четверг, 6 декабря 2012 г.

Մի տղա իր ամբողջ կյանքի ընթացքում սեր է փնտրում` իրական սեր, որը նա երբեք չի ունեցել ու չի զգացել: Դրա փոխարեն նա ունեցել է շատ ընկերուհիներ, որոնք միմյանց հաջորդում էին: Նա կոտրում էր շատերի սրտերը: Նրանք սիրում էին տղային  իսկ տղան ման էր գալիս իր երկրորդ կեսին: Մի օր ընկերը հարցնում է տղային.
- Ինչու ես այդքան ընկերուհիներ փոխում, միթե ոչ մեկին չես կարողանում սիրել:
- Ես չեմ գտնում այն մեկին, որին փնտրում եմ:
- Մի փնտրիր նրան, հավատա ինձ նա կգա այն ժամանակ և այն պահին երբ չես էլ սպասի նրան: Մի մտածիր ոչ մեկի մասին:
Տղան լսում է ընկերոջ խորհուրը: Անցնում են շատ օրեր:
Մի օր տղան սիրահարվում է իր ընկերոջ քրոջը: Ու ամեն ինչ փոխվում է նրա մոտ: Նա համոզվում է, որ գտել է նրան ում այսքան ժամանակ փնտրել է, որ նրա երկրորդ կեսը նրան շատ մոտ է եղել իսկ նա հեռվում էր փնտրում: Այդ սերը փոխադարձ էր: Մի օր տղան հաղորդագրություն է ստանում, գրել էր աղջիկը.
-Կներես, ես չեմ կարող քեզ սիրել:
-Ինչու?:
-Չեմ կարող բացատրել, բայց չեմ կարող սիրել քեզ, հասկացիր:
-Իսկ ես կարող եմ բացատրել` դու ուղղակի վախենում ես այդպես է չէ?
-Երևի, այ'ո այդպես է:
-Հիշիր, եթե ես քեզ կորցնեմ կմահանամ: Ես չեմ կարող ապրել առանց քեզ:
Աղջիկը չի պատասխանում: Հաջորդ օրը տղան նորից է հաղորդագրություն ստանում, գրել էր աղջիկը.
-Ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ չեմ ուզում ո'չ կորցնել քեզ, ո'չ էլ չսիրել:
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ..

Комментариев нет:

Отправить комментарий