среда, 5 декабря 2012 г.

Սիրեք զմիմյանս....Ախ այս արտահայտությունը....Մի՞թե հնարավոր է մարդուն ստիպել, որ սիրի: Իհարկե ո՜չ: Սերը ծնվում է ակամայից: Այն մարդը, ում հետ շփվում ես ամեն օր, ով դարձել է քեզ հոգեհարազատ մեկը, ում մի խոսքը կարող է փոխել ի սկզբանե քո որոշած անելիքները, ուրեմն դու սիրում ես այդ մեկին: Գիտե՞ք սեր ասելով ես միայն հակառակ սեռի ներկայացուցիչների մասին չեմ ասում, կա սեր ծնողների, երեխաների, ընկերների, մեծահասակների նկատմամբ: Սերը ծնվում է հարգանքից, այսինքն, ում չես հարգում չես կարող և սիրել: Սա շատ պարզ է:Աշխարհում չկա այնպիսի մեկը, ում ոչ մեկը չի սիրում, չկա նաև այնպիսի մեկը, ով ոչ մեկին չի սիրում: Երբեմն սերը փոխադարձ չէ: Այն փաստը,որ դու սիրում ես մեկին, ու այդ մեկը քեզ չի սիրում, դա ուղղակի սարսափելի է չէ՞,ու նաև ցավ է պատճառում: Այդ ժամանակ դու փորձում ես քո մեջ փոխել ամեն ինչ, այն ամենը ինչի փոփոխման դեպքում այդ անձնավորությունը կարող է քեզ սիրել: Կամ փնտրում ես քո թերությունները, որի համար նա քեզ չի սիրում,կամ էլ պարզապես փորձում ես մոռանալ իրեն՝ քո արցունքների ու անքուն գիշերների հաշվին: Կա՞ թեկուզ մի մարդ,ով երեխաներին չի սիրում,ես այդպիսի դեպք լսած չկամ: Կա՞ այնպիսի մարդ,ով ծնողներին չի սիրում, անշուշտ չկաաաա:Կա՞ այնպիսի մարդ,ով իր ընկերներին չի սիրում, չկա: Չնայած չէէէէ, ընկերների դեպքում կաաաա: Շատ շատերն են,որ ասելով դու իմ լավ ընկերն ես, ու ես քեզ շատ եմ սիրում, բայց միևնույն ժամանակ կեղծավորություն անելով ցանկանում են այդ ընկերոջը վշտացնել ու ցավ պատճառել: Մի՞թե սա ճիշտ է: Մի՞թե ճիշտ է,որ մեկի պատճառով մյուսը պետք է շաաատ բաներից զրկվի ու տուժի, կամ իր ժպիտը կորցնի:Այ սա սեր չէէէ,այլ կեղծ սիրո վրա ստեղծված ատելություն:Ատել զմիմյանս....Ախ այս արտահայտությունը....Ատելն էլ ստիպելով չէ,այն ևս ծնվում է ակամայից և մեր սեփական քայլերի հետևանքով առաջանում է ատելություն:Ես ինչքան հնարավոր է փորձում եմ քիչ ատել,բայց այդքան էլ չի հաջողվում: Ես չեմ կարողանում հանդուրժել անարդարությունը և շատ հաճախ հայտնվում եմ կռիվների մեջ ու ես եմ դուրս գալիս մեղավոր: Ինչքան էլ իմ ընկերները ասում են .Գրեեետ.հեռու մնա, գործ չունես,միևնույն է ես չեմ կարողանում:Ատում եմ կեղծավորներին,ովքեր մեկի մոտ այլ են ձևանում,մյուսի մոտ այլ:Ո՜վ ՄԱրԴԻԿ,հանեցեեե՜ք ձեր դիմակները:Գոնե մեկ անգամ փորձեք ներկայանալ այնպիսին,ինչպիսին,որ կաաաք և վերջապես թույլ տվեք ձեզ ճանաչեեել: Մի՜ թողեք,որ ատեմ ձեզզզ,թույլ միիի տվեեեք:Նախաաաանձ: Գիտե՞ք ես «բարի նախանձ» ասվածին չեեմ հավատում: Ինչպե՞ս կարող է այս զգացմունքը բարիիիի լինել:Կամ խաաաանդ: Խանդի մեջ ավելի շատ եսասիրությունն է,որ դու պետք է մենակ ինձ վրա ուշադրություն դարձնես ու մենակ ինձ հետ շփվես: Ակամայից հիշեցի մի դեպք:Ինձ լավ կհասկանան իմ ընկերները:Նախանձ,եսասեր,ստախոս,չկամ մարդը հեշտությամբ և ատում է:Բայց ինչու՞ ատել,եթե կա ՍԵրԸ:Աիրուց ատելություն մեկ քայլ է և հակառակը:Շատերի հետել նման դեպքեր պատահել են անշուշտ,ինձ հետ էլ:Իսկ վերջում ուղղակի ՍԻրԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ:Սեր,սեր և միայն ՍԵր ձեզ,այս լուսավոր,խորհրդավոր,ու հանելուկային կյանքի ուղիները անցնելու համար:Liebe Liebe und noch einmal Liebeee.

Комментариев нет:

Отправить комментарий