Մի գեղեցիկ կղզում բնակվում էին զգացմունքները: Նրանք էին՝ Երջանկությունը, Տխրությունը, Հարստությունը, Հպարտությունը և Սերը:
Մի անգամ հայտարարություն եղավ, որ նրանք պետք է հեռանան այդ կղզուց, որովհետև այն ջրի տակ է անցնելու: Բոլորը գնացին, միայն Սերը որոշեց մնալ մինչև վերջին վայրկյանը, բայց երբ կղզին սկսեց սուզվել՝ Սերը օգնություն կանչեց:
Հարստությունը Սիրո մոտ եկավ գեղեցիկ և հոյակապ նավով: Սերը հարցրեց.
-Հարստությու՛ն, կարող ես ինձ այստեղից տանել մի ապահով վայր:
Իսկ Հարստությունը պատասխանեց.
-Ո՛չ, իմ նավում շատ գանձեր կան և քո համար տեղ չկա:
Այդ ժամանակ Սերը խնդրեց Հպարտությանը, որը լողում էր մոտակայքում: Նա ասաց.
-Հպարտություն, օգնիր ինձ խնդրում եմ:
-Ես չեմ կարող քեզ օգնել Սեր, որովհետև դու թաց ես և կարող ես փչացնել իմ կահույքը,- պատասխանեց Հպարտութունը:
Այդ ժամանակ Սերը հարցրեց Տխրությանը.
-Գոնե դու ինձ կարող ես օգնել:
-Կներես Սեր, բայց ես չեմ կարող ոչինչով օգնել: Ես շատ տխուր եմ և ինձ միայնակ ավելի հաճելի է:
Երջանկությունը լողում էր կողքի կղզում և այնքան ուրախ էր, որ չլսեց Սիրո աղաղակները...
-Սեր, արի ես քեզ կտանեմ:
Սերը այնքան ուրախացավ, որ մոռացավ հարցնել՝ թե ով է նա: Նա մի ծեր, սպիտակամազ պապիկ էր: Երբ նրանք հասան ապահով վայրը պապիկը հեռացավ: Սերը ճանապարհին տեսավ Գիտությանը և հարցրեց, թե արդյոք ճանաչում է այն պապիկին, ով օգնեց իրեն: Գիտությունը պատասխանեց.
-Նա ժամանակն էր:
-Ժամանակը, իսկ ինչու հենց նա օգնեց ինձ- զարմացավ Սերը:
-Որովհետև միայն Ժամանակն է, որ հասկանում է, թե ինչ թանկ է ՍԵՐԸ կյանքում:
Եվ իրոք դա այդպես է: Միայն ժամանակն է, որ ապացուցում է թե ինչ թանկ է Սերը: Միայն ժամանակն է, որ փորձում է փրկել մեր սերը և պահպանել այն:Ժամանակը մեզ գիտակցել է տալիս ՍԻՐՈ իրական արժեքը....
Комментариев нет:
Отправить комментарий