суббота, 29 декабря 2012 г.

Նրա խեղդվող ձայնը, կտրվող շնչառություն, արտաբերած բառերը...ամեն ինչ հիշում եմ ինչպես այս օրը...Զգում եմ նրա սրտի ամեն մի բաբախյունը...
Նա պառկած էր իմ ձեռքերի վրա: Ամեն րոպե էլ ավելի էր սառում նրա քնքուշ մարմինը...ես ՝ լացը պահած աչքերիս մեջ հետևում էի նրա ամեն մի շարժումին, որովհետև գիտակցում էի, որ դրանք վերջինն էին: Ցավը այնքան մեծ ուժով եկավ , և հարվածեց ինձ, որ դրան դիմադրել անկարող էի...
Նա ՝ իմ անդառնալի և միակ սերը անբուժելի հիվան էր: Նրա թրթռացող սիրտը այլևս չէր զարկում այնպես ուժգին, որքան առաջ էր...իմ ձեռքերի՛ վրա, այո ի՛մ...նա տանջվում էր, անկայուն շարժումներ էր անում, իսկ ե՞ս...ես ընդունել էի ճակատագրի որոշումը:
Այս խոսքերի պես հիշում եմ մեր «վաղամեռիկ» զրույցը:
-Սիրելի՛ս, դու պետք է իմանաս, որ ես քեզ շատ եմ սի...,- ասաց նա, բայց ես ընդհատեցի:
-Գիտե՛մ, գիտե՛մ, սիրելիս...ես էլ քեզ եմ սիրում և միշտ կսիրեմ,- ասացի ես հազիվ լսելի ձայնով:
-Ինչո՞ւ է մարդը մահանում,- հարցրեց նա:
-Դե երևի դա որոշում են վերևում,- պատասխանեցի ես:
-Իսկ իմ մա՞հն էլ են նրանք որոշել,- շնչասպառ ձայնով արտասանեց նա:
Ես մի պահ կանգ առա: Իմ ամբողջ կյանքս հիմա սլանում էր դիմացովս: Ես սոսկում ապրեցի նրա ասածից և պատասխանեցի.
-Սիրելիս, դրա մասին մի մտածիր: Դու և ես դեռ շատ ենք ապրելու...մենք կապրենք, ես հավտում եմ...
-Հավատալը լոկ խոսք է, ես վաղ թե ուշ կմեռնեմ, - ասաց նա և իր լալագին հայացքով նայեց ինձ վրա:
-Ո՛չ, սիրելիս...մենք դեռ շատ երեխաներ կունենանք...մենք դեռ մեր թոռնիկներին պիտի սիրենք,- աղերսագին ինչ-որ ելևէջներով ասացի ես:
-Եվ դու հավատո՞ւմ ես, - քմծիծաղ տվեց նա,- դու մի՞թե հավատում ես քո ասած խոսքերին: Այո՛, սիրելիս, ես շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց ավա՜ղ...
Նա շնչահեղձ էր լինում...իր կապույտ աչքերը հառել էր իմ սև աչքերի մեջ և արցունքների մի ծով գոյացավ այդ մեկ վայրկյանում...
Նա իմ սրտում էր և ես նրան չէի թողնի ո՛չ վերև, ո՛չ ներքև...սիրում էի...բայց իմ սերն ինձ ցավոտ վերջաբան էր մատուցել...
-Ոչինչ կորած չէ սիրելիս, ոչինչ կորած չէ,- կրկնում էի ես:
-Կորած է, կորած...մի զբաղվիր ինքնախաբեությամբ...ես սիրում եմ քեզ, սիրում եմ շատ...բայց գնա՛, թող ինձ մենակ, որպեսզի չտանջվես ինձ հետ,- ասում էր նա:
-Երբե՛ք, երբե՛ք: Ես կբարձրանամ քեզ հետ երկինք, կգամ նույնիսկ դժոխք, բայց չեմ թողնի քեզ,- արցունքների միջից հազիվ արտասանում էի ես:
-Որքան տարիներ ենք մենք կորցնում, բայց դու նոր կյանք կազմիր, մոռացիր ինձ, խնդրում եմ,- ասում էր նա:
-Ոչ...ոչ..ոչ...
Մերժումներիս միացավ լացը: Ես լալիս էի նրա վրա...իմ տաք արցունքները լճանում էին նրա սառած մարմնի վրա...
Նա մահացավ: Ես խելագարի նման համբուրում էի նրա կապտած շուրթերը ու այտերը...իմ սերը կործանում էր ինձ...նրա քնքուշ ձայնին, այտերի կարմրին, վառվռուն կամքին փոխարինել էր միապաղաղ լռությունը և մենությունը:
Իմ այն ձեռքերով ,որոնցով գրկել էի նրա մարմինը, թաղեցի նրան...և եկավ մի պահ, որ ցանկացա նրա հետ միասին մտնել հողի տակ ու անշնչանալ, բայց մի ուժ ինձ հետ պահեց...
Սիրում էի նրան...և սիրեցի մինչև կյանքի վերջ...ու մահվան մահճում բացականչեցի նրա անունը...

