Բայց սերը մի ամսում չի ծնվում ու մի ամիս էլ չի տևում....Ուղղակի երկար ժամանակ կապված եք լինում, սովորում եք իրար հետ քայլելուն, միմյանց ձեռքը բռնելուն, գրկախառնվելուն, բայց իրականում դա ուղղակի սիրահարվածություն ու հրապուրանք է լինում, որը հանդես է գալիս սիրո անվան տակ նրա բոլոր ձևակերպումներով...Քեզ թվում է, թե սիրում ես, բայց երբ պատահաբար քեզ հայտնաբերում ես այն մտքի վրա, որ սեր իրականում չկա քո մեջ, որ իր մասին մտածելիս ներսդ իրար չի խառնվում, որ ամեն րոպե իր մասին չես մտածում, հասկանում ես, որ չես սիրում ու որ ուղղակի քեզ հաճելի է եղել ներկայությունը նրա... Ու եթե սիրում են, պայքարում են երկար, չեն խաղում զգացմունքների հետ ու կարևոր չէ, թե քանի հոգի է քեզ խանգարում տեսնել այդ աղջկան, դու կանես ամեն ինչ, միայն թե կողքին լինես....Ու եթե սիրում են, երեք օրը մեկ հաստատ չեն ասի, որ չեն սիրում ու որ իրենց դա ուղղակի թվացել է: Ու անիմաստ լացող աչքերով նկարներ, տխուր ստատուսներ, դա ուղղակի նրա համար է, որ ստիպի քեզ մտածել ու զղջալ, որ այլևս վստահ իր հետ չես խոսելու, բայց դա ուղղակի ձևական քայլ է: Երբ արդեն խնդիրը հասնում է պատասխան տալուն, նա կասի, որ քեզ չի ուզում, չի սիրում.... Ու ամեն մի խոսք հօդս կցնդի պարզապես, քանի որ եթե սիրում են, գնահատում են սիրելիի կողքին անցկացրած ամեն մի րոպեն ու անկեղծ ամեն րոպե ջերմ վերաբերմունք են ցուցաբերում սիրելիի նկատմամբ, ցույց են տալիս, որ իրոք պետք ես իրեն, բայց այդ ամենը չի կարող մի օր տևել, այդ ուշադրությունը չի կարող վերականգնվել միայն աղջկա խոսելուց ու բացատրելուց հետո, քանզի եթե սիրում են, այլ կերպ չեն էլ կարող լինել: Երբ հետ ես նայում, քեզ թվում է, որ նա իրոք անկեղծ էր ու որ իրոք սիրում էր, այնպիսի բաներ էր ասում, որ չես կարողանում այժմ հավատալ, որ սուտ է եղել ամենը....Այլապես եթե սիրեր, չէր հերքի այդ փաստը, անգամ եթե քեզ կատակով է ասել <<Չեմ սիրում>>, կհասկանար, որ եթե եղբայրն է արդեն խառնվում, պետք է ասի ճիշտը ու ասել է...Ասել է, որ չի սիրում, իսկ աղջկան այլևս ոչինչ չի մնում, քան հավատալ եղբորը, քանզի եղբայրն է, որ չի ստի ու աղջկան չի փորձի նեղացնել, ի տարբերություն մնացածի:
Վերջում բոլորն են պատասխան տալիս, իրենց լավ ու վատ գործերի, իրենց իրական կամ սուտ սիրո համար...
Комментариев нет:
Отправить комментарий