среда, 5 декабря 2012 г.


Սիրում եմ քեզ...Մի՞թե սիրո մեջ կան սահմանափակումներ: Դու ինձ ցավ ես պատճառում, չհասկանալով ու չգիտակցելով դա: Ցավ ես պատճառում քո կոպտությամբ և անտարբերությամբ: Հիմա ուզում եմ լացել, բայց չեմ կարողանում. այն աստիճան եմ ուզում լաց լինել, որ  հանգստանամ, բայց չեմ կարողանում, դա ավելի ու ավելի է ինձ տանջում: Ամեն մի կոպիտ խոսքդ իմ վրա ազդում է, ես ինձ լրիվ խորթ եմ զգում : Բայց ինչի՞, ինչի՞ պետք է այսպես լիներ : Քո սերը մի օր սառելու է, բայց իմը ո՛չ, իսկ գիտե՞ս ինչու, որովհետև ես միշտ եմ նվիրված սիրել...Երևի այն է պատճառը, որ հեռու ենք իրարից և չենք կարող միասին լինել ինչպես բոլորը...Դու փոխվել ես, դու այն մարդը չես, ով ինձ վստահում էր և ինչպես դու էիր ասում՝ իրար վրա հենվելով, վստահելով ու փոխադարձ հարգանքով պահում էինք մեր սերը, իսկ հիմա կա՞ այդ ամենը. ո՛չ չկա ու ինչի՞ անհետացավ...
 Ես միայն ցանկանում էի վայելել  այդ սերը, գոնե հեռվից: Դու շատ բան ես ինձ տվել, անհամեմատ շատ, բայց երջանկությունս տևվում է մի ակնթարթ, և ինչ-որ բան զգացնել է տալիս, որ ես կրկին մենակ եմ մնալու. ստիպում է հաշտվել այդ մտքի հետ, սակայն չեմ կարողանում: 



Խնդրում եմ, ասա՛ , մի՞թե անկեղծությունս է ինձ վնասում, թե՞ անկեղծ սիրելս, կամ էլ միամտությունս, որ պատրաստ եմ հավիտյան սիրել մեկին...Ես քեզ ոչ մեկի հետ չեմ համեմատել մի պարզ պատճառով. սիրել եմ ու սիրում եմ միայն քեզ: ՈՒղղակի մի բան կասեմ. «սիրում եմ քեզ անչափ»:

Комментариев нет:

Отправить комментарий