среда, 5 декабря 2012 г.


Ցավոք մարդը գնահատում է այն, ինչ կորցնում է...
Ուշ երեկո էր, երբ նա մտավ տուն: Աչքերի մեջ նկատվում էին հոգնածության նշույլներ: Հայացքը լուռ էր և տխուր...
Նա արագ հանեց կոշիկերը և մտավ հյուրասենյակ: Տանը մենակ էր: Միացրեց հեռուստացույցը, որպեզսի փոքր-ինչ լիցքաթափվի, բայց ապարդյուն: Նրա դիմագծերը գնալով լարվում էին, իսկ դեմքի գույնը աստիճանաբար ընկնում էր: Նա անհանգիստ շարժումներ էր անում՝ մերթ կանգնում, մերթ նստում էր... Նրա հայացքը շատ թախծոտ ու մռայլ էր: 
Այդ ամենի պատճառը սա էր...
Առավոտյան, երբ պետք է գնար համալսարան՝ նրա դուռը թակում են: Վրդովված գնում է, որպեսզի բացի: Մտածում է, թե ով այդ ժամին կարող էր անհանգստացնել իրեն: Բացում է և ժպիտը միանգամից ներկում է դեմքը: Ընկերուհին էր: Հրավիրում է ներս, բայց նա մերժում է և ասում.
-Ասելիքս շատ կարճ է: Հուսով եմ չես մեղադրի ինձ: Ես այլևս չեմ ուզում, որ մենք հանդիպենք : Ես գնում եմ ուրիշ երկիր, որպեսզի այնտեղ ապրեմ և հաստատվեմ... Ցտեսություն... Եթե կարող ես կներես ինձ...
Այս կայծակնային խոսքերը մխրճվեցին նրա սառը սրտի մեջ և մի բոց բռնկեց նրանում... Այդ դյուրին խոսքերը հնչել էին այնքան անհասկանալի, որ չէին հասնում նրա ուղեղին: Նա շփոթված էր, բայց դուրս եկավ և գնաց համալսարան: Ամբողջ դասերին պասիվ եղավ, որովհետև նրա ուղեղը պաշարել էին մի քանի ժամ առաջ ասված դառը խոսքրը....
Եվ հիմա նա տանն էր... Տանն էր և նստած մտածում էր, թե ինչ կարող է անել: Չէ՞ որ իր կյանքի նպատակը լքում էր իրեն...
Հանկարծ հեռախոսազանգ ստացավ: Մոտեցավ հեռախոսին, բայց չէր ուզում վերցնել, սակայն տեսնելով ընկերներից մեկի համարը ասաց.
-Լսում եմ:
-Ալո, ինչպե՞ս ես: Կարող եմ քեզ շնորհավորել:
-Լավ եմ, իսկ դո՞ւ: Ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես ինձ շնորհավորում:
-Հավաքիր իրերդ ընկերս:
-Ինչեր ես խոսում: Մի՞թե չափից դուրս արբած ես:
-Ո՛չ, ինչեր ես խոսում: Հենց նոր իմ հեռախոսահամարին զանգահարեց մեր համալսարանի տնօրենը և ասաց, որ քո համարը չունենալով ինձ է զանգել, որպեզսի ասի, որ քեզ՝ որպես համալսարանի լավագույն սովորող ուղղարկում եմ ԱՄՆ վերապատրաստման:
-Ի՞նչ...
Այս բառը ասելով հեռախոսը վայր դրեց՝ ինքն էլ չիմանալով ինչու: Միգուցե հուզմունքից էր, բայց...չհավատալով ընկերոջ ասածին նա իսկույն ևեթ զանգահարեց իր դասախոսին, որն էլ իր հերթին հաստատեց ուրախալի լուրը: 
Նա ժպտում էր: Իր ժպիտում և՛ տխրություն կար, և՛ ուրախություն: Սկզբում մի ուժեղ հարված ներաշխարհին, իսկ հետո այդ ցնծալի լուրը...ամեն ինչ շատ զարմանալի էր:
Նա փորձում էի մոռանալ նրան և այլևս ոչ մի նորություն չիմացավ նրա մասին: Մեկնեց ԱՄՆ և այնտեղ ավելի բարձրացրեց իր գիտելիքների մակարդակը: Նա կարծես թե մոռացել էր նրան...ուղեղն այնքան զբաղված էր սովորելով, որ գրեթե չէր մտածում ոչինչի մասին: 
Դրանից անցավ մի քանի տարի: նա դարձել էր ճանաչված և հարուստ մարդ: Ամեն ինչ հիշում էր...հիշում էր, թե ինչպես նա այն օրը խոցեց իր ԵՍ-ը...
Մեծանուն տղամարդ՝ ընտանիքի տեր և մեծ բիզնեսի: Ուրիշ ի՞նչ էր պետք, որպեսզի պատասխան հարված տար նրան: 
Մի օր, երբ փոքր աղջկա հետ իջավ մեքենայից և ցանկանում էր մտնել խանութ ՝ մի անշուք հագուստով կին կտրեց նրա ճանապարհը... ոչինչ չէր փոխվել այդ գեղեցիկ աչքերում, որոնց փայլի համար համաձայն էր սարեր գլորել: Նա լուռ նայեց նրա դեմքին և ասաց.
-Քո աղջի՞կն է:
-Այո՛, իմն է:
Նա լուռ գլուխը տատանեց և հեռացավ: Այդ օրվանից ես այլևս նրան չհանդիպեցի: Նա ամեն ինչ հասկացավ...

Комментариев нет:

Отправить комментарий