Նրա խեղդվող ձայնը, կտրվող շնչառություն, արտաբերած բառերը...ամեն ինչ հիշում եմ ինչպես այս օրը...Զգում եմ նրա սրտի ամեն մի բաբախյունը...
Նա պառկած էր իմ ձեռքերի վրա: Ամեն րոպե էլ ավելի էր սառում նրա քնքուշ մարմինը...ես ՝ լացը պահած աչքերիս մեջ հետևում էի նրա ամեն մի շարժումին, որովհետև գիտակցում էի, որ դրանք վերջինն էին: Ցավը այնքան մեծ ուժով եկավ , և հարվածեց ինձ, որ դրան դիմադրել անկարող էի...
Նա ՝ իմ անդառնալի և միակ սերը անբուժելի հիվան էր: Նրա թրթռացող սիրտը այլևս չէր զարկում այնպես ուժգին, որքան առաջ էր...իմ ձեռքերի՛ վրա, այո ի՛մ...նա տանջվում էր, անկայուն շարժումներ էր անում, իսկ ե՞ս...ես ընդունել էի ճակատագրի որոշումը:
Այս խոսքերի պես հիշում եմ մեր «վաղամեռիկ» զրույցը:
-Սիրելի՛ս, դու պետք է իմանաս, որ ես քեզ շատ եմ սի...,- ասաց նա, բայց ես ընդհատեցի:
-Գիտե՛մ, գիտե՛մ, սիրելիս...ես էլ քեզ եմ սիրում և միշտ կսիրեմ,- ասացի ես հազիվ լսելի ձայնով:
-Ինչո՞ւ է մարդը մահանում,- հարցրեց նա:
-Դե երևի դա որոշում են վերևում,- պատասխանեցի ես:
-Իսկ իմ մա՞հն էլ են նրանք որոշել,- շնչասպառ ձայնով արտասանեց նա:
Ես մի պահ կանգ առա: Իմ ամբողջ կյանքս հիմա սլանում էր դիմացովս: Ես սոսկում ապրեցի նրա ասածից և պատասխանեցի.
-Սիրելիս, դրա մասին մի մտածիր: Դու և ես դեռ շատ ենք ապրելու...մենք կապրենք, ես հավտում եմ...
-Հավատալը լոկ խոսք է, ես վաղ թե ուշ կմեռնեմ, - ասաց նա և իր լալագին հայացքով նայեց ինձ վրա:
-Ո՛չ, սիրելիս...մենք դեռ շատ երեխաներ կունենանք...մենք դեռ մեր թոռնիկներին պիտի սիրենք,- աղերսագին ինչ-որ ելևէջներով ասացի ես:
-Եվ դու հավատո՞ւմ ես, - քմծիծաղ տվեց նա,- դու մի՞թե հավատում ես քո ասած խոսքերին: Այո՛, սիրելիս, ես շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց ավա՜ղ...
Նա շնչահեղձ էր լինում...իր կապույտ աչքերը հառել էր իմ սև աչքերի մեջ և արցունքների մի ծով գոյացավ այդ մեկ վայրկյանում...
Նա իմ սրտում էր և ես նրան չէի թողնի ո՛չ վերև, ո՛չ ներքև...սիրում էի...բայց իմ սերն ինձ ցավոտ վերջաբան էր մատուցել...
-Ոչինչ կորած չէ սիրելիս, ոչինչ կորած չէ,- կրկնում էի ես:
-Կորած է, կորած...մի զբաղվիր ինքնախաբեությամբ...ես սիրում եմ քեզ, սիրում եմ շատ...բայց գնա՛, թող ինձ մենակ, որպեսզի չտանջվես ինձ հետ,- ասում էր նա:
-Երբե՛ք, երբե՛ք: Ես կբարձրանամ քեզ հետ երկինք, կգամ նույնիսկ դժոխք, բայց չեմ թողնի քեզ,- արցունքների միջից հազիվ արտասանում էի ես:
-Որքան տարիներ ենք մենք կորցնում, բայց դու նոր կյանք կազմիր, մոռացիր ինձ, խնդրում եմ,- ասում էր նա:
-Ոչ...ոչ..ոչ...