Սիրտս մի տեսակ տխրել է փոխվել,
Իմ մտքերում դու ես հայտնվել
Րոպե առ րոպե հիշում եմ քեզ,
ՈՒր էլ, որ գնամ աչքիս առջև ես,
Միտքս ու խելքս քեզնով է տարված:
Երազում սիրտս ուզում է ասել
Մմիայն չեմ կարող բանաավոր ասել,
Քեզ կասեմ գրավոր ձևով
Եթե գրածիս ձախ կողմը կարդաս,
Զայրացած սրտիս վիշտը կիմանաս:
Գիշեր էր, մի գիտնական, որի անունը Արթուր էր, որոշեց տխուր պատմություններ վերցնել համացանցից և ստեղծել մի գիրք, որի անունը նա դեռ չէր որոշել: Նա փորփրեց և գտավ մի տխուր պատմություն, որի անունն էր << մի տխուր առավոտ>>: Նրան շատ հետաքրքրեց այդ տեքստը, նա ամբողջովին կարդաց, ամեն ինչ պարզեց, զանգեց իր ընկերներին և հարցրեց, թե՞ որտեղ կարող է լինել այն հոգեբուժարանը, որտեղ Արմինեն է: Նա ամեն ինչ պարզեց և գնաց այդ հոգեբուժարան: Նրան արգելեցին այցելել Արմինեյին, քանի որ Արմինեն կարող էր սպանել  Արթուրին, Արթուրը ամեն ինչ արեց, և այցելեց Արմինեին: Արմինեն փորձեց միանգամից սպանել Արթուրին, բայց այդ ժամանակ՝ Արթուրը բռնեց նրա ձեռքից և նրան ներարկեց, Արմինեն ուշաթափվեց: Գիտնականը նրան վերցրեց  հոգեբուժարանից և տարավ նրա  հիվանդասենյակ: Նա Արմինեին սառացրեց 7 օրով:
Արմինեն զարդնեց, և այդ ժամանակ  չգիտեր թե՞ ինքն ով է, եկավ Արթուրը և ամեն ինչ բացատրեց, աղջիկը հասկացավ ամեն ինչ՝ հիշեց իր անցյալը: 
Անցնում էին օրեր, նրանք սիրում էին իրար, բայց երկուսն էլ միաժամանակ վախենում էին, որ իրենց կայցելի մի տխուր առավոտը:
Առավոտ էր, նրանք պատրաստվում էին,՝ որ ամուսնան:
Եվ եկավ մի թուղթ, որի մեջ գրված էր << Արմինե, մի տխուր առավոտը այլևս քեզ չի այցելի, եթ՞ե դու քո մազերը կտրես>>: Երբ կարդացին Արթուրը և Արմինեն այդ թուղթը, Արմինեն միանգամից գնաց վարսավիրանոց և մազերը կտրեց: Թե՞ նա գեղեցիկ աղջիկ էր,  մազերը կտրելուց հետո ավելի գեղեցկացավ: Արմինեն ու Արթուրը ամուսնացան: Երջանիկ եղան:
Եվ նրանք միշտ այցելում էին՝ Սևակի գերեզմանը, իսկ Արամին՝ բանտում : Մի օր Արմինեն Արթուրին ասաց. << Արի գտնենք Ալիսային>>: Արթուր համաձայնվեց ու նրանք  գտան Ալիսային: Եվ պարզվեց, որ Ալիսան իր համար հանգիստ ապրում էր Ֆրանսիայում, նրանք այցելեցին  Ալիսային և նրա հետ բնակվեցին Ֆրանսիայում: Տարիներ հետո Ալիսան ամուսնացավ և ունեցավ երեխա, Արմինեն ու Արթուրը նույնպես ունեցան գեղեցիկ երեխա: Ալիսան, Արմինեն, Արթուրը ստեղծեցին <<Մի տխուր առավոտ>> վեռնագրով գիրք:


           ԵՍ........ես քեզ ի՞նչ ասեմ,
           Կարող եմ ասել սիրոմ եմ ,
           ՀԱ........հավատա՛ սիրում եմ,
           Չես հավատում չէ
           Գիտեմ ...ասածս հավատալու չէ
           Բայց ինչ՞ անեմ ասա՛,
           Lռում ես հա ,լռիր՛,լռիր՛,
           Չես հասկանա , գիտեմ բարդ է,
           Բայց ի՞նչ անենք,թե՝ես,թե՝դու,
           Երկար սպասել ես այս խոսքիս ,
           Հիմա ասում եմ
 ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ:
            Հիմա միյասին կլինենք ԸՆԴՄԻՇՏ:


      ՈՒզում եմ խոսել, քեզ սերս հայտնել,
           Այն սերը, որ տաք անձրևից թրջված ճնճղուկի նման
           Իր բույնն է հյուսել իմ տաքուկ սրտում:
           Կարոտում եմ քեզ, ու դրա հետ մեկտեղ
           Փորձում եմ լսել սրտիդ խփոցը,
           Այն բաբախում է, ինչպես և իմը,
           Եվ գիտի չափել մեր սիրո գինը:
        
    
          Կորցնելուց հետո է միայն հասկանում,
          Թե որքան թանկ ես դու նրա համար,
          Սիրում է նա քեզ բոլորից էլ շատ,
          Խոստումներ տալիս անթիվ , անհամար:
          Դու նրա համար երկնքից իջած մի շող ես լույսի,
          Մի հող ես արտի, մի ցող ես ծաղկի,
          Գանձ ես դու անգին,
Սերն ես թանկագին:
GoogleՀայացք... Մի հայացք, որն ինձ անդադար տանջում է: Տեսել եմ, իսկ որտե՞ղ: Հիշում եմ, ախր գիտեմ ծանոթ էր, բայց ով էր...
Մտքերս... ցանոթ և անծանոթ հայացքների մասին կարծիքներս: 
Ո՞վ էր նա արդյոք, ի՞նչ էր ցանկանում այդ <<Ծանոթը>>, ինչի՞  համար էր եկել, ու՞մ համար...
Չգիտեմ, ոչ մի հարցի պատասխան  չեմ կարողանում հասկանալ և պատասխանել: Իսկ եթե նա..... ոչ չի կարող այդպիսի բան պատահել, բայց նա ասել էր, խոստացել էր, որ վրեժ է լուծելու...գալու է: Իսկ եթե՞ նա է, նրա հայա՞ցքն է: Չեմ էլ ցանկանում այդ մասին անգամ մտածել: Բայց...բայց չեմ էլ կարող փախչել իրականությունից: Մտածել, մտածել, բայց ինչքա՞ն...ես կխելագարվեմ այս կյանքի հանելուկներից ...
Միայն մի լուծում կա  ̀ դեմ դիմաց խոսել և ամեն ինչ  պարզաբանել, հասկանալ է հարկավոր:
Բայց ես չեմ կարող դիմանալ այդքան...միթե՞ հնարավոր է այսքան տարիներ անց: Չէ, ես պետք է գնամ և խոսեմ, սիրտս դիմանա, թե  ոչ: Որքան հարցեր են հավաքվել գլխումս... լուրջ որոշումներ կայացնել չեմ կարող:  Չէ ճիշտը խոսելն է, այլ ընտրանք չկա: Ձայնս դողում է...
- Բ-բարև,
-Բարև ձեզ,

