Իսկ մինչև հիմա ինձ ո՞վ է սիրել,
Ով է ինձ համար լոկ աղոթք արել...
Մի՞թե կա մեկը,
Որը իմ կյանքով սոսկ մի օր ապրել,
Շնչել է ուզել...
Ու թեև ցավով,
Բայց դիմադրել է ու հասել է ինձ,
Դիպել է սրտիս լարերին այն նուրբ,
Որոնք լոկ քամու շոյանքից թեթև,
Տատանվել են մեղմ...երգել են թեթև...
Ու քո ձեռքերը նվագել են տես,
Սրտիս կարկամած, բարակ լարերին,
Եվ կարծես ես քեզ չեմ սիրել երբեք,
Այլ, քո նվագն եմ սիրել հարատև...
Սիրել եմ մինչև այն չի դադարել...
Բայց ես լավ գիտեմ,
Թեկուզ վստահ եմ,
Որ հենց իմ կողքին,
Ոչ հեռու, ոչ մոտ,
Կա մի անձ , մի սիրտ,
Որ ինձ համար գործում է հրաշք...
Ու ես հասկացա, որ առանց նրա
Ոչինչ չեմ անի,
Եվ ոչ կերգեմ, ոչ կնվագեմ,
Ոչ էլ կսիրեմ...
Հարգելի ընթերցող խնդրում եմ գնահատեք...
Комментариев нет:
Отправить комментарий