суббота, 29 декабря 2012 г.

Զարմանում եմ ուղղակի, ո՞նց կարող էիր տենց հանգիստ թողնել հեռանալ: Փաստորեն դա միայն պատրվակ էր թողնել հեռանալու: Կարծում էի ուրիշ ես, նման չես ոչ մի տղայի, չես խաբի: Շա՛տ լավ խաղացիր ներկայացումդ սիրելիս, բարձր ծափահարությունների ես արժանի: Ընդունակ էիր միամիտ և փխրուն աղջկա սիրտը կոտրել, խաղալ զգացմունքների հետ և դեն նետել, ինչպես մի իր, որը պետք չէ՛ այլևս տիրոջը: Տակա՞նք, ստո՞ր, խաբեբա՞, թե՞ անարժան քեզ կոչեմ, չէ՛ դրանք նուրբ են ասված քեզ համար: Հիմա ոչինչ չեմ ասի, դու կստանաս քեզ արժանի պատիժը՝ սրտիս մեծ ցավ  և անբուժելի վերք թողնելու համար: Այն կլավանա՛, անկասկա՛ծ կլավանա, բայց կթողնի սպիներ, որոնք երբե՛ք, լսու՞մ ես, երբե՛ք չեն անցնի և չե՛ն անհետանա: Դրանք կհիշացնեն այն խոր  ցավն ու տառապանքը, որ «պարգևեցիր» ինձ: Հազիվ սովորել էի հավատալ «սեր» կոչվածին, բայց... Ատու՛մ եմ, ատելով ատու՛մ այն: Չէ՛, չեմ կարող ասել, թե սեր չկա: Կա՛, բայց ոչ ինձ համար: Երջանկությունը իրոք որ ոչ բոլորին է բաժին հասնում: Ճակատագի՞ր է սա, թե՞ բախտի քմահաճույք: Գիտե՞ս ինչ, դու չգիտես գնահատել, չգիտես պահպանել, վստահել, առավել ևս ազնիվ լինել...Այ այդ վերջինը երբե՛ք էլ քո մասին չեմ կարող ասել: Դու չգիտես, թե ինչ է ազնվությունը, անգամ սիրել չգիտես: Չպիտի՛ քեզ տայի անկեղծ ու մաքուր սերս, չպիտի՛ զգայիր...Վերջում մի բան կասեմ. դու ստիպեցիր,  որ սերս վերածվի ատելության, դա դու՛ ցանկացար, և ոչ մեկի չմեղադրես կատարվածի համար, և չփորձե՛ս վերադառնալ ու սեր պահանջել: Ատու՛մ եմ քեզ...

Комментариев нет:

Отправить комментарий