-Ես կցանկանայի, որ մենք խոսենք, կարո՞ղ ենք հանդիպել
-Կներեք, իսկ կարո՞ղ եմ իմանալ, թե ում հետ եմ խոսում և ինչու պետք է հանդիպենք,
-Ինձ արդեն մոռացե՞լ ես
-Չհասկացա, ո՞վ է, չլինի՞ թե...
-Այո, ճիշտ գուշակեցիր, ես եմ և կցանկանաի, որ խոսեինքGoogle
-Լավ, բայց որտե՞ղ
-Մեր հին հանդիպման վայրում
-Եղավ
-....
Գնում եմ մտքերս ծանրաբեռնելով, փորձում եմ պատկերացնել, թե ինչ է լինելու և ինչպես եմ խոսելու:

-Ողջույն
-Բարև
-Գիտես, շատ ես փոխվել, քեզ այսպիսին չէի պատկերացնի
-Ես այդ թեմայի մասին չեմ կանչել խոսելու, այլ...
-Այլ ինչի համար, դե լսում եմ
-Ինչի՞ համար ես քաղաք եկել, ցանկանում ես կյանքս կործանե՞լ,
-Ինչե՞ր ես խոսում, ի՞նչ կյանք կործանելու մասին է խոսքը, ես այդպիսի նպատակներ չունեմ
-Այդ դեպքում ինչի՞ համար ես եկել, երդումդ իրականացնելու՞
-Միևնույն է ասեմ էլ չես հավատալու
-Ասա ես կհասկանամ
-Եկել եմ քո հետևից
-Երբ հարցրեցի ինչու՞ չպատասխանեցիր, ինչու չասեցիր, որ վրեժի համար ես եկել
-Ոչ ոչ, սպասիր մի գնա, ես եկել եմ քո հետևից, բայց այն պատճառով, որ սիրում եմ դեռ և ցանկանում եմ միասին լինենք
-Չեմ հավատում, բայց համաձայնել չեմ կարող , դու դեռ կյանքդ չե՞սGoogleդասավորել
-Ոչ...ես սովորում էի երկար տարիներ, ավարտելուց հետո որոշեցի գալ Հայաստան  ̀ քո հետևից, սկզբում մտածում էի չես գա և ոչ ել կզանգես , բայց ոչ դու դեռ ինձ սիրում ես չէ՞
- Լավ, ինչպես երևում է ստել չեմ կարող... այո ես քեզ սիրում եմ և ամբողջ հոգով, օր ու գիշեր քո մասին եմ մտածել ու հիմա...
-Ուրեմն համաձայն ես գալ ինձ հետ
-Այո
-Շնորհակալ եմ, որ դու կաս
-Կներես այն քայլերիս համար, խնդրում եմ արի մոռանանք այդ ամենը
- Իհարկե


Մենք միացանք, և ես հասկացա, որ շատ ճիշտ քայլ եմ արել զանգելով, հիմա ես երջանիկ եմ ու շնորհակալ եմ Աստծուց , որ նրան կրկին հետ բերեց:

Ողջույն սիրելիս...Գիտե՛մ, շատ շուտով դու կկարդաս իմ նամակը. կնստես համակարգչի դիմաց, և կսկսես կարդալ: Գիտե՛մ նաև, որ կզարմանաս՝ բացելով նամակս: Այնքան երկար ժամանակ է, ինչ միասին չենք, բայց երբ կվերջացնես կարդալ նամակս, կհասկանաս, թե ինչու եմ քեզ գրում:
 Երբ տեսնում եմ քեզ՝ մարմնովս մեկ դող է անցնում: Ես պատրաստ եմ հավերժ նայել քո աչքերին, դրանք կախարդում են ինձ: Քո ձայնը խենթացնում է ինձ: Գիտե՞ս, ես մի ամբողջ հավերժություն պատրաստ եմ լսել քեզ: Սիրում եմ, երբ մեղմ ձայնով ինչ-որ բան ես ասում, իսկ հետո սկսում խաղալ ինձ հետ, և ջերմացնել համբույրներով: Դու այնքան հեռու ես ինձանից, բայց ինձ համար գոյություն չունի հեռավորություն այն պահից, երբ մենք ծանոթացանք: Այն օրից, երբ հայտնվեցիր իմ կյանքում՝ ինձ համար գոյություն չունի «ես» բառը: Ինձ համար գոյություն ունի միայն «մենք» բառը: Երբ դու կողքիս ես, կարևոր չէ՛, թե պատուհանից այն կողմ ինչ եղանակ է՝ անձրև , քամի, փոթորիկ...Երբ դու նստած ես իմ դիմաց՝ էկրանի մյուս կողմում, իմ կյանքում փայլում է արևը: Հատկապես սիրում եմ չարաճճի ժպիտդ...Գիտե՞ս, ես ամբողջ կյանքում սպասել եմ սիրուն: Ինձ թվում էր՝ երբ նա կգա, ամեն ինչ կփոխվի իմ շրջապատում: Այդ սերը եկավ քեզ հետ միասին: Ես միանգամից չհասկացա դա, չէի կարծում, որ սերը այսքան հիմար է:
Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց, փոխվեցի նաև ես: 
Ես գրում եմ քեզ այս նամակը, որպեսզի ասեմ «շնորհակալություն»: Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում, որ ուղղակի եկար՝ ինչպես երազում, որ ինձ տվեցիր նոր կյանք, որ դու իմ փոքրիկ արևն ես:
  

