Դու կհասկանաս...Որ ինքն առանձնահատուկ էր...թեկուզ բարդա բնավորությամբ, բայց ինքը հասարակ ու պարզ էր...Դու կհասկանաս, որ ինքը քո մի բուռ ժպիտն էր, քո չմարող արեգակը, թեկուզ մի փոքր հպարտ էր, մի քիչ էլ գոռոզ, բայց ինքը միայն քեզ համար էր: Դու կհասկանաս, որ ինքը քո հուլիսյան արեգակն էր, քո անզուգական լուսինը, քո աստղազարդ երկինքը, թեկուզ մի փոքր խելագար էր:
Բայց ինքը քո քնքուշ մանուշակն էր, ամեն առավոտ ինքն էր շոյում մտքերդ իր սիրո շողերով, իր հոգու իղձերը քեզ հետ էր կապում, ի՞նչ անենք, եթե մի փոքր ամաչկոտ էր: Դու կհասկանաս, որ ինքը յուրահատուկ էակ էր, աշխարհից տարբերվող ու աշխարհին սիրող, թեկուզ մի փոքր անիրական էր ու հեքիաթային, թեկուզ երազում էր մանկական պարզությամբ: Դու կհասկանաս, որ ինքը էն միակն էր, ով տիրում էր քո երազներին, քո շուրթերով խոսողն էր, քո հոգին հասկացողն էր, թեկուզ մի փոքր հակասական էր, մի քիչ էլ երկչոտ: Դու կհասկանաս, որ ինքը միակն էր, ով կարողանում էր փայլեցնել քո աչքերը, շուլալվել մտքերիդ ու կարդալ հոգիդ, թեկուզ ինքը մի փոքր անվստահ էր, թեկուզ մի քիչ անկայուն, բայց ինքը այն աղջիկն էր, ով կարողանում էր արթնացնել քո մտքում մարդկային անասելի վեհ մտքերը, ինքը էն մարդն էր, ով անմեղ ժպիտով հավատում էր խոստումներիդ, կեղծ ժպիտներիդ: Ինքը հասարակ ու պարզ էր, ինքը էն մարդն էր, ով վախենում էր կորուստերից, ով վիճում էր քո հետ ամեն ստից բանից միայն նրա համար, որ գրկես ու ասես էտ անմահական բառերը: Ինքը քո այգու բուրավետ ծաղիկն էր, քո սատարը, քո աչքերի փայլը...Նրան պետք չէին ավազե տնակներ, երկնքից աստղեր, ծաղիկներ ու նվերներ...
Նրան պետք էր մարդկային վերաբերմունք, սեր, հարգանք...Պարզապես դու չնկատեցիր այն քնքուշ ծաղիկը, այն քնքշությունը, դու անտեսեցիր...Ու այդպես էլ չսովորեցիր զանազանել իրարից ծաղիկը քնքուշ չար մոլախոտից...Ինքը առանձնահատուկ մարդ էր, ինքը քոնն էր...ԷՐ...


Комментариев нет:
Отправить комментарий