Այսօր անձրև է գալիս: Այնքան հաճելի է, երբ նստում ու սկսում ես նայել այդ անձրևին: Դիտելով այս անձրևը` հիշում եմ այն ամենը, ինչ կատարվել է այսքան ժամանակ: Հիշում եմ... հիշում եմ մայիսյան այն հիանալի կեսօրը... միասին էինք ...այդ օրը նույնպես անձրև էր գալիս, բայց այդ անձրևը նման չէր այսօրվա անձրևին: Մայիսյան անձրևն այնպես հիանալի էր, ինչպես ես էի երկու տարի առաջ`մայիսին: Իսկ այսօր,անձրևը մի տեսակ բարկացած է, ինչպես ես: Ամպերը գեղեցիկ են, շատ հաճելի, բայց չգիտես, որտեղից է գալիս այդ անձրևը: Մտածում էի դա հրաշք է` կապույտ ջինջ երկինք, և ուժեղ, հորդառատ անձրև: Ինչքան հետաքրքիր է բնությունը: Ես գիտեմ, թե ինչու է այդպես: Բոլոր մարդիկ ինձ նման չեն: Նրանք երջանիկ են, քանի որ սիրում են ու սիրվում, և կարծես այդ անձրևը բարկանում է, չի ուզում, որ բոլորն ուրախ լինեն, քանի որ ինքը սիրված չէ, ինչպես ես: Իսկ ջինջ երկնքի վրա դա ընդհանրապես չի ազդում, քանի որ նա ուրախ է, և նրա ուրախությունը ոչ ոք չի կարող վերածել տխրության, քանի որ նա սիրում է, և սիրված է, ինչպես ես էի այդ մայիսյան կեսօրին: Անձրև էր գալիս, բայց մեզ համար դա միևնույն էր, քանի որ միասին էինք: Իսկ հիմա դու չկաս, և ես մենակ` այս անձրևին, նստած մեր բակում, քեզ եմ սպասում: Խնդրում եմ ետ արի, ու էլ մի գնա, չեմ ուզում քեզանից բաժանվել... թող ամեն օր այսպես ուժեղ անձրև տեղա, երբ դու լինես իմ կողքին, մեր աչքին կերևա միայն ջինջ երկինք...
Комментариев нет:
Отправить комментарий