Հեռավոր երկնքում , որտեղ սպիտակ ամպերը ամեն երեկո հանդիպում են մայրամուտին՝ ապրում են հրեշտակները: Նրանք ապրում էին անհոգ կյանքով, ողջ օրը խաղում էին անձրևի կաթիլների, մաքուր օդի և պայծառ ծիածանի հետ: Նրանք չունեին ո՛չ տխրություն, ո՛չ վիշտ, ո՛չ ուրախություն, քանի որ հրեշտակները զուրկ էին զգալու ունակությունից: Նրանք անմահ էին, գիտեին միայն ծիծաղել: Չէին կարող խաբել և դավաճանել իրենց մաքուր հոգիներին:Նրանք չգիտեին սիրել, որովհետև իրենց կարևոր առաքելությունն էր պահպանել հասարակ մահկանացուների սերը: Կային հրեշտակներ, որոնք կարողանում էին գեղեցիկ երազանքներ պարգևել: Ամեն գիշեր, նրանք իրենց սպիտակ ամպերով իջնում էին երկրի վրա, և հոգիներին տալիս սպիտակ թևեր: Սակայն ոչ բոլորն էին ստանում այդ թևերից: Ստանում էին միայն նրանք, ովքեր իսկապես սիրում էին: Այնուհետև հրեշտակները առավոտյան վերադառնում էին երկինք: Նրանք երբեք տխուր չէին լինում , և չգիտեին, թե ինչ բան է հոգու ցավը:
Հրեշտակների կողքին մարդիկ չափազանց փոքր էին երևում: Նրանք երբեք չէին կարող սպանել ո՛չ հոգիներ, և ո՛չ էլ մարդկային մարմիններ: Սակայն լինում էին նաև բացառություններ, երբ հրեշտակի հոգում արթնանում էր մի զգացմունք, որի անունն էր՝ Սեր: Այդ ժամանակ նրանք սիրահարվում էին հասարակ մահկանացուներին: Հրեշտակի սերը՝ դա շատ ուժեղ զգացմունք է: Նա դադարում է մարդկանց տալ զգացողություններ, երկնքում դառնում է անպետք մի էակ, և զրկվում է իր երկնային կյանքից, ընդմիշտ իջնելով երկրի վրա: Նա դառնում է սովորական մահկանացու, բայց հոգին միշտ մնում է նույնը: Այժմ նա կարող էր ազատ սիրել , մի ուրիշ հրեշտակ կպահպաներ նրա սերը, զերծ կպահեր սխալներից և կպարգևեր հեքիաթային երազանքներ:
Նայի՛ր շուրջդ, միգուցե լինի մի հրեշտակ, ով քեզ համար հրաժարվե՞լ է երկնքի իր կյանքից...
Комментариев нет:
Отправить комментарий