четверг, 6 декабря 2012 г.


Դեկտեմբերի 31-ն է: Մի քանի ժամ էլ,  ու զվարթ ղողանջներով, երազանքներով կայցելի Նոր տարին:
 Խանութներում ու փողոցներում աշխույժ եռուզեռ է, մարդիկ փութաջան ու մտահոգ վերջին հաշիվներն են փակում անցնող տարվա հետ:
 Զբաղված են գրեթե բոլոր ավտոմատ հեռախոսները, եթե չհաշվենք, որ շատ հեռախոսներ էլ անվերջանալի զանգահարումներից ու կոպիտ ձեռքերի պատճառով դուրս են եկել շարքից, դարձել մետաղի ջարդոն:
 Շքեղ հագնված մի երիտասարդ մտավ առաջին ազատ խցիկը, փորձեց , բայց երկու կոպեկը կուլ գնաց: Մտավ երկրորդ խցիկը .... տու՛ , տու՛, տու՛ անվերջ լսվեց լսափողից: Երբ արդեն հինգերորդ խցիկի հեռախոսը փորձեց, ոչինչ չստացվեց, մեկ էլ աչքը ընկավ հարևան խցիկում նույն ապրումներով համարը հավաքող սիրունիկ աղջկան: Աղջիկն էլ բարկացած կախեց լսափողը ու նայեց անծանոթ երիտասարդին: Նրանք ակամայից ժպտացին միմյանց:
 Կանգնել են ու հուսահատ իրար են նայում. կարծես հասկանում են միմյանց, թե ի՞նչ անենք, երկուսիս բախտն էլ նույնն է: Կայծակնաբար մի միտք ծագեց տղայի գլխում. նա աղջկան ձեռքով հասկացրեց, որ լսափողը վերցնի, իսկ ինքը իբրև թե համար է հավաքում, երկու կոպեկանոցը գցեց ու աղջկա համար լսելի ձայնով ասաց.
- Ալլո՛. դուք լսու՞մ եք կապույտ վերարկու հագած աղջիկ:
- Լսում եմ , մորթե գլխարկով երիտասարդ:
- Չեխական ականջօղեր կախած ժպտացող աղջիկ, ինչպե՞ս է Ձեր անունը, իմը Արտակ է:
-Իսկ իմը Նարե,-լսվեց աղջկա պատասխանը:
- Հիանալի անուն է: Չափազանց գեղեցիկ եք, ինչպե՞ս և որտե՞ղ կարելի է ձեզ հետ ծանոթանալ:
-Հա՛, հա՛, հա՛,- քրթմնջում է աղջիկը:- Իսկ միթե՞ մենք արդեն ծանոթ չենք:
-Իսկապես որ ...մոռացել էի... ուզում էի ասել, ինչպե՞ս հանդիպենք:
-Սա միթե՞ հանդիպում չէ...
-Իսկ ու՞մ հետ եք անցկացնելու նոր տարին:
-Մերոնց հետ:
-Ովքե՞ր են ձերոնք:
-Մայրս, հայրս, փոքր եղբայրս, քույրս, բավարարվա՞ծ եք:
-Չէի՞ք ցանկանա մի հարցում ինձ օգնել,- ասաց տղան:
- Խնդրեմ, եթե կարողանամ:   
                                                   Շարունակելի...  

Комментариев нет:

Отправить комментарий