Շատ կցանկանայի, որ այս հոդվածը արժանանա հատկապես տղաների ուշադրությանը և գոնե որոշ մասի մոտ հասկանալի լինի այն, ինչ ես փորձում եմ փոխանցել այս հոդվածիս միջոցով:Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են անհաջողություններ, որոնք կարող են կապված լինել և' ուսման, և' աշխատանքի, և' անձնական կյանքի հետ: Այսօր աչք փակենք մնացած իրողությունների հետ և անդրադառնանք անձնական կյանքին: Շատ շատերի հետ է պատահել: Ծանոթանում են, սիրահարվում, որոշ ժամանակ ընկերություն անում, գրկախառնվում, օրերով ու ժամերով հեռախոսային զրույցներ ու հանդիպումներ ունենում, բազմաթիվ կռիվների միջով անցնում, սակայն վերջում, կարելի է ասել` որպես կանոն, բաժանվում են: Անցնում է որոշ ժամանակ(10 ամիս, 1.5, 2 տարի) և նույն աղջկան հանդիպում ու մի ուրիշ տղա է սիրահարվում: Իհարկե, շատ-շատ են լինում լուրջ կամ անլուրջ առաջարկությունները, սակայն ծանոթացում, սիրահարվածություն, սեր, ընկերություն, գրկախառնվածություն վիճակը կրկնվում է նորից և ինչպես նախորդի դեպքում` այնպես էլ հիմա, երկու կողմին էլ թվում է, որ իրենք են միմյանց ապագան և որ միշտ միասին են լինելու, բայց ոչ.... Այս անգամ էլ ինչ-որ պատճառով ընդմիշտ բաժանվում են:
Որոշ աղջիկներ երկրորդ անգամ նույնի կրկնությունից հետո դադարում են հավատալ <<սեր>> ասվածի գոյությանը, որոշ աղջիկների մոտ էլ սա կարող է կրկնվել 3-րդ անգամ, որոշների մոտ` 4-րդ: Ու որպես կանոն` այդ աղջիկների մասին վատ կարծիքների տեղատարափ է սկսվում, բայց դա չի նշանակում, որ այդ կարծիքներն իրականությանը համապատասխանում են:
Հարգելի տղաներ, բոլորդ էլ լավ գիտեք, որ ինչքան էլ աղջիկը իրեն ճիշտ պահած, համեստ լինի, ինչքան էլ ձեր հարաբերությունների ընթացքում նա իրեն հիանալի դրսևորած լինի, դուք բաժանումից հետո նրա մասին խոսում եք միայն վատը (իհարկե խոսքս բոլորի մասին չէ): Եվ այդպես մի քանի հոգի: Ու եթե աղջիկը իրեն լավ էլ դրսևորած լինի, շատերն են տարածում այս արտահայտությունը. <<Աա, էտի հարյուր հատ ընգեր ա փոխել>>` իրականում չիմանալով այդ աղջկա պատմությունը և իրականում չիմանալով ամբողջ եղելությունը: Շատերդ որևէ աղջկա մասին այդ արտահայտությունն ասելուց առաջ չեք մտածում, որ կան այնպիսի տղաներ, որոնք ուղղակի խաղում են աղջկա զգացմունքների հետ, իսկ աղջիկը, հավատալով տղայի <<անկեղծ>> խոսքերին, սիրահարվում է, սիրում ու որոշ ժամանակ ընկերություն անում:Երկրորդ անգամ պատմությունը կարող է կրկնվել կամ ամբողջապես ուրիշ լինել: Կարող են բաժանվել ուղղակի նրա համար, որ իրար լավ չեն հասկացել և տղայի բարեսրտությունից է գալիս` կխոսի աղջկա մասին լավը, թե վատը:
Հետ եկեք իրականություն: Միշտ չէ, որ կարծիքները ծնվում են ճիշտ աղբյուր ունենալով: Հարգելի տղաներ, աղջկա մասին վատ արտահայտություններ լսելը դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվեք ձեր սիրած կամ հավանած աղջկանից: Նրա մասին իրականությունը ճշտելու համար պարտադիր չի ընկնել փողոցից փողոց, պարտադիր չէ նրան ճանաչող բոլոր տղաներից կարծիք հարցնել, դուք կարող եք հասկանալ աղջկա բարոյական կերպարը հենց անձամբ աղջկան թաքուն հետևելով, քանի որ միշտ չէ, որ աղջկա հանդեպ նախանձով տրամադրվածներ կամ, ինչպես ասում են, <<վառվածներ>> չեն լինում և միշտ չէ, որ ընկեր թվացող մեկը ճիշտ է լինում:

Հավատացեք ձեր աչքի տեսածին, քանի որ այն կարծիքները, որ կարող են և ճիշտ չլինել, կարող են ձեզ հեռացնել այն միակից, ով իրոք մտել է ձեր սրտի խորք, ով իրոք արժանի է ձեր կողքին լինել և ով իրոք համեստ է, այլ ոչ նկարագրածի պես: Աղջկա հագ ու կապից, շարժ ու ձևից, նստել-վեր կենալուց դուք կարող եք ամեն ինչ հասկանալ:
Умный мужчина не думает, кто бил до него. Он делает так, чтобы после него никого не было.
Комментариев нет:
Отправить комментарий