Ես հեռախոսով լսում եմ նրա ձայնը, այնքան հեռու և այնքան հարազատ: Դա ոչ այնքան ձայն է, որքան ստորերկրյա որոտ: Այգում աղմուկ է, բայց ես նրան զգում եմ, նրա հատուկ ինտոնացիան: Թեպետ հեշտ է դա կռահել, քանի որ նա խոսում է ինձ հետ: Թեման` անեկդոտներ, կատակներ` ընկերների և ծնողների մասին: Գուցե ես հաճախ նրան չեմ լսում, բայց այդ երջանիկ պահերը թափանցում են իմ հոգու մեջ, և հեշտությամբ զգացնել տալիս նրա ներկայությունը` նման ծովի ալիքի, նրբորեն անդրադառնալով իմ շուրթերին, մազերին և ձեռքերին:
Ես գիտեմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Ախր նա խոստացել է ինձ, իսկ ես նրան հավատում եմ: Հավատում եմ նույնիսկ ավելի շատ, քան ինքս ինձ: Երազելով թռչում եմ հեռու-հեռու և դադարում եմ հետևել խոսակցությանը: Նա իրեն հատուկ ոգևորությամբ ինձ ինչ-որ բան է պատմում:

Ես միայն խնդրում եմ` ժպտա ինձ համար, չէ՞ որ ես զգում եմ, ես գիտեմ:
Ես անգամ գիտեմ, թե ինչ ես դու հագնելու: Ես վստահ զգում եմ քայլերիդ ռիթմը: Ես քեզ միշտ հասկանում եմ, գիտեմ քո մասին ամեն ինչ: Եվ ամենակարևորը, հիմա ես գիտեմ, որ երջանիկ լինելու համար պետք է միասին լինենք, ուղղակի գրկենք իրար և զգանք միմյանց:
Комментариев нет:
Отправить комментарий