четверг, 6 декабря 2012 г.

-Մամ, իսկ արևը որտեղից է դուրս գալիս?
-Նա դուրս է գալիս ամպերի տակից, որ մեզ լուսավորի, իսկ հետո հետ է գնում, որ մենք քնենք...

-Մամ, իսկ ինչու է այն տղան միշտ լեզու ցույց տալիս և մազերիցս քաշում?
-Ուշադրություն մի դարձրու աղջիկս...

-Մայրիկ, իսկ ես ճիշտ վանկատեցի «գե-ղե-ցիկ»
-Այո աղջիկս, ապրես:Դու ինձ համար ամենալավն ես...

-Մայրիկ, օգնիր մաթեմատիկան սովորել, որովհետև ուսուցչուհին լավ չի բացատրում:
-Արի փորձենք լուծել, իսկ վատ մարդիկ չեն լինում:Նրանց ուղղակի պետք է ուշադիր լսես...

-Մամ, իսկ նա ասաց, որ ինձ հավանում է:
-Եթե ասել է ուրեմն ճիշտ է...

-Մամ, նա ինձ չի զանգահարել ինչ անեմ?
-Մի մտածիր, երեևի նա ուղղակի զբաղված է...

-Աղջիկս՝ ասա այսօր ինչ հետքարքիր բան է եղել:
-Մամ հոգնած եմ, շատ եմ հոգնած:Հիմա չեմ ցանկանում խոսել հետդ...

-Աղջիկս արդեն ուշ է: Խնդրում եմ դուրս մի արի:
-Սա իմ կյանքն է մի խառնվիր...որտեղ կուզեմ՝ այնտեղ էլ կգնամ:

-Աղջիկս...
-Մամ, դու ինձ արդեն հոգնեցրել ես: Ինչպես կցանկանամ՝ այնպես էլ կվարվեմ...

-Մամ, նա ինձ առաչարկություն է արել:
-Ես Քեզ համար ուրախ եմ աղջիկս:Նա լավ մարդ է: Համաձայնվիր, նա սիրում է Քեզ:

-Մամ ինչ անեմ տղաս հիվանդացել է:
-Ես հիմա կգամ:

-Մամ, կարող ես գալ և թոռնիկիդ հետ մնալ:Ես և ամուսինս գնում ենք երեկույթի:
-Այո՛, իհարկե:Ես Ձեզ կօգնեմ...

-Երեխաներ, ինձ թվում է...
-Մամ, մի խանգառիր:Մենք առանց Քեզ էլ շատ խնդիրներ ունենք...

-Աղջիկս, ինձ պետք է քո...
-Մամ, չեմ կարող: Շատ գործեր ունեմ: Զանգիր մի ուրիշ անգամ:

-Աղջիկս, ինձ դժվար է ապրել մենակ:
-Ոչինչով պեմ կարող օգնել մամ:Մենք ցանկանում ենք երկրորդ երեխան ունենանք:

-Աղջի՛կս, ես...
-Մամ, վաղը զանգահարիր:

-Մամ, ես ուզում էի...Մամա, մայրիկ, մաաաաաաաաաաամ...
-...

Երբ մենք փոքրիկ ենք մտածում ենք, որ մայրիկը հավերժ լինելու է և երբեք չի «անհետանա»...միշտ կլինի մեր կողքին և կպաշտպանի մեզ, իսկ երբ հասկանում ենք, որ կորցրել ենք նրան՝ արդեն ոչինչ չես կարող անել:
Ոչինչ չես կարող...: Ուղղակի այդ ժամանակ հասկանում ենք, որ կյանքից հեռացել է մեզ համար ամենաթանկ մարդը:Այն մարդը, որը մեզ լույս աշխարհ է բերել, կյանքի կոչել և միշտ մեր կողքին է եղել նույնիս ամենադժվար ժամանակ:
Ուզում ենք անցյալը հետ բերել: Նորից զգալ այն քնքշանքները, բերկրանքները, որ ՄԱՅՐՆ էր պատճառում...
Այդ ամենից մեզ վատ ենք զգում և անդադար նույն հարցն ենք կրկնում «Ինչու?»: 
Այո մայրը այն մարդն է, ով կարող է պոխարինել բոլորին, բայց ոչ ոք չի կարող փոխարինել նրան:
Պահպանեք Ձեր մայրերին: Նրանց ողողեք սիրով և քնքշությամբ:Եվ այդ ժամանակ մեր մայրերի կյանքը կերեկարի..

Комментариев нет:

Отправить комментарий