Մերժումներիս միացավ լացը: Ես լալիս էի նրա վրա...իմ տաք արցունքները լճանում էին նրա սառած մարմնի վրա...
Նա մահացավ: Ես խելագարի նման համբուրում էի նրա կապտած շուրթերը ու այտերը...իմ սերը կործանում էր ինձ...նրա քնքուշ ձայնին, այտերի կարմրին, վառվռուն կամքին փոխարինել էր միապաղաղ լռությունը և մենությունը:
Իմ այն ձեռքերով ,որոնցով գրկել էի նրա մարմինը, թաղեցի նրան...և եկավ մի պահ, որ ցանկացա նրա հետ միասին մտնել հողի տակ ու անշնչանալ, բայց մի ուժ ինձ հետ պահեց...
Սիրում էի նրան...և սիրեցի մինչև կյանքի վերջ...ու մահվան մահճում բացականչեցի նրա անունը...
Սիրտս մի տեսակ տխրել է փոխվել,
Նա ամեն ինչ պարզեց և գնաց այդ հոգեբուժարան: Նրան արգելեցին այցելել Արմինեյին, քանի որ Արմինեն կարող էր սպանել Արթուրին, Արթուրը ամեն ինչ արեց, և այցելեց Արմինեին: Արմինեն փորձեց միանգամից սպանել Արթուրին, բայց այդ ժամանակ՝ Արթուրը բռնեց նրա ձեռքից և նրան ներարկեց, Արմինեն ուշաթափվեց: Գիտնականը նրան վերցրեց 


Հայացք... Մի հայացք, որն ինձ անդադար տանջում է: Տեսել եմ, իսկ որտե՞ղ: Հիշում եմ, ախր գիտեմ ծանոթ էր, բայց ով էր...
դասավորել
Ողջույն սիրելիս...Գիտե՛մ, շատ շուտով դու կկարդաս իմ նամակը. կնստես համակարգչի դիմաց, և կսկսես կարդալ: Գիտե՛մ նաև, որ կզարմանաս՝ բացելով նամակս: Այնքան երկար ժամանակ է, ինչ միասին չենք, բայց երբ կվերջացնես կարդալ նամակս, կհասկանաս, թե ինչու եմ քեզ գրում:
...Երբ երազանքներդ ուրիշի մոտ են կատարվում:
Կար մի աղջիկ՝ մոտ 12-13 տարեկան: Օրերից մի օր որոշեց գրանցվել odnoklassniki.ru կայքում: Մի քանի օր անց նրան գրում է մի տղա: Այդ օրերի ընթացքում նրան շատերն էին գրել, բայց չգիտես, թե ինչու այս մեկը իրեն արտասովոր թվաց և ցանկություն առաջացավ պատասխանելու: Նրանք ամբողջ օրը գտնվում էին համացանցում և զրուցում միմիանց հետ: Անցավ որոշ ժամանակ: Տղան առաջարկեց անցնել այլ փաղաքշական բառերի: Աղջիկը համաձայնեց, բայց ոչ բոլոր թվարկված բառերին: Անցան երկար ու ձիգ տարիներ,երբ աղջիկը հասկացավ, որ անտարբեր չէ տղայի նկատմամբ, նույնը զգացվում էր նաև տղայի մոտ, բայց աղջիկը ուզում էր իր մեջ խեղդել այդ սերը: Տղան բացի իրենից զրուցում էր նաև այլ աղջիկների հետ, ինչպես իր՝ այնպես էլ մյուսների հետ: Բայց ավաղ նրա մոտ դա չի ստացվում, ընդհակառա՛կը՝ է՛լ ավելի է կապվում տղայի հետ: Նրանք երբեք չէին մտածել հանդիպելու մասին, բայց օրերից մի օր տղան առաջարկում է հանդիպել, իսկ աղջիկը ինչ-ինչ հանգամանքների վրա աչք փակելով` համաձայնվում է: Նրանք երկար ժամանակ է, ինչ գիտեին միմյանց հեռախոսահամարները և ամեն օր՝ օրվա 10-13 ժամը զրուցում էին հեռախոսով, իսկ մնացած ժամերը համացանցով: Եկավ սպասված ու