среда, 5 декабря 2012 г.

Աշնանային եղանակ էր ,երբ Լուսինեն դուրս եկավ տնից, և քայլեց դեպի փողոց։ Նա լուռ ու մտազբաղ քալում էր, երբ հանկարծ քայլերը տարան մի շենքի բակ։ Այն տնից մի փոքր էր հեռու ։ Եվ հանկարծ հայացքով նկատեց , որ բակից ոչ այնքան հեռու , մի ծածուկ տեղ մեծ քար կա ։ Նրա ուշադրությունը գրավեց ։ Այնտեղ կարմիր կավիճով գրած էր ՙԲարև՚։ Սկզբում նա ուշադրություն չդաձրեց, շարունակեց քայլել, բայց հետո ետ դարձավ ու մտածեց ՙ ինչու՞ ոչ՚...Հետո մտածեց, որ եթե ինձ չէ ուղղված ինչու՞ պատախանեմ , բայց համարձակություն հավաքեց , վերցրեց կավիճ և պատասխանեց չհասցեագրված նամակին. -Բարև։ Հաջորդ օրը նա դպրոցից ուղիղ այդ բակ գնաց, սակայն ՙնամակ՚ չկար։ Մի քանի օր շարունակ Լուսինեն սպասում էր պատասխանին ու նույնիսկ մտածեց . ՙԳրած էր էլի, ինչի եմ այսքան սպասում երևի մեկը հենց այնպես գրել է՚ ու նույնիսկ այդ արարքի համար ինքն իր վրա ծիծիաղեց, փոքր-ինչ էլ զայրացավ։ Անցան շաբաթներ։ Նա հիշեց իր ՙնամակի՚ մասին, և ինքն էլ չհասկացավ թե ինչպես քայլերը տարան այդ բակ։ Վախենալով և ինքն իրեն քննադատելով առաջ գնաց կամաց-կամաց...և նկատեց որ քարի վրա ՙնամակ՚ կար գրված ՙինչպե՞ ես՚։Աղջիկը մի պահ զարմացավ հետո ուրախացավ, ու մտածեց. ՙ Տեսնես ո՞վ է ՙնամակի՚ հեղինակը՚, բայց մտածում էր նաև, որ սա խաղ է, բայց այնուամենայնիվ հետաքրքրությունից ելնելով պատասխանեց ։Նա նույնիսկ չէր մտածում, որ անծանոթ է ։ Այնպես էին խոսում, կարծես երկար ժամանակ ճանաչել են իրար։ Իհարկե, նա հասկանում էր , որ սխալ է անծանոթի հետ որևէ բառ փոխանակել, սակայն այդ ամենը նրա հետաքրքրությունը շարժել էր, այս էր պատճառը, որ նա ավելի լուրջ մոտեցավ ՙնամակին՚։ Անհասկանալի պատճառներով ՙնամակները՚ ուշ- ուշ էին պատասխաններ ստանում , իսկ այդ ամենը ավելի էր բարկացնում Լուսինեին։ Նա ամբողջ օրը այդ ՙնամակի ՚մասին էր մտացում ։Նա հետաքրքրությունից այրվում էր , թե ո՞վ է հեղինակը ։ Նրանք արդեն երեք շաբաթ էր խոսում էին , բայց հետաքրքիրն այն էր , որ միմյանց մասին ոչինչ չգիտեին, կարծես ճանաչում էին միմյանց։ Բայց Լուսինեն չէր ցանկանում առաջինը որևէ հարց տար անծանոթին։Աղջիկը այլևս չդիմանալով որոշում է մի օր սպասել և տեսնել թե ո՞վ է նրա նամակներին հեղինակը։ Երկու օր շարունակ նա դպրոցից անմիջապես գնում էր բակ , որպեսզի պարզի թե ո՞վ է հեղինակը ։ Սակայն հետաքրքրությունն ավելի է մեծանում երբ զգում է , որ ՙնամակները՚ գրվում էին իր գնալուց հետո կամ էլ գիշերը։ Նա նույնիսկ մտածեց , որ երևի ծանոթներից է ,մի պահ էլ վախեցավ։ Անցան օրեր։ Լուսինեն հրավիրվեց իր ընկերուհու ծննդյան տարեդաձին ։ Այդ օրը նա շատ լարված էր, եվ ամբողջ ժամանակ մի հայացք էր նկատում , որ հետևում էր իրեն ։ Բայց իրեն այնպես էր պահում ասես չի էլ նկատում։Հայացքը, որ լարվածություն էր առաջացնում 16-ամյա աղջկա մոտ ,ընկերուհու՝ Անիի եղբայրն էր ՝ Արսենը։Նրանք իրար հետ շատ մակերեսորեն էին շփվել , և հասցրել էին միայն միմյանց անուններ ճշտել (Անիի միջամտությամբ)։Բայց Լուսինեն ամբողջ ժամանակ Արսենի մասին էր մտածում։Երբ խնջույքն ավարտվեց , և բոլորը տուն գնացին, Լուսինեն հանկարծ նամակի մասին հիշեց։ Արագ գնաց բակ, և,,,նկատեց որ հեղինակը , ում այսքան սպասում էր ՙպատասխանում է նամակին՚ ։Լուսինեն մի պահ շփոթվեց ։ Նա չգիտեր գնար