- Դուք գոհ եք կյանքից?
- Հաճախ եք հնարավորություն ունենում ուրախ երեկոներ անցկացնելու հաճելի մարդկանց հետ?
- Հաճախ եք ձեզ մենակ զգում կամ անկումային տրամադրություն ունենում?
- Հաճախ եք խուսափում կամ հրաժարվում նոր ծանոթություններից ու հարաբերություններից` վախենալով նախորդ անահաջող փորձերից?
Վեր նշած բոլոր հարցերն իրենց մեջ խնդիրներ են պարունակում,որոնց հախթահարումը ձեզ կօգնի ազատվել հին սխալների ու անհաջողությունների բեռից: Ինչու ենք մենք փորձում ճնշել մեր զգացմունքները... Երբեմն` անձնական խնդիրները թաքցնելու համար, երբեմն` կարծելով, որ զգացմունքների արտահայտումը թուլության նշան է, հետևաբար դրանք խնամքով թաքցնում ենք, որ թույլ չերևանք: Պատահում է նաև, որ մենք ճնշում
ենք մեր զգացմունքները, քանի որ կարծում ենք, թե դրանք հասուն մարդուն սազակն չեն, անտրամաբանական կամ ոչ պատշաճ: Շատերն էլ այն համոզմունքով են դաստիրակվել, որ մեծերը չպետք է լաց լինեն: Հատկապես տղաներին մանկության տարիներին հաճախ են հիշեցնում, որ միայն աղջիկները կարող են զգացմունքներ արտահայտել:
Անցյալի ծանր ապրումները հաղթահարելու միակ միջոցը խնդիրը հասկանալն է: Պետք է մինչև վերջ անկեղծ լինեք իքներդ ձեզ հետ, չխուսափեք խնդրին սթափ մոտենալուց, անաչառորեն կարողանաք վերլուծել այնպիսի զգացմունքերը, ինչպիսիք են ատելությունը, ամոթը, մեղավորության զգացումը, կորստի զգացումը և այլն: Այս
առումով շատ հարմար է ապրումները գրի առնել կամ, այլ կերպ ասած, յուրահատուկ << Կյանքի օրագիր>> պահելը:
Ազատվեք ձեզ տանջող անցյալի հետապնդումներից` դրանց առջև դեմ առ դեմ կանգնելով և կառուցողական ու լավատեսական ճանապարհ ընտրելով: Հիշեք, որ մարդ արարածն ապրում է միայն մեկ ժամանակում, և դա ՆԵՐԿԱՆ է: Իսկ անցյալի սխալների բեռից ազատվելն օգնում է երջանիկ դարձնել ներկան:
Комментариев нет:
Отправить комментарий