...Երբ երազանքներդ ուրիշի մոտ են կատարվում:
...Երբ երեկվա օրը այսօրվանից ոչնչով չի տարբերվում:
...Երբ անկեղծ հավատում ես:
...Երբ մահանում է ամենինչ, նույնիսկ հավատդ:
...Երբ կարոտում ես անցյալդ:
...Երբ սպասում ես:
...Երբ գիտակցում ես, որ առանց քեզ երջանիկ են:
...Երբ վախենում ես քայլ անելիս:
...Երբ ափսոսում ես:
...Երբ միայն բջջայինը վայր դնելիս ես հասկանում, թե ինչքան ես սպասել ու կարոտել:
...Երբ չես կարողանում մոռանալ:
...Երբ չես աղոթում:
...Երբ ժպտալու պատճառներ չես ունենում:
...Երբ նույնիսկ անունը մոռանալու համար տարիներ են անցնում:
...Երբ ծանոթ օծանելիքի բույը ուրիշն է կրում:
...Երբ ուրիշով ես մխիթարվում:
...Երբ մեռնելու չափ ուզում ես ժամանակը հետ տալ:
...Երբ սպասում ես ու չի լինում, չեն գալիս:
...Երբ չեն հիշում: 
...Երբ ներում ես աններելին:
...Երբ մտածելով գիշերներ ես լուսացնում:
...Երբ գրում ես ու ջնջում. մեկ է չեն հասկանա:
...Երբ լռում ես:
...Երբ ուշանում ես:
...Երբ միևնույն է դառնում ամենինչ:
...Երբ աչքերիցդ արցունքներդ ավելի շուտ են դուրս գալիս, քան կոկորդիցդ բառերը:
...Երբ մոռանում ես:
...Երբ անկախ ամենինչից դեռ սպասում ես:
...Երբ չեն կարոտում:
...Երբ չի կարոտում:
Վայր ես դնում զենքերդ ու հանձնվում անցյալիդ: Մոռանում ներկադ ու ապագայիդ երազները: Սկսում լինել քո ու միայն քո ընկերը: Կանգնեցնում ես ժամանակը քո կյանքի` քարանում ու նայում նրանց, նրանց շարժուն կյանքը:
Կար մի աղջիկ՝ մոտ 12-13 տարեկան: Օրերից մի օր որոշեց գրանցվել odnoklassniki.ru կայքում: Մի քանի օր անց նրան գրում է մի տղա: Այդ օրերի ընթացքում նրան շատերն էին գրել, բայց չգիտես, թե ինչու այս մեկը իրեն արտասովոր թվաց և ցանկություն առաջացավ պատասխանելու: Նրանք ամբողջ օրը գտնվում էին համացանցում  և զրուցում միմիանց հետ: Անցավ որոշ ժամանակ: Տղան առաջարկեց անցնել այլ փաղաքշական բառերի: Աղջիկը համաձայնեց, բայց ոչ բոլոր թվարկված բառերին: Անցան երկար ու ձիգ տարիներ,երբ աղջիկը հասկացավ, որ անտարբեր չէ տղայի նկատմամբ, նույնը զգացվում էր նաև տղայի մոտ, բայց աղջիկը ուզում էր իր մեջ խեղդել այդ սերը: Տղան բացի իրենից զրուցում էր նաև այլ աղջիկների հետ, ինչպես իր՝ այնպես էլ մյուսների հետ: Բայց ավաղ նրա մոտ դա չի ստացվում, ընդհակառա՛կը՝ է՛լ ավելի է կապվում տղայի հետ: Նրանք երբեք չէին մտածել հանդիպելու մասին, բայց օրերից մի օր տղան առաջարկում է հանդիպել, իսկ աղջիկը ինչ-ինչ հանգամանքների վրա աչք փակելով` համաձայնվում է: Նրանք երկար ժամանակ է, ինչ գիտեին միմյանց հեռախոսահամարները  և ամեն օր՝ օրվա 10-13 ժամը զրուցում էին հեռախոսով, իսկ մնացած ժամերը համացանցով: Եկավ սպասված ու բաղձալի օրը: Աղջիկը  երբ տեսավ տղային, հոգին կարծես տակնուվրա  եղավ ու հասկացավ, որ իրոք դա սեր է ու նա սիրում է տղային: Նրանք իրար հետ անցկացրեցին մոտ 1.5-2 ժամ: Այդ հանդիպումից աղջիկը ոչ մի ակնթարթ չմոռացավ, այդ ամենը նա պահում էր միշտ իր մտքերում, քանի որ ամենաերջանիկ օրն էր իր կյանքում,  իսկ տղան իրեն այնպես էր պահում, որ ոչինչ չզգացվի և չէր արտահայտվում: Նա միայն ասում եր, որ ամեն ինչ հիանալի էր: Այդ տարիների ընթացքում նրանք շատ-շատ էին կռվել : Երկուսն էլ ահավոր խանդոտ էին  և այդ պատճառով ամեն չնչին բանից վիճում էին: Տղան չէր հասկանում աղջկան: Նա հասկացել էր, որ աղջիկը իր նկատմամբ անտարբեր չէ  և մի օր էլ ինքը՝ տղան, խոստովանեց, որ սիրահարված է, բայց կռիվները խանգարում էին նրանց և նրանք կարծես գնալով սառում էին մեկը մյուսի նկատմամբ: Երբ հանդիպեցին` աղջիկը 15 տարեկան էր,  իսկ տղան՝ 18: 
Այդ դեպքից անցել է 1 տարի, բայց մեկ տարվա ընթացքում շատ դեպքեր են տեղի ունեցել, որոնք անգամ ստիպում էին հեռու մնալ իրարից: Վերջին ժամանակներս նրանք գրեթե չէին շփվում  իրար հետ: Շաբաթվա ընթացքում 2 կամ 3 անգամ տղան զանգում էր աղջկան,  բայց ցավոք ապարդյուն: Այսպես շարունակելով նրանք անկասկած կմոռանային իրար և կկործանվեր նրանց 5-6 տարվա ընկերությունն ու սերը: Աղջիկը շատ էր  տանջվել իր սիրո համար, շատ անքուն գիշերներ անցկացրել: ՄԻնչ այսօր էլ տանջվում է և դեռ կտանջվի՝ փորձելով մոռանալ իր միակ ու անկրկնելի սիրուն...
Շատ կցանկանայի, որ այս հոդվածը արժանանա հատկապես տղաների ուշադրությանը և գոնե որոշ մասի մոտ հասկանալի լինի այն, ինչ ես փորձում եմ փոխանցել այս հոդվածիս միջոցով:Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են անհաջողություններ, որոնք կարող են կապված լինել և' ուսման, և' աշխատանքի, և' անձնական կյանքի հետ: Այսօր աչք փակենք մնացած իրողությունների հետ և անդրադառնանք անձնական կյանքին: Շատ շատերի հետ է պատահել: Ծանոթանում են, սիրահարվում, որոշ ժամանակ ընկերություն անում, գրկախառնվում, օրերով ու ժամերով հեռախոսային զրույցներ ու հանդիպումներ ունենում, բազմաթիվ կռիվների միջով անցնում, սակայն վերջում, կարելի է ասել` որպես կանոն, բաժանվում են: Անցնում է որոշ ժամանակ(10 ամիս, 1.5, 2 տարի) և նույն աղջկան հանդիպում ու մի ուրիշ տղա է սիրահարվում: Իհարկե, շատ-շատ են լինում լուրջ կամ անլուրջ առաջարկությունները, սակայն ծանոթացում, սիրահարվածություն, սեր, ընկերություն, գրկախառնվածություն վիճակը կրկնվում է նորից և ինչպես նախորդի դեպքում` այնպես էլ հիմա, երկու կողմին էլ թվում է, որ իրենք են միմյանց ապագան և որ միշտ միասին են լինելու, բայց ոչ.... Այս անգամ էլ ինչ-որ պատճառով ընդմիշտ բաժանվում են: Որոշ աղջիկներ երկրորդ անգամ նույնի կրկնությունից հետո դադարում են հավատալ <<սեր>> ասվածի գոյությանը, որոշ աղջիկների մոտ էլ սա կարող է կրկնվել 3-րդ անգամ, որոշների մոտ` 4-րդ: Ու  որպես կանոն` այդ աղջիկների մասին վատ կարծիքների  տեղատարափ է սկսվում, բայց դա չի նշանակում, որ այդ կարծիքներն իրականությանը համապատասխանում են: 
 Հարգելի տղաներ, բոլորդ էլ լավ գիտեք, որ ինչքան էլ աղջիկը իրեն ճիշտ պահած, համեստ լինի, ինչքան էլ ձեր հարաբերությունների ընթացքում նա իրեն հիանալի դրսևորած լինի, դուք բաժանումից հետո նրա մասին խոսում եք միայն վատը (իհարկե խոսքս բոլորի մասին չէ): Եվ այդպես մի քանի հոգի:  Ու եթե աղջիկը իրեն լավ էլ դրսևորած լինի, շատերն են տարածում այս արտահայտությունը. <<Աա, էտի հարյուր հատ ընգեր ա փոխել>>` իրականում չիմանալով այդ աղջկա պատմությունը և իրականում չիմանալով ամբողջ եղելությունը: Շատերդ որևէ աղջկա մասին այդ արտահայտությունն ասելուց առաջ չեք մտածում, որ կան այնպիսի տղաներ, որոնք ուղղակի խաղում են աղջկա զգացմունքների հետ, իսկ աղջիկը, հավատալով տղայի <<անկեղծ>> խոսքերին, սիրահարվում է, սիրում ու որոշ ժամանակ ընկերություն անում:Երկրորդ անգամ պատմությունը կարող է կրկնվել կամ ամբողջապես ուրիշ լինել: Կարող են բաժանվել ուղղակի նրա համար, որ իրար լավ չեն հասկացել և տղայի բարեսրտությունից է գալիս` կխոսի աղջկա մասին լավը, թե վատը: 


