Ես ինձ չեմ հասկանում: Չեմ հասկանում և այս աշխարհը: Ամեն ինչ շատ լավ էր, բայց հանկարծ ամենը գլխիվայր շուռ եկավ: Անցել է մի քանի ամիս, իսկ ես մեկ է, չեմ կարողանում մոռանալ քեզ: Մենք բաժանված ենք, բայց երբ քեզ տեսնում եմ, ինձ թվում է, թե մենք միևնույն է դեռ միասին ենք: Նայում ենք միմյանց, միասին ժպտում ենք, բայց չենք հասկանում մի բան. արդյոք մնացե՞լ է այն զգացմունքից մեր սրտերում, թե՞ ոչ: Չգիտեմ քեզ մոտ ինչպես է, բայց իմ սրտում շարունակվում է դեռ վառվել այն կրակը, որը դու վառեցիր առաջին իսկ հանդիպման ժամանակ՝ ցուրտ ձմռանը: Սիրտս օր օրի ավելի արագ է բաբախում անունդ լսելիս, կամ էլ քեզ տեսնելիս: Հնարավոր է, որ այժմ նրանից ոչինչ չի մնացել: Ամեն ինչ կանցնի, բայց իմ հիշողությունից երբեք չեն ջնջվի այն տարիները, որոնք անցկացրել ենք միասին: Երբ դու երջանիկ ես՝ նայում եմ քեզ և ոչինչ չեմ հասկանում: Այժմ մեզ ոչինչ չի կապում, իսկ ես օրեցօր ավելի եմ համոզվում, որ առանց քեզ չեմ կարող: Նայում եմ շուրթերիդ, որոնք մի ժամանակ համբուրել են ինձ: Նայում եմ աչքրիդ, որոնք սիրահարված հայացքով ինձ էին նայում: Նայում եմ ձեռքերիդ, որոնք տաքացնում էին ինձ, երբ մրսում էի: Այս ամենը դեռ մնացել է իմ մեջ: Նայելով քեզ, հասկանում եմ, որ այնուամենայնիվ սիրում եմ քեզ, բայց միաժամանակ չեմ հասկանում ինձ...
Ինչու՞ է, երբ մենք միասին ենք, ես սկսում եմ չտեսնել քեզ, բայց երբ միայնակ քայլում եմ փողոցով, հասկանում եմ որ սխալվում եմ: Ես հիշում եմ, թե ինչպիսի ուրախությամբ էինք միասին անցկացնում մեր ժամանակը: Զբոսնում էինք, իմ կամ քո տանը ֆիլմ էինք դիտում...Ինչ հիանալի էր այդ ամենը: Ինչ հաճելի է հիշել այդ ամենը: Բայց ճակատագիրը որոշել է առանձնացնել մեզ, որ ամեն մեկս ապրենք մեր կյանքով...Վատն այն է, որ ես չգիտեմ , թե ինչպես ապրեմ առանց քեզ: Երբ ինձ մոտ ես՝ չեմ նկատում քեզ, իսկ երբ հեռու ես՝ անչափ կարոտում եմ: Իսկ ինչու՞: Պատասխան. «Ինքս էլ չգիտեմ»:
Комментариев нет:
Отправить комментарий