-Դու գեղեցիկ ես, խելացի և բարի: Ես ինձ քեզ հետ շատ լավ եմ զգում, բայց ես քեզ չեմ սիրում: Ճի՛շտ է, մեր գյուղում չկան շատ երիտասարդ աղջիկներ, այդ իսկ պատճառով ես կփնտրեմ ուրիշ-ուրիշ վայրերում, որպեսզի գտնեմ իմ սերը: Ես նրան կբերեմ այստեղ և կամուսնանամ նրա հետ:
- Լավ, - պատասխանեց աղջիկը, - Ես նույնպես քեզ չեմ սիրում, բայց ես քեզ կսպասեմ:
-Ես քեզ չեմ սիրում, - կրկնեց տղան և սկսեց պատրաստվել մի երկար ճանապարհորդության: Նա գնաց շատ ու շատ երկրներ, տեսավ շատ աղջիկների, սակայն չգտավ իր սերը: Նա ետ եկավ և ասաց աղջկան.
-Ես քեզ ճի՛շտ է չեմ սիրում, բայց դու այնուամենայնիվ կարող ես ապրել ինձ հետ, եթե իհարկե կցանկանաս:

-Լավ, - ասաց աղջիկը, - Ես նույնպես չեմ սիրում քեզ, բայց մեծ ուրախությամբ կապրեմ քեզ հետ նույն հարկի տակ: Ես քեզ կարոտում էի:
Տղան մի պահ լռեց և ասաց.
-Կդառնա՞ս իմ կինը: Իհարկե ես քեզ չեմ սիրում, բայց քեզ հետ ինձ այնքան հաճելի է: Ինձ դուր է գալիս քեզ հետ ապրել: Դու շատ նուրբ ու քնքուշ աղջիկ ես:
-Անշուշտ ես համաձայնեմ: Ես էլ քեզ չեմ սիրում, բայց դու այնքան ուժեղ ու համարձակ ես: Ես քեզ շատ հեշտությամբ կհարմարվեմ: Մենք շատ գեղեցիկ զույգ կլինենք:
Նրանք ամուսնացան: Մի օր աղջիկը ասաց.
-Սիրելի՛ս, մենք երեխա ենք ունենալու:
-Դա հիանալի է: Եթե տղա լինի, մենք նրան կանվանենք ուժեղ և համարձակ, իսկ եթե աղջիկ՝ նուրբ ու քնքուշ, ինչպես դու: Լա՛վ գիտես, որ չեմ սիրում քեզ, բայց ես ուզում եմ, որ մեր աղջիկը նման լինի քեզ:
Եվ նրանք ունեցան մի աղջիկ, իսկ հետո 4 տղա: Նրանց բոլոր տղաները դառնալու էին փորձառու նավաստիներ, որոնց քաջությունը գովասանքի էր արժանանալու, իսկ աղջիկը լինելու էր գյուղի ամենագեղեցիկ կինը: Իհարկե դա լինելու էր ապագայում...
Անցան շատ տարիներ: Նրանք արդեն ծերացել էին...Տղան ասաց աղջկան.
- Ների՛ր թանկագինս: Ինձ շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանամ, որ սիրում եմ քեզ: Ինձ համար դժվար է շնչել հիմա, բայց ամեն դեպքում մինչ մահանալս ցանկացա անկեղծանալ և քեզ հայտնել իմ զգացմունքների մասին:
-Ես նույնպես սիրում եմ քեզ: Ինչևէ, ես ուրախ եմ, որ վերջապես մեր զգացմունքները փոխադարձ են...
Տղան մինչ կփչեր իր վերջին շունչը՝ կամաց շշնջաց. «Շնորհակալ եմ նրա համար, որ ես իմ ամբողջ կյանքում սիրել եմ և եղել եմ սիրված»:
Комментариев нет:
Отправить комментарий