воскресенье, 16 декабря 2012 г.


Ես վախենում եմ ինքս ինձ խոստովանել, որ կարոտում եմ քեզ: Ես փորձում եմ խաբել ինքս ինձ, թե դու ինձ պետք չես, որ վաղուց մոռացել եմ այն ամենը ինչ-որ կաված է քեզ հետ: Երազանքներս այրվել, մոխիր են դարձել: Տառապել եմ, շատ դժվարությունների միջով եմ անցել: Այս ամենը դեռ իմ սրտում է: Այն կմնա ինձ հետ, մինչև վերջին շունչս, և այդ ժամ սիրտս կդադարի տանջվել: Բայց անկախ դրանից, ես դեռ պահում եմ բոլոր այն լավ հիշողությունները, որոնք կապված են քեզ հետ: ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ: Անզոր եմ ինչ-որ բան անել զգացմումքիս դեմ, քանի որ գիտեմ, որ պարտվելու եմ: Ճի՛շտ է, ես փորձում եմ, բայց ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Տարօրինակ է,  ամենուր աչքիս դու ես երևում..Միքուցե ես քիչ-քիչ խելագարվու՞մ եմ, ո՞վ գիտե...
 Ես միշտ կսպասեմ քեզ: Երևի մի օր կգաս, և ամեն ինչ նույնը կդառնա...Քաղցրս, միակս, հարազատս...Այնքան հեռու ես ինձնից, և այնքան մոտ..
 Հանգիստ քնի՛ր սիրելիս, ես պարզապես կպահպանեմ քո քունը, կհամբուրեմ քեզ, ու կշշնջամ այն մասին, թե որքան ուժեղ եմ սիրում քեզ: Եղի՛ր երջանիկ: Թող ուրախությունը երբեք չհեռանա քեզանից:

Комментариев нет:

Отправить комментарий