суббота, 1 декабря 2012 г.



Սերը բանակում...Սեր հեռավորության վրա...Սեր` ենթարկված ցավալի ու դաժան փորձության....

-Որ գնամ բանակ, ինձ կսպասե՞ս......
-Հա արևս:
Ասեցի, որ բանակում երկուսի համար էլ դժվար է լինում, դու հակասեցիր` ասելով, որ տղայի համար միշտ ավելի դժվար է լինում, բայց դեռ չգիտես ինչու... Ես սկսեցի ասել այն, ինչ մտածում եմ...
 Տղայի համար միշտ ավելի դժվար է, քանի որ նա ամեն րոպե մտածում է, թե ինչպե՞ս է իր սիրած աղջիկը, թե ի՞նչ է անում այդ րոպեին, ինչպե՞ս է իրեն զգում, արդյո՞ք առողջ ու ապահով է, իսկ գուցե նրան նեղացնու՞մ են... Մտքեր, որոնցից տղան ընդհանրապես չի հանգստանում, ընդհանրապես չի ազատվում ու օրերն ու ժամերը հաշվելով` սպասում է վերադարձին, սպասում է, որ գնա ու տեսնի իր սիրելիին: Աղջկա համար ևս դժվար է լինում, քանի որ նա ևս ամեն րոպե մտածում է, թե ինչպե՞ս է իր զինվորն այնտեղ, բանակում, թե ի՞նչ է անում, լա՞վ է արդյոք սնվում, հե՞շտ է արդյոք ծառայությունն ընթանում, արդյոք սպաները նրա հետ լա՞վ են վարվում, թե՞ մոռանում են, որ իրենց առջև կանգնած է իրենց երկրի պատիվն ու սահմանները պահող մեկը: Երկուսի համար էլ շատ դժվար է, քանի որ նրանք սովոր են ամեն առավոտ իրար բարի լույս մաղթել, ամեն գիշեր քնել միմյանց հետ զրուցելով ու իրար բարի գիշեր մաղթելուց հետո միայն: 
 Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են իրար հետ շփվել բանակ գնալուց առաջ: Եթե տղան աղջկան միշտ պահել է ուշադրության կենտրոնում, եթե չի նեղացրել, եթե անկեղծ սիրել է, շատ հաճախ զանգել, զրուցել է նրա հետ, հետաքրքրվել նրա դասերով, առողջությամբ, պարապմունքներով, եթե զանգել է ուղղակի աղջկա ձայնը լսելու, ապա տղան ամեն ինչ ճիշտ է արել` աղջկան իր ուշադրության կենտրոնում պահելով: Եթե աղջիկը լսել է տղայի բոլոր խորհուրդները, պահանջները, խնդրանքները, եթե արել է այն, ինչ տղան ճիշտ է գտել, եթե պահել է իրեն նորմալ, շնորհքով, ապա աղջիկն էլ իր հերթին է ամեն ինչ ճիշտ արել: Անընդհատ վիճել ու անսահման սիրել` տաղանդ է: Եթե երկուսն էլ անկեղծ սիրել են, եթե քայլերով ապացուցել են դա, ապա աղջիկը չի կարող դավաճանել, չի կարող մոռանալ ու չսպասել այն տղային, ում հետ այդքան երջանիկ ու անհոգ օրեր է ունեցել: Իսկ թե մոռացել է, ապա նա չափազանց ստոր ու հարգանքի չարժանի աղջիկ է, քանի որ մոռացել  է  այն մեկին, ում վերջին անգամ ամուր գրկեց ու խոստացավ հավատարիմ լինել: Հարգում եմ աղջիկներին, ովքեր ամեն տեղ գնում են հեռախոսը ձեռքներին, որպեսզի բաց չթողեն իրենց սիրելիի զանգը, որպեսզի գոնե մի քանի րոպե խոսեն ու հետաքրքրվեն իրենց զինվորի որպեսությամբ:
 Տղաներ էլ կան, որոնք անուշադրության են մատնում աղջիկներին շատ հաճախ ու երբեմն ընկերների հետ ժամանակ անցկանցելով` մոռանում են աղջկան գոնե մեկ անգամ օրվա մեջ զանգահարել: Հետո մեղադրում են աղջկան, բայց իզուր, քանի որ շատ հնարավոր է, որ աղջկա կյանքում հայտնվի մեկը, ով ավելի ուշադիր է իր նկատմամբ, որ միշտ աղջկա կողքին է, իսկ աղջիկն էլ, բնականաբար, սիրահարվում է իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքին ու կամաց-կամաց մոռանում բանակում ծառայողի մասին: Շատ հաճախ, տղաներն իրենց ընկերներին են վստահում և թողնում, որպեսզի իրենց ընկերները աղջկան հետևեն, տուն ճանապարհեն, բայց երբ վերադառնում են ծառայությունից, տեսնում են, որ և' իրենց ընկերը, և' ընկերուհին դավաճանել են իրեն:
 Բանակը տղայի համար դպրոց է, իսկ աղջկա համար սիրո ու հավատարմության քննություն: Տղաներ, ձեր սիրելիներին միշտ պահեք ուշադրության կենտրոնում և դժվար թե ուշադիր ու հոգատար վերաբերմունքից հետո իրենք ձեզ չսպասեն: Աղջիկներ, եթե չեք սպասելու, ապա մի խոստացեք սպասել ու հավատարիմ մնալ և երանի նրանց, ովքեր սպասում են ու ովքեր զգացել են բանակի երկարաժամկետ հեռավորությունից հետո միասին լինելու բերկրանքը...

Комментариев нет:

Отправить комментарий