բաղձալի օրը: Աղջիկը երբ տեսավ տղային, հոգին կարծես տակնուվրա եղավ ու հասկացավ, որ իրոք դա սեր է ու նա սիրում է տղային: Նրանք իրար հետ անցկացրեցին մոտ 1.5-2 ժամ: Այդ հանդիպումից աղջիկը ոչ մի ակնթարթ չմոռացավ, այդ ամենը նա պահում էր միշտ իր մտքերում, քանի որ ամենաերջանիկ օրն էր իր կյանքում, իսկ տղան իրեն այնպես էր պահում, որ ոչինչ չզգացվի և չէր արտահայտվում: Նա միայն ասում եր, որ ամեն ինչ հիանալի էր: Այդ տարիների ընթացքում նրանք շատ-շատ էին կռվել : Երկուսն էլ ահավոր խանդոտ էին և այդ պատճառով ամեն չնչին բանից վիճում էին: Տղան չէր հասկանում աղջկան: Նա հասկացել էր, որ աղջիկը իր նկատմամբ անտարբեր չէ և մի օր էլ ինքը՝ տղան, խոստովանեց, որ սիրահարված է, բայց կռիվները խանգարում էին նրանց և նրանք կարծես գնալով սառում էին մեկը մյուսի նկատմամբ: Երբ հանդիպեցին` աղջիկը 15 տարեկան էր, իսկ տղան՝ 18: 
Շատ կցանկանայի, որ այս հոդվածը արժանանա հատկապես տղաների ուշադրությանը և գոնե որոշ մասի մոտ հասկանալի լինի այն, ինչ ես փորձում եմ փոխանցել այս հոդվածիս միջոցով:Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են անհաջողություններ, որոնք կարող են կապված լինել և' ուսման, և' աշխատանքի, և' անձնական կյանքի հետ: Այսօր աչք փակենք մնացած իրողությունների հետ և անդրադառնանք անձնական կյանքին: Շատ շատերի հետ է պատահել: Ծանոթանում են, սիրահարվում, որոշ ժամանակ ընկերություն անում, գրկախառնվում, օրերով ու ժամերով հեռախոսային զրույցներ ու հանդիպումներ ունենում, բազմաթիվ կռիվների միջով անցնում, սակայն վերջում, կարելի է ասել` որպես կանոն, բաժանվում են: Անցնում է որոշ ժամանակ(10 ամիս, 1.5, 2 տարի) և նույն աղջկան հանդիպում ու մի ուրիշ տղա է սիրահարվում: Իհարկե, շատ-շատ են լինում լուրջ կամ անլուրջ առաջարկությունները, սակայն ծանոթացում, սիրահարվածություն, սեր, ընկերություն, գրկախառնվածություն վիճակը կրկնվում է նորից և ինչպես նախորդի դեպքում` այնպես էլ հիմա, երկու կողմին էլ թվում է, որ իրենք են միմյանց ապագան և որ միշտ միասին են լինելու, բայց ոչ.... Այս անգամ էլ ինչ-որ պատճառով ընդմիշտ բաժանվում են:
Որոշ աղջիկներ երկրորդ անգամ նույնի կրկնությունից հետո դադարում են հավատալ <<սեր>> ասվածի գոյությանը, որոշ աղջիկների մոտ էլ սա կարող է կրկնվել 3-րդ անգամ, որոշների մոտ` 4-րդ: Ու որպես կանոն` այդ աղջիկների 

