Ողջույն սիրելիս...Գիտե՛մ, շատ շուտով դու կկարդաս իմ նամակը. կնստես համակարգչի դիմաց, և կսկսես կարդալ: Գիտե՛մ նաև, որ կզարմանաս՝ բացելով նամակս: Այնքան երկար ժամանակ է, ինչ միասին չենք, բայց երբ կվերջացնես կարդալ նամակս, կհասկանաս, թե ինչու եմ քեզ գրում:
Երբ տեսնում եմ քեզ՝ մարմնովս մեկ դող է անցնում: Ես պատրաստ եմ հավերժ նայել քո աչքերին, դրանք կախարդում են ինձ: Քո ձայնը խենթացնում է ինձ: Գիտե՞ս, ես մի ամբողջ հավերժություն պատրաստ եմ լսել քեզ: Սիրում եմ, երբ մեղմ ձայնով ինչ-որ բան ես ասում, իսկ հետո սկսում խաղալ ինձ հետ, և ջերմացնել համբույրներով: Դու այնքան հեռու ես ինձանից, բայց ինձ համար գոյություն չունի հեռավորություն այն պահից, երբ մենք ծանոթացանք: Այն օրից, երբ հայտնվեցիր իմ կյանքում՝ ինձ համար գոյություն չունի «ես» բառը: Ինձ համար գոյություն ունի միայն «մենք» բառը: Երբ դու կողքիս ես, կարևոր չէ՛, թե պատուհանից այն կողմ ինչ եղանակ է՝ անձրև , քամի, փոթորիկ...Երբ դու նստած ես իմ դիմաց՝ էկրանի մյուս կողմում, իմ կյանքում փայլում է արևը: Հատկապես սիրում եմ չարաճճի ժպիտդ...Գիտե՞ս, ես ամբողջ կյանքում սպասել եմ սիրուն: Ինձ թվում էր՝ երբ նա կգա, ամեն ինչ կփոխվի իմ շրջապատում: Այդ սերը եկավ քեզ հետ միասին: Ես միանգամից չհասկացա դա, չէի կարծում, որ սերը այսքան հիմար է:
Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց, փոխվեցի նաև ես:
Ես գրում եմ քեզ այս նամակը, որպեսզի ասեմ «շնորհակալություն»: Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում, որ ուղղակի եկար՝ ինչպես երազում, որ ինձ տվեցիր նոր կյանք, որ դու իմ փոքրիկ արևն ես:

Комментариев нет:
Отправить комментарий