суббота, 15 декабря 2012 г.

Ինչքան  էլ  ուրախ  ձևանաս, ինչքան  էլ  փորձես  թաքցնել  տխրությունդ  ժպիտիդ  մեջ,միևնույն է՝ գալիս  են  պահեր, երբ  ցանկանում  ես  ամեն  ինչ  մեջիցդ  թափել: Ասել, որ  ո՛չ, դու այն  ուրախը  չես, որին  բոլորը  ճանաչում  են: Բոլորն  իրեն  միայն  արտաքինից  են  ճանաչում: Նա  կատակասեր  է, նրա  հետ  հետաքրքիր  է  անցնում  ժամանակը, բայց  ոչ  մեկը  չի  փորձել  նրա  ներքինը  տեսնել  ու  հասկանալ, փորձել  բացահայտել  նրա  ներաշխարհը, հասկանալ  ի՞նչ  է  կատարվում  նրա  ներսում: Այո՛,  նա  տխուր  է, զայրացած  ու  հիասթափված  ամեն  ամենից: Այո՛, նա  հոգնել  է  այս  կյանքից, հոգնել  է  մարդկային  անարդարությունից: Ինչքա՞ն  կարելի  է  հանդուրժել  այս  ամենը: Ա՜խ, նա  զզվել  է  արդեն  անձրևի  նման  միանգամից  տեղացող  այս  անվերջանալի  հարցերից, որոնք  ծագում են  նրա  մեջ: Նա  ցանկանում  է  բացահայտել  մարդ  էակին  ամբողջությամբ, հասկանալ  ու  ըմբռնել  նրան  և՛  արտաքնապես, և՛  ներքնապես: Նա  ուզում  է  իմանալ, արդյոք  ի՞նչն  է  պատճառը, որ  մարդիկ  այսքան  չարացել  են  միմյանց  նկատմամբ: Ինչու՞, ինչու՞, ինչու՞  մարդ  չի  կարողանում  ուրախանալ  դիմացինի  ուրախությամբ, ինչու՞  է  ուզում  նրան  անպայման  վատություն  արած  լինի: Ինչու՞  է  մարդ  թույնով  լցվում: Խնդրու՛մ  եմ, տվեք  նրան  այս  հարցերի  պատասխանները: Նա  հոգնել  է  ոչ  ազատ  լինելուց: Այո՛, նա  ազատ  չէ ու  պետք  է  ամեն  քայլի  մասին  տեղյակ  պահի, բայց  դեռ  հարց  է ` նա  կհասցնի՞  ինչ-որ  բան  ասել, թե՞  միանգամից  կլսի  այդ  <ՉԷ>-ն, որը  նրան  դարձել  է  հոգեհարազատ  և  չի  թողնում  այդ  թռչնակը  դուրս  գա  իր  բնից  և  հիանա  աշխարհով: Ցանկանում է, որ  գոնե  այս  2013 թվականին  մարդիկ  փոխվեն: Ցանկանում  է  փողոցով  անցնելիս  ոչ  թե  իրար  կեղծ  ժպտացող  մարդկանց  տեսնի, այլ  լիաթոք  ծիծաղողների: Ատում  է  սուտը, կռվել  է  շատերի  հետ  հենց  ստի  պատճառով: Շատ  շուտ  է  բորբոքվում  և  չի  սիրում  անարդարությունը  ու  միշտ  էլ  ըմբոստացել  է  նրա  դեմ: Ինչու՞  է, որ  մարդն  իր  ուզածին  հասնելու  համար  ճանապարհից  վերացնում  է  իրենից  թույլերին: Եվ  ճիշտ  են  ասել....Ուժեղի  մոտ  միշտ էլ  թույլն  է  մեղավոր: Մարդ  էակը  մարդակեր  գազան  է: Նա  կսպանի, կվնասի, կթալանի, կծաղրի  շատերին  իր  հաճույքի  համար, որպեսզի  ցույց  տա, թե  տեսե՛ք, տեսե՛ք  ես  ինչքան  հզոր  եմ: Քանի  դեռ  Երկիր  մոլորակը  կա, չարագործությունները  շատանալու են: Քանի  կյանքը  գոյություն  ունի,  նա՝ այդ  հանելուկային  էակը,  չի  կարող  լիարժեք  ժպտալ, քանզի  ամեն  ինչ  ստի  ու  կեղծիքի  վրա  հիմնված  ապառաժ  է, որը  կոտրելը  հեշտ  չէ: Եվ  ասե՛ք, նա  ինչպե՞ս  վարվի: Նա՝  ում  կարող  է  փշրել  մի  փոքրիկ  բառը: Բայց  այդ  փշուրներն  արդեն  շատ  դժվար  կլինի  հավաքելը: Ո՛վ  մարդիկ: Եղե՛ք  ուշադիր, չթողնեք  ինչ-որ  մեկը  գողանա  ձեր  ժպիտը: Խոսեցի խոսեցի, բայց  չասեցի ո՞վ  է  նա: Այդ  ՆԱ-ն  Ես  եմմմմ, Եսսս((

Комментариев нет:

Отправить комментарий