среда, 12 декабря 2012 г.


Ես կախվածություն ունեի... Մտածում եք թմրանյութերի՞ց. ո՛չ...Դա սերն էր: Նա ինձ պետք էր, ինչպես թմրանյութի դեղաքանակը թմրամոլին: ՈՒղղակի ահավոր էր: Ես ինձ չէի կարողանում տիրապետել, երբ տեսնում էի նրան: Չէի պատկերացնում, թե ինչպես կարող էի ապրել առանց նրա ժպիտի, հայացքի, ձայնի: Նա ինձ հետ երբեք չէր խոսել: Ես մտածում էի, որ նրա նման աղջիկ այլևս չէր հանդիպի իմ կյանքում, բայց սխալվում էի: Հասկանում էի, որ երբեք չէի կարող նրա ձեռքը բռնած քայլել այգում: Մենք անգամ ծանոթ չէինք...Հիմա դուք կմտածեք. ինչպե՞ս կարելի է սիրել մեկին, ում չես էլ ճանաչում: Իսկ ես կպատասխանեմ.երբ առաջին անգամ տեսա նրան հասկացա, որ դա նա է: Նա այն միակն էր, որին փնտրում էի և որի հետ պատրաստ էի ապրել ամբողջ կյանքս: Բայց հասկացա, որ երբեք էլ ինձ վրա ուշադրություն չէր դարձնի: Տեսնում էի նրան օրը մեկ ժամ: Այն մեկ ժամը անմոռանալի էր: Նա խաղում էր իր փոքրիկ եղբոր հետ: Դա շատ հաճելի տեսարան էր, որը տեսնելով` ցանկանում էի, որ նա լիներ իմ ապագա երեխաների մայրը: Անգամ մոտեցա նրան և հարցրեցի. «Եղբայրդ քանի՞ տարեկան է»: Նա պատասխանեց. « 4 տարեկան է»: Դա այն եզակի դեպքն էր, որ խոսեցի  նրա հետ: Ես երջանիկ էի: Սակայն օրերից մի օր նա հեռացավ քաղաքից, և ես այլևս չտեսա նրան...

Комментариев нет:

Отправить комментарий