 Հետ եկեք իրականություն: Միշտ չէ, որ կարծիքները ծնվում են ճիշտ աղբյուր ունենալով:  Հարգելի տղաներ, աղջկա մասին վատ արտահայտություններ լսելը դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվեք ձեր սիրած կամ հավանած աղջկանից: Նրա մասին իրականությունը ճշտելու համար պարտադիր չի ընկնել փողոցից փողոց, պարտադիր չէ նրան ճանաչող բոլոր տղաներից կարծիք հարցնել, դուք կարող եք հասկանալ աղջկա բարոյական կերպարը հենց անձամբ աղջկան թաքուն հետևելով, քանի որ միշտ չէ, որ աղջկա հանդեպ նախանձով տրամադրվածներ կամ, ինչպես ասում են, <<վառվածներ>> չեն լինում և միշտ չէ, որ ընկեր թվացող մեկը ճիշտ է լինում:
 Հավատացեք ձեր աչքի տեսածին, քանի որ այն կարծիքները, որ կարող են և ճիշտ չլինել, կարող են ձեզ հեռացնել այն միակից, ով իրոք մտել է ձեր սրտի խորք, ով իրոք արժանի է ձեր կողքին լինել և ով իրոք համեստ է, այլ ոչ նկարագրածի պես: Աղջկա հագ ու կապից, շարժ ու ձևից, նստել-վեր կենալուց դուք կարող եք ամեն ինչ հասկանալ: 
  Умный мужчина не думает, кто бил до него. Он делает так, чтобы после него никого не было.

Պատմությունը կարդալուց առաջ՝ միացրեք Shayne Ward-No promises Երգը և նոր կարդացեք


 Մի անգամ՝ մի տղա սիրո առաջարկություն արեց հիվանդանոցի ամենատգեղ աղջկան, աղջիկը շատ շուտվանից էր սիրում  նրան, նա ժպտաց և գրկեց տղային: Տղան նրան տարավ մի տեղ, որտեղ կարծես հեքիաթ լիներ, աղջիկը, երբ տեսավ այդ հրաշք տեղը, համբուրեց տղուն և հարցրեց  << Հայաստանում այդպիսի տեղ չկա, ին՞չ է մենք հիմա Հայաստանում չենք>> , տղան ժպտաց և ասաց. << Մենք հիմա Երկիր մոլորակում էլ չենք, մենք դրախտում ենք>>:


