четверг, 6 декабря 2012 г.



Ի՞նչ անել տղաներին դուր գալու համար: Սա այնքան էլ հեշտ չէ, բայց ինձ մոտ կգտնվեն ձեր բոլոր հարցերի պատասխանները: Ճիշտ է, չենք կարող տղաներին ստիպել, որ հավանեն մեզ, բայց շատ բաներ կտիսպեն նրան սևեռել ուշադրությունը մեզ վրա: Ամենաառաջինը, որ պիտի իմանաք, այն է, որ կյանքում ոչինչ հարատև չէ: Նույնիսկ եթե տղան հայտնել է, որ հետաքրքրված է քեզնով, դա չի նշանակում, որ չի կորի այդ հետաքրքրությունը: Տղաները հիմնականում հիասթափվում են աղջիկներից հենց աղջիկների քայլերի շնորհիվ: Նրանք թուլանում են աղջկա նրբությունից ու կորցնում իրենց աղջկա աչքերի պատճառով: Հետևություն՝ չպետք է կորցնել նրբությունը:
  1. Հետևեք արտաքինին: Հաճելի կլինի ամեն օր մի ուրիշ ձևով հարդարել մազերը:
  2. Ամեն օր փոխեք ձեր հագուստները և մի նոր զգեստով ներկայացեք նրան:
  3. Մի լղոզեք ձեր դեմքին ձեռքի տակ ունեցածը: Դիմահարդարման պարագաներին շատ քիչ տեղի տվեք և փորձեք պահպանել բնականը:
  4. Տհաճ է տղայի մոտ քիթը կամ ականջները քորելը:

  5. Ձեզ ավելի կոռեկտ պահեք: Հիշեք, որ Աստված հենց սկզբից կնոջը բաշխել է նրբություն կոչվածը, որը շատերի մոտ  բնաջնջվել է:
  6. Հարգելի աղջիկներ, մոռացեք <<քուչի ժարգոնը>>: Տղաներից շատերը տանել չեն կարողանում <<բեսամթ>>, <<լոքշ>>, <<լռված>>, <<կայֆ>>, <<կիշկվել>> և նմանատիպ բառեր օգտագործող աղջիկներին: Խոսեք ավելի գրագետ՝ այլերկրյա և փողոցին պատկանող բառերը փոխարինելով հայերեններով:
  7. Աղջիկների մեջ գրավում է ցածր ձայնով խոսելը: Ո՜չ այնքան, որ քեզ չլսեն և ո՜չ էլ այնքան, որ ականջաթաղանթներ պայթեն և <<բաղաձայն լոբի>> կուլ տվածի ու բարձր խոսողի համբավ վայելես: Խոսիր ցածր, հասկանալի ձայնով:
  8. Քայլեք աղջկա նման: Հավատացեք, գռեհիկ է տեսնել տղայի քայլվածքով ու շարժուձևով աղջկա:
  9. Եվ մի պատմեք ձեզանից ու գլուխ մի գովացեք: Դրանով թող զբաղվեն տղաները:
  10. Ու վերջապես՝ առեղծված եղեք տղայի համար: Լրիվ մի բացահայտեք ձեր մտքերը, կարծիքները և որ ամենակարևորն է, եղեք ազնիվ ու բնական:Սիրելուց էլ ողջ հոգով սիրեք:

Комментариев нет:

Отправить комментарий