Նստած եմ թաց ձյան վրա, մտքերս խեղդում են ինձ, ուզում եմ խմել: Ես նյարդայնացած վառեցի ծխախոտս ու սկսեցի հիշել, թե ինչպես նա հեռացավ: Նա թողեց ինձ միայն իր մարմնի բույրը և թռավ առաջին իսկ չվերթով` խոստանալով վերադառնալ մի քանի օրից: Սակայն ինչ-որ խնդիրներ էր առաջացել աշխատանքի վայրում:
Անցավ մեկ շաբաթ: Ես առանց նրա ոչինչ չէի կարողանում անել: Բացարձակապես ոչինչ: Նա ինձ հետ էր միշտ և ամենուր: Ես նրան սիրում էի խելագարի պես: Նա ասում էր , թե սիրում է, բայց ես չէի կարողանում նրան հավատալ: Ինչի՞ համար էր այդ օրը: Օրը շատ սառն էր: Իմ մտքում ամեն վայրկյան մի միտք էր պտտվում: Ես պատրաստ էի ամեն ինչի, միայն թե կրկին տեսնեի նրան: Սակայն մի օր իմացա, որ ամուսնացել է մի մեծահարուստի հետ: Նա ինձ դավաճանել էր: Ես այլևս չէի կարող լինել նրա հետ: Նա փշրեց իմ բոլոր երազանքները, իմ սերը: Ես ինձ չկարողացա ներել նրան կորցնելու համար...
Комментариев нет:
Отправить комментарий