суббота, 15 декабря 2012 г.

Սա տեղի է ունեցել 2010 թվականին, երբ ես հասկացա, որ չեմ կարող առանց նրա: Ես այդ ժամանակ տաս  տարեկան էի: Նրա անունը Արտակ էր: Ես նրան սիրել եմ տասներկու տարեկանում, բայց հետո, ինչ-որ տեղ ես նրան տեսա մի աղջկա հետ: Իմ մտքում մի միտք էր անընդհատ պտտվում, որ այդ աղջիկը իր ընկերուհին էր, և նա ինձ երբեք էլ չէր սիրի: Այսպիսով ես ցանկացա մոռանալ նրան: Այդ հարցում ինձ օգնեց մոտ ընկերս՝ Անդրեն, ով ամեն դժվարության ժամանակ կանգնած էր իմ կողքին: Նա ինձ ծանոթացրեց մի տղայի հետ՝ Կարենի: Մենք փորձեցինք հանդիպել, բայց այդ ամենը լավ վերջաբան չունեցավ: Կարենը ցանկացավ հեռանալ: Խնդրել էր Անդրեին, որ ինձ հայտներ իր որոշման մասին: Սկզբում չէի մտածում, որ ամեն ինչ այդպես կվերջանար, չնայած, որ մենք միայն լավ ընկերներ էինք: Անդրեն Կարենի հեռանալուց հետո խոստովանեց, որ անտարբեր չի իմ հանդեպ, և որ սիրում է: Նրա շնորհիվ ինձ հաջողվեց մոռանալ Արտակին: Ժամանակի ընթացքում Անդրեի հետ շփվելուց հետո հասկացա, որ քիչ-քիչ կապվում եմ նրա հետ: Ես սիրահարվել էի նրան, բայց  չկարողացա Անդրեի հետ մնալ: Ընկերուհիս նույնպես սիրում էր  Անդրեին , և ես` որպես լավ ընկերուհի հրաժարվեցի իմ սիրուց: Ես կսիրեմ գաղտնի, հոգուս խորքում, և միայն ես կիմանամ, որ դեռ շարունակում եմ սիրել իմ միակ սիրուն: Միգուցե մի օր կրկին սիրահարվեմ և ինձ մոտ ստացվի՞ մոռանալ Անդրեին , չգիտե՛մ, բայց հստակ գիտեմ մի բան, որ իրական սիրող մարդը երբեք չի կարող մոռանալ այն էակին, ում սիրում է:

Комментариев нет:

Отправить комментарий