առաջ և ներկայանար, թե՞ թաքնվեր , և պարզեր հեղինակին ։ Ընտրեց երկրորդ տարբերակը։ Թաքնվեց բակում աճած մի հաստաբուն ծառի ետևում, և սպասեց մինջև տղայի վերադարձը։ Անծանոթը ավարտեց ՙնամակը՚ , նեղ արահետով քայլեց դեպի լուսավոր փողոց։ Լուսինեն միայն մի բան նկատեց , մթության մեջ պարզ երևացող տղայի կարմիր բաճկոնը , որը չափազանց նման էր Արսենի բաճկոնին։Նա մի պահ մտածեց. -Աստված իմ, մի՞թե սա նա է։ Հետո սթափվեց և մտածեց , որ ոչ հնարավոր չէ ։ Քայլեց դեպի տուն , անգամ չհիշելով նամակի մասին։ Ամբողջ գիշեր նա մտածում էր, ծանր ու թեթև անում ։ Առավոտյան մինչև դպրոց որոշեց գնալ այդ բակ ։ Լուսինեն երբ ուզում էր անցնել փողոցը, նկատեց Արսենին։ Բայց երբ ուշադիր նայեց նրա հագուստներին, քայլելու ձևին , հասկացավ որ նա է այդքան ՙնամակներ՚ գրում իրեն։ Արսենն ու Անին տարբեր դպրոցներում էին սովորում։ Այս պատճառով Արսենը ճանապարհը փոխեց և չնկատեց Լուսինեին։ Լուսինեին այդ ժամանակ մի հարց էր տանջում,արդյոք Արսենը տեղյակ է , որ Լուսինեն է նրան ՙնամակներ՚գրում։ Երբ դասերը ավարտվեցին Անին Լուսինեին ասաց.
 - Արսենը մեզ հրավիրում է սրճարան,կգա՞ս
-Այո, իհարկե ։ 
 Սա լավ հնարավորություն էր Լուսինեի համար հասկանալու ,թե իրականում ինչ է կատարվում ։Նրանք գնացին սրճարան , խոսեցին , ուրախացան։ Ճիշտ է , Արսենը մեկ այլ հայացքով էր նայում Լուսինեին, բայց աղջիկը համոզված էր , որ Արսենը ոչնչից տեղյակ չէ։ Նրանք ավելի հաճախ էին շփվում միմյանց հետ , ամբողջ օրը միասին էին , և ակնհայտ երևում էր , որ Արսենը տարվել էր Լուսինեի հմայքով և մոռացել ՙնամակի՚մասին։ Մոտ 9 օր ՙնամակի՚ պատասխան չէր ստանում Լուսինեն։ Բայց մի օր Արսենը գրեց , որ ուզում է հանդիպել անծանոթուհու հետ և մի լուծում գտնել իրենց զուտ ընկերական շփմանը ։ Աղջիկը համաձայնվեց։ Նրանք հանդիպեցին այն այգում , որտեղ Լուսինեն, Արսենը և Անին համարյա ամեն օր դպրոցից գնում էին այդտեղ և զբոսնում։ Արսենը շուրջ 15 րոպե սպասեց անծանոթուհուն, ու երբ տեսավ որ հեռվից գալիս է Լուսինեն , այդքան էլ չզարմացավ քանի որ մտածեց զուգադիպություն է ,և մի փոքր էլ վատ էր զգում, որ հնարավոր է անծանոթուհին գա և Լուսինեն այլ կարծիք կկազմի իր մասին։Եվ երբ Լուսինեն մոտեցավ Արսենին աղջիը ասաց.
 -Բարև Արսեն։ 
 -Բարև Լուսինե ջան, ինչպե՞ս ես ։
 -Լավ եմ , իսկ դու՞։
 -Ես նույնպես, իսկ ի՞նչ ես անում այստեղ ։ 
 -Ժամադրված եմ ։ Ծիծաղելով պատասխանեց Լուսինեն։
 -Ժամադրվա՞ծ ,- զարմացած պատասխանեց Արսենը,- իսկ ու՞մ հետ , եթե գաղտնիք չէ։ 
 -Գաղտնիք է ։
 -Լավ ինչպես կուզես։ 
 -Իսկ դու ի՞նչ ես անում այստեղ,հարցրեց Լուսինեն։ 
 -Ես էլ եմ ժամադրված։ 
 -Իսկ ու՞մ հետ։ 
 -Եթե դու ասես , ես էլ կասեմ։ Լուսինեն մի պահ լռեց, և ասաց.
 -Քո։ 
 -Ի՞մ։ 
 -Այո։ 
 -Ոչինչ չեմ հասկանում։ 
 -Չհասկանալու բան չկա , այն աղջիկը ում հետ այսքան ժամանակ խոսում էիր , ես էի։ 
 Արսենը ոչինչ չասաց։ Նա շոկի մեջ էր։Լուսինեն ամեն ինչ պատմեց Արսենին։ Նա ասաց, որ վերջերս է իմացել , որ ՙնամակների՚ հեղինակը ինքն է։ Նրանք ամեն բան պարզեցին , Արսենը գրկեց Լուսինեին և ասաց. 
 -Սա ճակատագիր է, մենք ստեղծված ենք միմյանց համար։ ԵՍ ՍԻրՈՒՄ ԵՄ ՔԵԶ։ Այդ օրվանից նրանք միասին են ։ Ապրում են հաշտ, համերաշխ, սիրում ու սիրվում են։

Комментариев нет:

Отправить комментарий