հարաբերություններից շարունակել սիրել ընտրյալիդ
լինել կիրթ և զուսպ
Комментариев нет:
Отправить комментарий