Մեղեդու մի ծվեն անցած-գնացած նվիրական անձրևի բուրմունք է բերում, հետո պատահական սիրով լեցուն մի երեկոյի զովություն դիպչում է դեմքիս ու ես հիշում եմ...Հիշում եմ բոլորին, ովքեր եղել են անցյալումս ու իրականում կարևոր չէ, թե ինչ տեղ են զբաղեցրել, ով են եղել նրանք անցյալում ինձ համար: Ես հիշում եմ, որ նվիրվել եմ նրանց, նվիրել եմ  հոգուս ամենախորն անկյունները, պատմել եմ յուրաքանչյուր ցանկություն ու երազանք, յուրաքանչյուր դժվարության մասին եմ խոսել, չգիտակցելով, որ մի օր կողքիս չեն լինելու, չգիտակցելով, որ ուժեղ մի հարված է ստանալու հոգիս` չնայած նվիրածս անկեղծությանն ու նվիրական սիրուն, չնայած ամեն րոպե նրանց օգնելու ու իրենց խնդրանքը կատարելու պատրաստակամությանս, չնայած բոլորին դեմ գնալու անցանկալի սովորությանս: Չնայած ամեն ինչի` ես հավատացել եմ այդ գեղեցիկ պատկերներին ու կերպարներին, որ կամ եղել է, կամ էլ ինքս եմ ստեղծել նրանց վերաբերյալ: Ու հիմա չկան... Շատ մարդկանց հետ դադարեց շփումս...ուղղակի...Ոմանց հետ որևէ պատճառով, ոմանց հետ պարզապես... Դադարեց շփումը ու ես հիշում եմ... Հիշում եմ և' լավն ու վատը, և' հեշտն ու դժվարը: Ինձ համար դժվար է եղել, չափազանց...Գիտակցելով, որ արժանի չեն արցունքներիս, ընկերասիրությանս,աջակցությանս` ես լաց եմ եղել, աջակցել նրանց մի փոքր խնդրանքի դեպքում ու հոգու խորքում սիրել եմ ժամանակավոր ընկերներիս...Որոշ մարդիկ հիմա ինձ համար ուղղակի որոշ մարդիկ են...Շատերը չեն տեսել տխրությունս, շատերին եմ անսիրտ ու ուժեղ թվացել, իրականում պատերը սենյակիս անվերջ արցունքներիցս են զզվել, իրականում բարձս է ամեն օր արցունքներիցս թրջվել, իրականում արհեստական ժպիտս է խաղացել դեմքիս` ինչ-որ մի օր ինձնից անկեղծություն ակնկալելով: Օրերը գլորվում էին, իսկ հանգստություն չէր գտնում ներսս: 
Նեղվում էի, լաց լինում, հույսս կտրած` աննշան հույսով, բայց մեծ ցանկությամբ վաղվա լավին սպասելով: Ապրում էի` բոլորին հույս ու ուժ, խորհուրդներ տալով, բայց ոչ ոքից չէի ստանում այդ պատասխանը... Փոխարենը միայն ընկերների դավաճանություն, սխալ կարծիքներ, ցավ, լաց, արհեստական ժպիտ...Ու թեկուզ տխուր, թեկուզ հուսալքված, բայց սպասում էի որևէ դրական ակնթարթի` իրավիճակը ճիշտ գնահատելով: Թեկուզ ցածր տրամադրությամբ, բայց  ես հավատում էի վաղվա օրվան...Հավատում էի վաղվա հրաշքին, վաղվա օրվա գույներին... 
 Գնահատեք իրավիճակը և ապրեք նրա ամեն մի վայրկյանը, անգամ եթե այդ իրավիճակը վատագույնն է: Երբեք մի կորցրեք ձեր հույսը: Աստված ձեր կյանքի համար գերազանց ծրագիր ունի...

Այս կյանքում ցավոք շատ է պատահում, որ սիրուց տանջված սրտեր են մարում: Սիրում էին նրանք իրար գժի պես, բայց արի ու տես չքացավ անտես, այն մաքուր ու պարզ սերը անսահման: Բաժանվեցին լուռ՝ առանց խոսքերի, չէին կարողանում առանց կռիվների: Գիտեին՝ դժվար է սիրել ու ներել, բայց ինչքա՞ն այդպես անիմաստ ապրել: Չէ՞ որ դա սիրտ է՝ սովոր ջերմության, չի՛ կարող ապրել առանց քնքշության: Մի՞թե չենք կարող սիրել մենք անկեղծ, չխաբել միմյանց և հավետ սիրել: Առանց սիրո անհնար է, սիրելն անգամ այնքան բարդ է: Պետք է ապրել ու պայքարել, պետք է այնքան անկեղծ սիրել, որ չտուժի և ոչ մեկը, ո՛չ էլ այն թանկ սրտի սերը, որ ապրում է մեր սրտերում ու մեր հոգում, ամբողջ կյանքում:
 Հուսով եմ կարողացա գոնե մեկին, գեթ մի հոգու օգնել սրտիս այս խոսքերով, գեթ մի հոգու սրտում վառել սիրող կրակն այրող բոցով, գեթ մի հոգու սրտին ասել՝ սիրու՛մ եմ քեզ, չնահանջե՛ս, չհանձնվե՛ս:
Մենություն՝ մի բառ, 8 տառ, բայց մի մեծ ցավ: Գիտե՛մ, թե ինչ է մենությունը: Դա մի երևույթ է, մի զգացողություն, երբ հոգիդ դատարկ է, անդադար ցանկանում ես լաց լինել: Ինչու՞ են սիրող սրտեր իրենց մենության մատնում: Ախր միմյանց խոստացել էին միշտ միասին լինել, բայց արի ու տես՝ մենակ է մնացել նրանցից մեկը: Բառերով դժվար է բացատրել: Դա խաբկանքի պես մի բան է: Այն հոգիդ տակնուվրա է անում, տեղդ չես գտնում, օգնում է միայն տխուր երաժշտությունը, մելամաղձոտ եղանակը: Հանգստացնող է, երբ դրսում անձրև է գալիս՝ մաղում է դանդաղ-դանդաղ, դուրս ես գալիս այգի և սկսում քայլել, միաժամանակ երգ ես լսում և շարունակ մտածում նրա մասին, լոկ նրա, և ուրիշ ոչ մեկի և ոչ մի բանի: Ակամայից արցունքներ են հոսում աչքերիցդ, իսկ դրան ուղեկցում է տխուր երաժշտությունը: Երգի բառերը կարծես հենց քեզ համար գրված լինեն՝ հոգեհարազատ, բայց ո՛չ հանգստացնող: Մեղեդին ակամայից հիշեցնում է նրան, և անկախ քեզնից հարցեր են առաջանում.  որտե՞ղ է, ի՞նչ է անում,  ինչու՞ չկա, չէ՞ որ խոստացել էր մինչ մահ ինձ հետ լինել, մի՞թե դրանք ուղղակի խոսքեր էին, ո՛չ ավելին: Չե՛մ հավատում, որ այս ամենը ինձ հետ է կատարվում: Խոստովանու՛մ եմ, ես սովոր չեմ մենության, ցավո՛տ է , այնքան ցավոտ...Բայց չե՛մ ուզում ուրիշ մեկը կողքիս լինի, քանի որ բացի նրանից ոչ ոք ի զորու չէ լցնել այն Տորիչելյան դատարկությունը, որը հիմա կա իմ ներսում: ՈՒզում եմ ցրվել, բայց չի ստացվում: Գրու՛մ եմ, շարունակ գրում, բայց հոգուս ցավը չի թեթևանում: Չե՛մ թաքցնի, սիրում եմ նրան կյանքիցս առավել, բայց մենակ եմ հիմա...Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է մենությունը, չէ՛ չգիտես...Ինչու՞, որովհետև ես թույլ չեմ տվել զգաս այդ դառը և սպանիչ ցավը: Հավատա՛ չեմ էլ ցանկան զգաս... Այս կյանքում կարողացիր մի բան անել. խոստումդ պահե՛լ իմացիր...
Զարմանում եմ ուղղակի, ո՞նց կարող էիր տենց հանգիստ թողնել հեռանալ: Փաստորեն դա միայն պատրվակ էր թողնել հեռանալու: Կարծում էի ուրիշ ես, նման չես ոչ մի տղայի, չես խաբի: Շա՛տ լավ խաղացիր ներկայացումդ սիրելիս, բարձր ծափահարությունների ես արժանի: Ընդունակ էիր միամիտ և փխրուն աղջկա սիրտը կոտրել, խաղալ զգացմունքների հետ և դեն նետել, ինչպես մի իր, որը պետք չէ՛ այլևս տիրոջը: Տակա՞նք, ստո՞ր, խաբեբա՞, թե՞ անարժան քեզ կոչեմ, չէ՛ դրանք նուրբ են ասված քեզ համար: Հիմա ոչինչ չեմ ասի, դու կստանաս քեզ արժանի պատիժը՝ սրտիս մեծ ցավ  և անբուժելի վերք թողնելու համար: Այն կլավանա՛, անկասկա՛ծ կլավանա, բայց կթողնի սպիներ, որոնք երբե՛ք, լսու՞մ ես, երբե՛ք չեն անցնի և չե՛ն անհետանա: Դրանք կհիշացնեն այն խոր  ցավն ու տառապանքը, որ «պարգևեցիր» ինձ: Հազիվ սովորել էի հավատալ «սեր» կոչվածին, բայց... Ատու՛մ եմ, ատելով ատու՛մ այն: Չէ՛, չեմ կարող ասել, թե սեր չկա: Կա՛, բայց ոչ ինձ համար: Երջանկությունը իրոք որ ոչ բոլորին է բաժին հասնում: Ճակատագի՞ր է սա, թե՞ բախտի քմահաճույք: Գիտե՞ս ինչ, դու չգիտես գնահատել, չգիտես պահպանել, վստահել, առավել ևս ազնիվ լինել...Այ այդ վերջինը երբե՛ք էլ քո մասին չեմ կարող ասել: Դու չգիտես, թե ինչ է ազնվությունը, անգամ սիրել չգիտես: Չպիտի՛ քեզ տայի անկեղծ ու մաքուր սերս, չպիտի՛ զգայիր...Վերջում մի բան կասեմ. դու ստիպեցիր,  որ սերս վերածվի ատելության, դա դու՛ ցանկացար, և ոչ մեկի չմեղադրես կատարվածի համար, և չփորձե՛ս վերադառնալ ու սեր պահանջել: Ատու՛մ եմ քեզ...

