среда, 12 декабря 2012 г.

  Մի շտապիր, քանի դեռ չգիտես,
                                Որ ես մենակ եմ, և չունեմ ոչինչ...
                    Երբ դու կշրջես ճակատագրի հարյուր հետքերով,
                            Այդ հարյուրի մեջ դու ինձ չես գտնի:
                            Երբ դու գիշերը վախից կարթնանաս,
                          Այդ ժամ կհասկանաս, որ կորցրել ես ինձ...
 .......................................................................................
 Բնակարանի լռությունը խաթարեց զարթուցիչի զանգը: Նա ձեռքը հանեց վերմակի տակից, որպեսզի դադարեցնի այդ աղմուկը: Բայց ո՛չ, դա զարթուցիչը չէր.. Ձայնը գնալով ավելի ու ավելի էր բարձրանում: Նա հանկարծ հասկացավ, որ զանգը գալիս է բջջայինից, և արագ վեր կենալով (այնքանով արագ, որքան որ կկարողանար վեր կենալ մի անձ, որը համարյա թե քնած էր) շոշափեց կողքի փոքրիկ պահարանը, որպեսզի գտնի բջջայինը և զանգին պատասխանի.
-Ալո՞, - կիսաքնած ասաց նա:
-Բարև: Ինչպե՞ս են գործերդ:
Լռություն...- Ինձ համար անհնարին էր դարձել լսել քո խռպոտ ձայնը` նոր արթնացած ժամանակ: Ների՛ր, ես չդիմացա:
-Սա այն ամենն էր, ինչ-որ ցանկանում էիր ինձ ասե՞լ:
-Դրսում անձրև է գալիս:
-Դա և վե՞րջ:
Դադար...
-Այո:
-Այդ դեպքում մինչ հանդիպում, իսկ ավելի ճիշտ` հաջողութուն:
Նա սեղմեց «անջատելու» կոճակը և վերադարձավ անկողին, բայց այս անգամ չկարողացավ քնել: Նա մտածում էր. ինչու՞ էր զանգահարել: Աղջկա սիրտը ցավում էր, երբ մտածում էր, թե նա զանգահարում էր զուտ սովորության համաձայն:
 Դուռը թակում են...Լռություն...Կրկին թակում են և նորից լռություն: Ո՛չ, դա անտանելի էր: Նա վեր կացավ և գնաց խոհանոց` կանաչ թեյ խմելու: Այն միշտ մխիթարում էր նրան: Նա թեյնիկը միացրեց, որպեսզի ջուրը եռա, իսկ մինչ այդ նա հայացք գցեց դեպի պատուհանը...Անձրև էր մաղում...Անձրևի կաթիլները ուժեղ հարվածում էին ապակուն: Այդ ձայնը ցավալիորեն ծանոթ էր նրան, այդ սիրելի ու ցավագին ձայնը: «Երբ անձրև կգա, իմացիր, ես միշտ կհիշեմ քեզ, անկախ նրանից, թե քանի մղոն ճանապարհ է մեզ բաժանում...»:
                            
 Նա սեղմվեց սառը ապակուն, որքան որ սառն էր և նրա սիրտը, ու ակամայից հիշեց իր կյանքից որոշ հատվածներ... Այդ պահին թեյնիկը խշշաց...Բայց նա անկախ դրանից կանգնած էր պատուհանի մոտ, նայելով հեռավորությանը, որտեղի՞ց էր անձրևը և նրա երջանկությունը: Այնուհետև նա հայացքը կտրեց պատուհանից, անջատեց թեյնիկը և սկսեց շրջել սենյակում...Նա նկատեց, որ բջջայինին զանգ էր եկել. սեղմեց զանգի կոճակը...մեկ զանգ. երկու զանգ. երեք զանգ...
-Ալո՞, - պատասխանեցին կոշտ ձայնով:
-Գիտե՞ս, փողոցում անձրև է գալիս:
-Ես այլևս չեմ կարող ապրել առանց քեզ, - ասաց տղան:
-Իսկ ես` առանց քեզ և անձրևի...

Комментариев нет:

Отправить комментарий