Նա նստած էր տանը,նստած...
Չգիտեր ինչ աներ, շուրջբոլորը տխրություն, թախիծ էր: Լուռ սպասում էր ինչ-որ բանի, որը այդպես էլ չէր լինելու:
Նա չգիտեր, թե ինչ բան է սերը, ատելությունը, ուրախությունը: Նա գիտեր միայն, թե ինչ է տխրությունը:
Գլուխը դրեց սեղանին: Որոշեց քնել: Քնեց, արթնացավ, գնաց այն կողմ, գնաց այս կողմ: Կյանքը ձանձրույթ էր առանց ինչ-որ մեկի: Քայլում էր, անվերջ մտածում, մտածում էր ու մտածում: Շատ ցավեր էր նա ապրել, շատ տխրություններ, բայց երբևէ չէր խոսել, որովհետև... որովհետև խոսելու ունակ չէր: Այդպես էր ծնվել: Երբևէ փողոց անգամ դուրս չէր եկել: Այդ օրը որոշեց դուրս գալ:
Դուրս եկավ: Բոլորը նրան էին նայում: Հանկարծ մի հայացք նրան գրավեց: Այդ հայացքը մոտեցավ նրան, մոտեցավ ու ոչինչ չասաց: Աղջիկը ևս ոչինչ չասաց, որովհետև չէր կարող, զուրկ էր խոսելու ունակությունից:
Նա նորից տուն վերադարձավ: Մտածում էր անվերջ այդ հայացքի մասին, որը նրան շատ էր դուր եկել:
Պառկեց, որ քնի: Արդեն պիտի ծածկվեր:
Թակեցին դուռը: Նա բացեց, բացեց ու ակամա ժպտաց: Դա այն հայացքն էր, որ գրավել էր նրան:
Տղան ներս մտավ, իսկ նա լուռ ժպտում էր:
-Ինչու ես ժպտում, գեղեցկուհի՛,- հարցրեց անծանոթը:
Նա ոչինչ չէր ասում, միայն ժպտում էր: Տղան նորից բացեց դուռը և գնաց: Աղջնակը նեղվեց,բայց ոչինչ չասաց:
Դուրս եկավ փողոց, փողոցում հանկարծ ուշաթափվեց: Ոչ ոք նրան չէր օգնում: Մոտենում էին,նայում ու նորից գնում: Կյանքն անարդար էր նրա հանդեպ:
Комментариев нет:
Отправить комментарий