Շատ հոդվածներ եմ կարդացել, որոնք քննադատում էին տղային՝ աղջկա զգացմունքների հետ խաղալու և սիրտը կոտրելու մեջ: Բայց հաճախ եմ մտածել՝ Միթե տղան ընդունակ է այդքան քարսիրտ լինել և այդքան շուտ մոռանալ իր սիրելիին: Մի ասեք այդպես՝ տղան նույնպես զգացմունք ունի, նրա սիրտն էլ է ցավ ու սեր զգում, նա էլ է տառապում, սիրում և...և ցանակնում ՍԻՐՎԱԾ լինել...
Միթե երբեք չեք մտածել, որ աղջիկը նույնպես կարող է բառից բուն իմաստով հողին հավասարեցնել, «սպանել» տղային: Միայն մի քանի բառ ասելով նա կարող է այնպիսի ցավ առաջացնել տղայի սրտում, որ ոչ ոք չի պատկերացնի...
Ոչ ոք չի մտածում, որ մեծ շրջապատ ունեցող «լավ տղան» կարող է գիշերները թաքուն լացել, չկարողանալով դիմանալ՝ կրելով ինքնասիրությանը հասցրած հարվածին: Նրա սրտի ձայները կարծես լռում են, երբ նա է խոսում: Այն արցունքները կարծես սառչում են, երբ սա է ասում՝ «ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ»: Ու լոկ այս բառերը կարող են բերել անթիվ ու անհամար արցունքներ...
Աղջկա մի քանի բառը կարող է փոխել ամեն ինչ, այն կարող է տանել և դեպի հավիտենություն և դեպի կործանում...
Բոլորը քննադատում են տղային, չգիտակցելով անգամ, որ մեղավորը աղջիկն է: Չգիտեմ ինչի համար են այդքան մեղադրում տղաներին, բայց չեն էլ ցանկանում մտնել նրա իրավիճակի մեջ, հասկանալ, թե ինչ տառապանքներ է կրում, ինչ ցավ է ապրում...
Եվ դրա համար դու պետք է նրա սրտի մեջ մտնես ու պարզ կտեսնես կուտակված ցավը, վրեժը, ատելությունը...
Եվ արդյոք Դուք, աղջիկնե՛ր, այժմ կարող եք հերքել իմ այս ասածի ճշմարտությունը, որ գոնե սա կարդացողներից ոմանք նման կարպ են վարվել տղաների հետ: Ա՜խր, հասկացեք...տղան էլ սիրտ ունի, նրա սիրտն էլ է բաբխում, զգում, ապրում...
Մի արհամարհեք նրա զգացմունքները...
Комментариев нет:
Отправить комментарий