ՈՒզում եմ խոսել, քեզ սերս հայտնել,
Այն սերը, որ տաք անձրևից թրջված ճնճղուկի նման
Իր բույնն է հյուսել իմ տաքուկ սրտում:
Կարոտում եմ քեզ, ու դրա հետ մեկտեղ
Փորձում եմ լսել սրտիդ խփոցը,
Այն բաբախում է, ինչպես և իմը,
Եվ գիտի չափել մեր սիրո գինը:

Կորցնելուց հետո է միայն հասկանում,
Թե որքան թանկ ես դու նրա համար,
Սիրում է նա քեզ բոլորից էլ շատ,
Խոստումներ տալիս անթիվ , անհամար:
Դու նրա համար երկնքից իջած մի շող ես լույսի,
Մի հող ես արտի, մի ցող ես ծաղկի,
Գանձ ես դու անգին,
Սերն ես թանկագին:
Комментариев нет:
Отправить комментарий