Լուցկու հատիկը 

Դուք գիտե՞ք մարդիկ,

Թե որքան շատ է լուցկու հատիկը սիրում իր տուփին,
Ապա դուք փորձեք բաժանել նրան,
Ձեզ չի հաջողվի,
Նա կխնդրի գեթ վերջին անգամ համբուրել տուփին,
Եվ այդ համբույրից նա կբռնկվի
Ինքն իրեն կայրվի,
Ու ոչինչ, ոչինչ նրան չի փրկի,
Ուրեմն եկեք սիրենք այս ձևով ու թե բաժանվենք, ապա այրվելով:

                                      ՔՈ ՀԵՔԻԱԹԸԴու ասում ես, որ աստղերըշ


Չեն կարող խոսել,
Որովհետև սերը խեղդում է նրանց:
Եվ այն օրը, երբ ես կսիրեմ նրանց
Ու կկարողանամ այդ ասել,
Դու կխոսեցնես աստղերը:
Դու ասում ես, որ երկինքը
Գիտի միայն բարկանալ,
Որովհետև ես չեմ սիրում նայել վերև:
Երբ ես երկինքն էլ սիրեմ թերև,
Այն կսկսի ժպտալ,
Քո մոխրագույն երկինքը:
Դու ասում ես, որ գարունը
Ուշանում է այս անգամ,
Որովհետև ես չեմ ուզում նրա գալը,
Իմ հոգուն քո տիրանալը
Կլինի փրկությունը գարնան,
Եթե ինձ ջերմացնի անունդ:
… Քո անունը, գարունը,
Իմ արցունքը, կարոտը,
Նռան գույնը և հոտը
Սիրուն են, սիրում եմ …
… Խենթ …

воскресенье, 16 декабря 2012 г.




Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,
Կրնկիդ վրա պտույտ ես տալիս
Ու նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,-
Ինքդ չափազանց քեզ դուր ես գալիս:
Ինքդ քո աչքում ուրիշ ես դարձել,
Այնպես չես քնում, վեր կենում, գնում
Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,
Թե ի՞նչ է փոխվել պարզ չես հասկանում:
Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.
Մի՛շտ, ամեն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում




Ասել քեզ չե՞մ սիրումԻնչու՞ համար սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:
Չե՞մ կարոտում ասելՍակայն ինչու՞, ինչու՞
Գիշերային մի ուշ, մի խենթ պահի
Սիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,
Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:
Չե՞մ ձանձրանում ասելԲայց ինչու՞ է հանկարծ
Սիրտըս տենչում ինչ-որ հեռավորի,
Նրան, որ միգուցե ոչ եղել է, ոչ կա,
Նրանց, որ ցնորք է միայն թովիչ:
Ասել սիրու՞մ եմ քեզՍակայն ինչու՞ հաճախ
Ես տխրում եմ, թախծում միշտ անառիթ,
Դժգոհում եմ ինձնից՝ չունենալով պատճառ,
Նայում եմ քեզ, ժպտում բայց օտարին:
Հանելու՞կ է արդյոք, առեղծվա՞ծ է միթե
Հասկանում եմ ես քեզ, սիրտ իմ խելառ.
-
Երջանկությանն ես քո դու վարժըվել արդեն
Եվ դժգոհ ես քեզնից միայն դրա համար











