Գիշեր է հիմա, մութ է ու խավար,
Գիշերվա մթնում էինք հանդիպել իրար, -695.jpg)
-695.jpg)
Գիշեր էր, երբ ես քեզ լուռ նայեցի,
Եվ այդ օրվանից սիրահարվեցի:
Գիշեր էր, երբ դեմ առ դեմ կանգնած
Սեր խոստովանեցինք մենք շփոթված,
Դու խոստացար հավերժ ինձ սիրել,
Ինչ էլ որ լինի իմ կողքին լինել.
Ես էլ երդվեցի, որ կյանքում ոչինչ
Չի կարող քեզ ինձանից խլել:
Շատ օրեր ու տարիներ անցան,
Աստղերը մեր սիրելին դարձան,
Լուսինը մեր սիրո վկան էր,
Եվ այս ամենը շատ դուրեկան էր:
Սակայն չար մարդիկ մեզ նախանձեցին,
Եվ սրտերը մեր թույնով լցրեցին,
Մեր մաքուր սերը նրանք պղծեցին,
Եվ դաժանաբար մեզ բաժանեցին:
Գիշեր է հիմա, մութ է ու խավար,
Եվ մենք հրաժեշտ տվեցինք իրար,
Բայց միթե մարդիկ այդքան դաժան էին,
Որ սիրող սրտերն հավերժ պիտի լռեին:
Գիշեր է հիմա, մութ է ու խավար...
Комментариев нет:
Отправить комментарий