суббота, 27 октября 2012 г.


                                         Մի ժանիքավոր թախիծ էլ հիմա
                                          Մխվել է իմ մեջ, ինչպես անձավում
                                           Եվ հոշոտում է իմ էությունը...


Տեեեեե՜սսս, երկնքում ինչքա՜ն գեղեցիկ աստղեր կան, փայլում են, ժպտում արար աշխարհին: Իսկ այն մե՞կը: Այն տխուր է, վշտահար, գլխիկոր, ինչպես իմ կյանքի փրկված այս պատառիկը: Այն այսօր էլ չի ժպտալու, չի շլացնելու իր փայլով, իր հմայքով ու թովչանքով: Ի՜նչ նման է ինձ: Ես էլ էմ կանգնած գլխիկոր, ժպիտս չքացել է, կորել անհետ, սուզվել հեռու՜-հեռու, ուր ամեն ինչ ունայն է, դատարկ: Այնտեղ չկա ոչինչ, բացի...իմ մոռացված ժպիտից: Ինձ վիրավորել են, կոտրել են սիրտս ու ամբողջ էությունս ու...կոտրել են ինձ՝ «մարդ արարածին» (եթե կարելի է այդպես կոչել): Այո՛, շրջապատի այն կենսուրախ ծաղիկը թառամել է, էլ չի բուրում, պապակել է, ցանկանում է մի հորդացած աղբյուր...ցամաքե՜ լ են ամբողջը...Հեգնական մի ժպիտ է խաղում շուրթերիս: Իմ առջև այժմ կանգնած է իրականությունը, դաժան, անողոք իրականությունը: Եկավ ու իր անողոք շնչով հօդս ցնդեցրեց հրաշալի երազներս, որոնցից դուրս խավարի ու մահվան թագավորությունն է: Էլ ինչո՞վ հուսա, ինչո՞վ մխիթարվի, ինչո՞վ նոր եռանդ, նոր ուժ ու ավյուն ստանա...Լռությու՜ ն է...Դարձյալ պատասխան չկա...ու կրկին սառած ժպիտը շուրթերիս: Անհաղորդ մի ցանկություն ունեմ աճել ժայռի գագաթին ինչպես ալպիական մանուշակ, հեռու այս ամենից, իմ կեղծ ժպիտին նայող հայացքներից, սխալ քայլերից ու վերջապես ինքս ինձնից...
Ուզում եմ դառնալ երկնքի մի մասնիկը կամ անձրևի մի կաթիլ ու թափվել երկրի վրա՝ դաժան կատաղությամբ արտահայտելով իմ բողոքը: 
Ո՛վ հավերժություն, թող սուզվեմ քո ներսում, թող ես էլ ընկղմվեմ հավիտենականության մահճի մեջ, թող ես էլ ապրեմ քեզ նման թեթև, թող ես էլ...աղաչում եմ...
Մոգական մի ծիծաղ, չորացած արցունքներ, գամված հայացք ու...ձեր անունն է խելագարություն կամ...կործանում...
Իմ ցնորքներն այն թռչունների նման թռա՜ն-գնացին ինձ ընկերանալու փոխարեն, լքեցին հավետ...Այսօր վերջին անգամ շուրթերիս կդողա՝ «Ու՞ր եք, ցնորքներ», և սենյակում կմնա իմ անբարբառ հառաչանքը...

Комментариев нет:

Отправить комментарий