среда, 12 декабря 2012 г.

Աղջիկը նստած էր պատուհանի մոտ: Նա խորը մտքերի մեջ էր: Բոլոր մտքերը միայն մի բանի մասին էին՝ մահանալ: Նա այլևս չէ՛ր կարող այդպես ապրել, չէ՛ր կարող: Ամեն մեթոդի դիմում էր, որպեսզի այլևս չապրի: Ինտերնետում շատ մեթոդներ էր կարդացել, որը կօգներ իրեն մահանալ, և որոշեց փորձել դրանցից մեկը: Նա գնաց խոհանոց, վերցրեց դեղահաբերով լի տուփը և ամբողջ պարունակությունը արագ կուլ տվեց ու կրկին նստեց պատուհանի մոտ: Նա տառապում էր մերժված սիրո պատհառով: Նա չկարողացավ  հաղթահարել այդ փորձությունը: Ձեռքը դրեց սրտին: Այն համարյա չէր բաբախում, նա դանդաղ մահանում էր: Զանգահարեց տղային և հազիվ հազ կարողացավ արտաբերել այս խոսքերը. «Դու խորտակեցիր կյանքս: Ինչևէ, քեզ հաջողություն: Տաս րոպեից ես  այլևս չեմ լինի...»....ասաց և անջատեց բջջայինը: Տղան   շոկի մեջ էր: Եթե աղջկան մի բան լիներ, նա իրեն չէր ների: Նա  շնչակտուր հասավ աղջկա բնակարան: Դուռը բաց էր: Մտավ խոհանոց, բայց արդեն շատ ուշ էր. աղջկա սիրտը դադարել էր բաբախել...Նա մահացել էր: 

Комментариев нет:

Отправить комментарий