воскресенье, 16 декабря 2012 г.


Ասել քեզ չե՞մ սիրումԻնչու՞ համար սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:
Չե՞մ կարոտում ասելՍակայն ինչու՞, ինչու՞
Գիշերային մի ուշ, մի խենթ պահի
Սիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,
Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:
Չե՞մ ձանձրանում ասելԲայց ինչու՞ է հանկարծ
Սիրտըս տենչում ինչ-որ հեռավորի,
Նրան, որ միգուցե ոչ եղել է, ոչ կա,
Նրանց, որ ցնորք է միայն թովիչ:
Ասել սիրու՞մ եմ քեզՍակայն ինչու՞ հաճախ
Ես տխրում եմ, թախծում միշտ անառիթ,
Դժգոհում եմ ինձնից՝ չունենալով պատճառ,
Նայում եմ քեզ, ժպտում բայց օտարին:
Հանելու՞կ է արդյոք, առեղծվա՞ծ է միթե
Հասկանում եմ ես քեզ, սիրտ իմ խելառ.
-
Երջանկությանն ես քո դու վարժըվել արդեն
Եվ դժգոհ ես քեզնից միայն դրա համար










Комментариев нет:

Отправить комментарий