четверг, 6 декабря 2012 г.


Ճիշտ ողջունել պետք է իմանան բոլորը

  • Տղամարդը կնոջը ողջունելիս պետք է հանի նախ ձեռքերը գրպանից, հանի նաև գլխարկն ու ծխախոտը և նոր միայն ողջունի կանանց: Կանայք ողջունում են գլխի թեթևակի շարժումով, լավ կլինի, եթե ողջույնը համեմված  լինի նաև նուրբ ժպիտով:
  • Եթե ծանոթին հանդիպում եք փողոցում, ուստի ձմեռային տաք գլխարկը կամ բերետը պետք չէ հանել միմյանց ողջունելիս:
  • Տղամարդուն վայել չէ  կնոջը փողոցում կանգնեցնել, եթե նրանք մտերիմներ չեն, իսկ եթե կինը ունի կարևոր հարցեր, նա կարող է  կանգնեցնել տղամարդուն:
  • Երբ փողոցում հանդիպում են երկու զույգեր, ապա նախ իրար ողջունում են կանայք, հետո կանայք` տղամարդկանց, վերջում նոր` տղամարդիկ միմյանց:
  • Երբ զույգերը քայլում են փողոցով վայել չէ տղամարդուն կնոջը միայնակ թողնել ծանոթի հետ զրուցելու համար, կամ էլ պետք է նրանց միմյանց ներկայացնել:
  • Երբ նստած են սեղանի շուրջ` սրճարանում կամ ռեստորանում, ծանոթ կնոջ հանդիպելիս տղամարդը գլխով պետք է թեթևակի բարևի, իսկ եթե կինը մոտենում է, տղամարդը անպայման պետք է ոտքի կանգնի: Առաջինը բարևում է տղամարդը կնոջը, փոքրը` մեծին, քայլողը կանգնածին:
  • Եթե մտնում եք ինչ-որ վայր, ուր կան անծանոթ մարդիկ, հարկավոր է ողջունել անխտիր բոլորին, իսկ ծանոթներին ողջունել ձեռքսեղմումով:
  • Երբ մեքենա եք նստում, պետք է ողջունել վարորդին << սա չի վերաբրվում հասրակական տրանսպորտին>>
  • Եթե տղամարդը ձեռնոցով է, բարևելիս պետք է այն հանի, իսկ կինը` ոչ:
  • Տղամրդիկ միշտ էլ կարող են միմյանց ձեռք սեղմել, իսկ կանայք` միայն այն դեպքում, եթե կինն է նախաձեռնողը:

Комментариев нет:

Отправить комментарий