Մեղեդու մի ծվեն անցած-գնացած նվիրական անձրևի բուրմունք է բերում, հետո պատահական սիրով լեցուն մի երեկոյի զովություն դիպչում է դեմքիս ու ես հիշում եմ...Հիշում եմ բոլորին, ովքեր եղել են անցյալումս ու իրականում կարևոր չէ, թե ինչ տեղ են զբաղեցրել, ով են եղել նրանք անցյալում ինձ համար: Ես հիշում եմ, որ նվիրվել եմ նրանց, նվիրել եմ հոգուս ամենախորն անկյունները, պատմել եմ յուրաքանչյուր ցանկություն ու երազանք, յուրաքանչյուր դժվարության մասին եմ խոսել, չգիտակցելով, որ մի օր կողքիս չեն լինելու, չգիտակցելով, որ ուժեղ մի հարված է ստանալու հոգիս` չնայած նվիրածս անկեղծությանն ու նվիրական սիրուն, չնայած ամեն րոպե նրանց օգնելու ու իրենց խնդրանքը կատարելու պատրաստակամությանս, չնայած բոլորին դեմ գնալու անցանկալի սովորությանս: Չնայած ամեն ինչի` ես հավատացել եմ այդ գեղեցիկ պատկերներին ու կերպարներին, որ կամ եղել է, կամ էլ ինքս եմ ստեղծել նրանց վերաբերյալ: Ու հիմա չկան... Շատ մարդկանց հետ դադարեց շփումս...ուղղակի...Ոմանց հետ որևէ պատճառով, ոմանց հետ պարզապես... Դադարեց շփումը ու ես հիշում եմ... Հիշում եմ և' լավն ու վատը, և' հեշտն ու դժվարը: Ինձ համար դժվար է եղել, չափազանց...Գիտակցելով, որ արժանի չեն արցունքներիս, ընկերասիրությանս,աջակցությանս` ես լաց եմ եղել, աջակցել նրանց մի փոքր խնդրանքի դեպքում ու հոգու խորքում սիրել եմ ժամանակավոր ընկերներիս...Որոշ մարդիկ հիմա ինձ համար ուղղակի որոշ մարդիկ են...Շատերը չեն տեսել տխրությունս, շատերին եմ անսիրտ ու ուժեղ թվացել, իրականում պատերը սենյակիս անվերջ արցունքներիցս են զզվել, իրականում բարձս է ամեն օր արցունքներիցս թրջվել, իրականում արհեստական ժպիտս է խաղացել դեմքիս` ինչ-որ մի օր ինձնից անկեղծություն ակնկալելով: Օրերը գլորվում էին, իսկ հանգստություն չէր գտնում ներսս:
Նեղվում էի, լաց լինում, հույսս կտրած` աննշան հույսով, բայց մեծ ցանկությամբ վաղվա լավին սպասելով: Ապրում էի` բոլորին հույս ու ուժ,
Այս կյանքում ցավոք շատ է պատահում, որ սիրուց տանջված սրտեր են մարում: Սիրում էին նրանք իրար գժի պես, բայց արի ու տես չքացավ անտես, այն մաքուր ու պարզ սերը անսահման: Բաժանվեցին լուռ՝ առանց խոսքերի, չէին կարողանում առանց կռիվների: Գիտեին՝ դժվար է սիրել ու ներել, բայց ինչքա՞ն այդպես անիմաստ ապրել: Չէ՞ որ դա սիրտ է՝ սովոր ջերմության, չի՛ կարող ապրել առանց քնքշության: Մի՞թե չենք կարող սիրել մենք անկեղծ, չխաբել միմյանց և հավետ սիրել: Առանց սիրո անհնար է, սիրելն անգամ այնքան բարդ է: Պետք է ապրել ու պայքարել, պետք է այնքան անկեղծ սիրել, որ չտուժի և ոչ մեկը, ո՛չ էլ այն թանկ սրտի սերը, որ ապրում է մեր սրտերում ու մեր հոգում, ամբողջ կյանքում:
Մենություն՝ մի բառ, 8 տառ, բայց մի մեծ ցավ: Գիտե՛մ, թե ինչ է մենությունը: Դա մի երևույթ է, մի զգացողություն, երբ հոգիդ դատարկ է, անդադար ցանկանում ես լաց լինել: Ինչու՞ են սիրող սրտեր իրենց մենության մատնում: Ախր միմյանց խոստացել էին միշտ միասին լինել, բայց արի ու տես՝ մենակ է մնացել նրանցից մեկը: Բառերով դժվար է բացատրել: Դա խաբկանքի պես մի բան է: Այն հոգիդ տակնուվրա է անում, տեղդ չես գտնում, օգնում է միայն տխուր երաժշտությունը, մելամաղձոտ եղանակը: Հանգստացնող է, երբ դրսում անձրև է գալիս՝ մաղում է դանդաղ-դանդաղ, դուրս ես գալիս այգի և սկսում քայլել, միաժամանակ երգ ես լսում և շարունակ մտածում նրա մասին, լոկ նրա, և ուրիշ ոչ մեկի և ոչ մի բանի: Ակամայից արցունքներ են հոսում աչքերիցդ, իսկ դրան ուղեկցում է տխուր երաժշտությունը: Երգի բառերը կարծես հենց քեզ համար գրված լինեն՝ հոգեհարազատ, բայց ո՛չ հանգստացնող: Մեղեդին ակամայից հիշեցնում է նրան, և անկախ քեզնից հարցեր են առաջանում. որտե՞ղ է, ի՞նչ է անում, ինչու՞ չկա, չէ՞ որ խոստացել էր մինչ մահ ինձ հետ լինել, մի՞թե դրանք ուղղակի խոսքեր էին, ո՛չ ավելին: Չե՛մ հավատում, որ այս ամենը ինձ հետ է կատարվում: Խոստովանու՛մ եմ, ես սովոր չեմ մենության, ցավո՛տ է , այնքան ցավոտ...
Բայց չե՛մ ուզում ուրիշ մեկը կողքիս լինի, քանի որ բացի նրանից ոչ ոք ի զորու չէ լցնել այն Տորիչելյան դատարկությունը, որը հիմա կա իմ ներսում: ՈՒզում եմ ցրվել, բայց չի ստացվում: Գրու՛մ եմ, շարունակ գրում, բայց հոգուս ցավը չի թեթևանում: Չե՛մ թաքցնի, սիրում եմ նրան կյանքիցս առավել, բայց մենակ եմ հիմա...Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է մենությունը, չէ՛ չգիտես...Ինչու՞, որովհետև ես թույլ չեմ տվել զգաս այդ դառը և սպանիչ ցավը: Հավատա՛ չեմ էլ ցանկան զգաս... Այս կյանքում կարողացիր մի բան անել. խոստումդ պահե՛լ իմացիր...
Զարմանում եմ ուղղակի, ո՞նց կարող էիր տենց հանգիստ թողնել հեռանալ: Փաստորեն դա միայն պատրվակ էր թողնել հեռանալու: Կարծում էի ուրիշ ես, նման չես ոչ մի տղայի, չես խաբի: Շա՛տ լավ խաղացիր ներկայացումդ սիրելիս, բարձր ծափահարությունների ես արժանի: Ընդունակ էիր միամիտ և փխրուն աղջկա սիրտը կոտրել, խաղալ զգացմունքների հետ և դեն նետել, ինչպես մի իր, որը պետք չէ՛ այլևս տիրոջը: Տակա՞նք, ստո՞ր, խաբեբա՞, թե՞ անարժան քեզ կոչեմ, չէ՛ դրանք նուրբ են ասված քեզ համար: Հիմա ոչինչ չեմ ասի, դու կստանաս քեզ արժանի պատիժը՝ սրտիս մեծ ցավ և անբուժելի վերք թողնելու համար: Այն կլավանա՛, անկասկա՛ծ կլավանա, բայց կթողնի սպիներ, որոնք երբե՛ք, լսու՞մ ես, երբե՛ք չեն անցնի և չե՛ն անհետանա: Դրանք կհիշացնեն այն խոր 

Ես վախենում եմ ինքս ինձ խոստովանել, որ կարոտում եմ քեզ: Ես փորձում եմ խաբել ինքս ինձ, թե դու ինձ պետք չես, որ վաղուց
Սպանեցին,
Հիշո՞ւմ ես սիրելիս, որքան ուրախ էինք, որքան երջանիկ ու ժպիտով լեցուն:
ուզել: Եթե հեռացել ես, ապա հեռացիր ընդմիշտ ու երբեք հետ մի նայիր: Բայց իմացիր մի բան, որ սրտիս վրա մի մեծ սպի ես թողել, որն էլ իմ ամբողջ կյանքում չի անհետանա: