суббота, 29 декабря 2012 г.

GoogleՀայացք... Մի հայացք, որն ինձ անդադար տանջում է: Տեսել եմ, իսկ որտե՞ղ: Հիշում եմ, ախր գիտեմ ծանոթ էր, բայց ով էր...
Մտքերս... ցանոթ և անծանոթ հայացքների մասին կարծիքներս: 
Ո՞վ էր նա արդյոք, ի՞նչ էր ցանկանում այդ <<Ծանոթը>>, ինչի՞  համար էր եկել, ու՞մ համար...
Չգիտեմ, ոչ մի հարցի պատասխան  չեմ կարողանում հասկանալ և պատասխանել: Իսկ եթե նա..... ոչ չի կարող այդպիսի բան պատահել, բայց նա ասել էր, խոստացել էր, որ վրեժ է լուծելու...գալու է: Իսկ եթե՞ նա է, նրա հայա՞ցքն է: Չեմ էլ ցանկանում այդ մասին անգամ մտածել: Բայց...բայց չեմ էլ կարող փախչել իրականությունից: Մտածել, մտածել, բայց ինչքա՞ն...ես կխելագարվեմ այս կյանքի հանելուկներից ...
Միայն մի լուծում կա  ̀ դեմ դիմաց խոսել և ամեն ինչ  պարզաբանել, հասկանալ է հարկավոր:
Բայց ես չեմ կարող դիմանալ այդքան...միթե՞ հնարավոր է այսքան տարիներ անց: Չէ, ես պետք է գնամ և խոսեմ, սիրտս դիմանա, թե  ոչ: Որքան հարցեր են հավաքվել գլխումս... լուրջ որոշումներ կայացնել չեմ կարող:  Չէ ճիշտը խոսելն է, այլ ընտրանք չկա: Ձայնս դողում է...
- Բ-բարև,
-Բարև ձեզ,

-Ես կցանկանայի, որ մենք խոսենք, կարո՞ղ ենք հանդիպել
-Կներեք, իսկ կարո՞ղ եմ իմանալ, թե ում հետ եմ խոսում և ինչու պետք է հանդիպենք,
-Ինձ արդեն մոռացե՞լ ես
-Չհասկացա, ո՞վ է, չլինի՞ թե...
-Այո, ճիշտ գուշակեցիր, ես եմ և կցանկանաի, որ խոսեինքGoogle
-Լավ, բայց որտե՞ղ
-Մեր հին հանդիպման վայրում
-Եղավ
-....
Գնում եմ մտքերս ծանրաբեռնելով, փորձում եմ պատկերացնել, թե ինչ է լինելու և ինչպես եմ խոսելու:

-Ողջույն
-Բարև
-Գիտես, շատ ես փոխվել, քեզ այսպիսին չէի պատկերացնի
-Ես այդ թեմայի մասին չեմ կանչել խոսելու, այլ...
-Այլ ինչի համար, դե լսում եմ
-Ինչի՞ համար ես քաղաք եկել, ցանկանում ես կյանքս կործանե՞լ,
-Ինչե՞ր ես խոսում, ի՞նչ կյանք կործանելու մասին է խոսքը, ես այդպիսի նպատակներ չունեմ
-Այդ դեպքում ինչի՞ համար ես եկել, երդումդ իրականացնելու՞
-Միևնույն է ասեմ էլ չես հավատալու
-Ասա ես կհասկանամ
-Եկել եմ քո հետևից
-Երբ հարցրեցի ինչու՞ չպատասխանեցիր, ինչու չասեցիր, որ վրեժի համար ես եկել
-Ոչ ոչ, սպասիր մի գնա, ես եկել եմ քո հետևից, բայց այն պատճառով, որ սիրում եմ դեռ և ցանկանում եմ միասին լինենք
-Չեմ հավատում, բայց համաձայնել չեմ կարող , դու դեռ կյանքդ չե՞սGoogleդասավորել
-Ոչ...ես սովորում էի երկար տարիներ, ավարտելուց հետո որոշեցի գալ Հայաստան  ̀ քո հետևից, սկզբում մտածում էի չես գա և ոչ ել կզանգես , բայց ոչ դու դեռ ինձ սիրում ես չէ՞
- Լավ, ինչպես երևում է ստել չեմ կարող... այո ես քեզ սիրում եմ և ամբողջ հոգով, օր ու գիշեր քո մասին եմ մտածել ու հիմա...
-Ուրեմն համաձայն ես գալ ինձ հետ
-Այո
-Շնորհակալ եմ, որ դու կաս
-Կներես այն քայլերիս համար, խնդրում եմ արի մոռանանք այդ ամենը
- Իհարկե


Մենք միացանք, և ես հասկացա, որ շատ ճիշտ քայլ եմ արել զանգելով, հիմա ես երջանիկ եմ ու շնորհակալ եմ Աստծուց , որ նրան կրկին հետ բերեց:

Комментариев нет:

Отправить комментарий