Ես վախենում եմ ինքս ինձ խոստովանել, որ կարոտում եմ քեզ: Ես փորձում եմ խաբել ինքս ինձ, թե դու ինձ պետք չես, որ վաղուց մոռացել եմ այն ամենը ինչ-որ կաված է քեզ հետ: Երազանքներս այրվել, մոխիր են դարձել: Տառապել եմ, շատ դժվարությունների միջով եմ անցել: Այս ամենը դեռ իմ սրտում է: Այն կմնա ինձ հետ, մինչև վերջին շունչս, և այդ ժամ սիրտս կդադարի տանջվել: Բայց անկախ դրանից, ես դեռ պահում եմ բոլոր այն լավ հիշողությունները, որոնք կապված են քեզ հետ: ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ: Անզոր եմ ինչ-որ բան անել զգացմումքիս դեմ, քանի որ գիտեմ, որ պարտվելու եմ: Ճի՛շտ է, ես փորձում եմ, բայց ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Տարօրինակ է,  ամենուր աչքիս դու ես երևում..Միքուցե ես քիչ-քիչ խելագարվու՞մ եմ, ո՞վ գիտե...
 Ես միշտ կսպասեմ քեզ: Երևի մի օր կգաս, և ամեն ինչ նույնը կդառնա...Քաղցրս, միակս, հարազատս...Այնքան հեռու ես ինձնից, և այնքան մոտ..
 Հանգիստ քնի՛ր սիրելիս, ես պարզապես կպահպանեմ քո քունը, կհամբուրեմ քեզ, ու կշշնջամ այն մասին, թե որքան ուժեղ եմ սիրում քեզ: Եղի՛ր երջանիկ: Թող ուրախությունը երբեք չհեռանա քեզանից:

Սպանեցին,
Մորթեցին,
Ողջ-ողջ այրեցին...
Միլլիոն հայության մորթազերծ արին...
Փորձեցին ջնջել՝
Չկարողացա՛ն,
Փորձեցին սպանե՜լ,
Ավաղ սպանեցին, 
Բայց չկորցրին մեր արմատները...
Մեր սուրբ հողերը արյունով ներկին,
Մեր սպիտակ կյանքը մրով ծածկեցին...
Մեր Կոմիտասի անաղարտ հոգում ՝
Վախ սերմանեցին,
Թե՛ Վարուժանին ու թե՛ Զոհրապին ՝ 
Դիմացը սպանին...
Ատեցիք դուք մեզ ՝
Լոկ նրա համար,
Որ մենք խելոք ենք, իսկ այ դուք` հիմար,
Որ մենք կրթված ենք, իսկ դուք` անգրագետ,
Որ Մասիս ունենք, իսկ դուք էլ` ոչինչ...
Նախանձից մեզնից մեր սարը խլիք,
Դուք մեզ զազրելի ժողովուրդ կոչիք...
Մինչ դեռ ձեր գործով հակառակն ասիք...
Դուք մեր պապերին սպանեցիք անխիղճ,
Մեր սուրբ մայրերին անապատ նետիք,
Մեզ հացից զրկիք,
Զրկանք տվեցիք...
Դուք մեր հայ կանաց իրենց որդոցից հավերժ զրկեցիք...
Սպանեցիք,
Տարաք,
Հողմածեծ արիք,
Բայց մենք չմեռանք, 
Ցիր ու ցան չեղանք...
Ապրեցինք հավետ, շնչեցինք ընդմիշտ,
Ծնվեցինք մի օր, բայց չմահացանք...
Այլ ԱՆՄԱՀԱՑԱՆՔ...
GoogleՀիշո՞ւմ ես սիրելիս, որքան ուրախ էինք, որքան երջանիկ ու ժպիտով լեցուն:
Ես էլ  եմ հիշում, գիտե՞ս, բայց հիմա՞...հիմա կարծես աշխարհը փոխված լինի, դու՝ նույնպես...
Իսկ մեր սե
՞րը, ինչ եղան այն  խոստումները, երդումները, որոնք  տալիս էիր մեր հանդիպման ժամանակ:
Ի՞նչ է,  ստե
՞լ ես, խաբել ու վախկոտի նման  փախչե՞լ...
Եթե ոչ, ապա ինչպե՞ս կբացատրես այս ամենը, քո սառը հայաքները ...
Իսկ ես հավատում էի,  մտածում էի, որ երբեք ինձ չէիր թողնի ու չես հեռանա:
Բայց փաստորեն սխալվել եմ,  խաբվել ու թույլ տվել, որ ինձ խելագարեցնես ու թողնես: Իսկ չե՞ս մտածել երբևէ, թե ինչպես եմ ապրելու հետո առանց քեզ, չէ՞ որ դու էիր իմ կյնքի իմաստը ու ես քեզնով էի ապրում: Բայց փաստորեն  կարողացա և ասեմ ավելին ̀   ես հիմա էլ ավելի լավ եմ ինձ զգում, քանի որ հասկացել եմ, թե ով ես եղել դու և շատ ուրախ եմ, որ դադարեցրել եմ սրտիս այն զարկերը, որոնք քեզ էին նվիրված: Ես ուրախ եմ, որ այլևս քոնը չեմ, սիրտս քեզ չի պատկանում:
Չփորձես երբևէ ներողություն  խնդրել ու ևս մեկ հնարավորություն  Googleուզել:  Եթե հեռացել ես,  ապա  հեռացիր ընդմիշտ ու երբեք հետ մի նայիր: Բայց իմացիր մի բան, որ սրտիս վրա մի մեծ սպի ես թողել, որն էլ իմ ամբողջ կյանքում չի անհետանա:
Սա ճակատագիր էր, և կյանքս քեզանով չի վերջանում, ես դեռ երջանիկ եմ լինելու, ուրախ եմ միշտ լինելու, լոկ միայն նրա համար, որ ապացուցեմ քեզ, թե ինչքան երջանիկ կարող եմ լինել առանց  քո ժպիտի: