вторник, 16 октября 2012 г.

ՏՂԱՆԵՐ ՋԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ... 

Շատ հաճախ են լինում դեպքեր, երբ տղան ուղղակի թողնում է աղջկան, իսկ պատճառները իհարկե հազվադեպ են կարևոր լինում: Ոմանք ուղղակի խաղում էին ու ժամանակ անցկացնում, ոմանց ինքնասիրությունն է պարզապես վիրավորված լինում աղջիկների պատճառով և վրեժ են լուծում մյուս աղջիկներից...Ուղղակի խնդրում եմ, արեք այնպես, որ ձեր հարաբերություններից ոչ ոք չտուժի...Եթե ասում եք, որ սիրում եք, ապա սիրեք մինչև վերջ, սիրեք անմնացորդ ու ուղղակի եղեք նվիրված աղջիկներին...Եթե չեք սիրում, ապա պարզապես մի շփվեք նրանց հետ ու  ուղղակի մի խաղացեք նրանց ու ձեր զգացմունքների հետ:

ԱՂՋԻԿՆԵՐ ՋԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ...

Եթե տղային չեք սիրում, ապա մի համաձայնվեք ընկերություն անել: Եթե դուք տղաների հետ շփվելու եք միայն նրանց ու նրանց հոր գումարների համար, ապա ուղղակի խնդրում եմ, մի արեք նման բաներ: Մի ասեք սիրում եմ, եթե իրականում ձեզ հետաքրքրում են միայն փողերն ու թանկարժեք զարդերը: Մի՛ համբուրվեք, առանց սիրելու, մի զբոսնեք նրանց հետ, նրանց ձեռքը բռնած, եթե իրականում որևէ շահ եք հետապնդում: Մոռացեք շքեղ ապրելու ձեր պատկերացումները...Սերը փողով չեն գնում, որոշ ժամանակ անց դուք ուղղակի կզղջաք ձեր արածների համար, <<կվայելեք>> բառիս բուն իմաստով  վատ աղջկա համբավը և այլևս երբեք չեք կարող զգալ իրական սիրո քաղցրությունը:

ՏՂԱՆԵՐ ՋԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ...

Բավական է նմանվեք մեկդ մյուսին, եղեք մի փոքր ավելի ինքնատիպ: Արդեն դարձել է զզվելի քայլել ու տեսնել, որ  ամբողջ Երևանում տարածված են այդ կարմիր <<չարոխները>>, երկար մազերը, գալիֆեները: Եղեք ձեզ նման ու մոռացեք այն, ինչ կոչվում է մոդա: Մոդան այն է, ինչ ձեզ սազում է, ինչ ձեզ դուր է գալիս: Մի նմանվեք մյուսներին:

ԱՂՋԻԿՆԵՐ ՋԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ...

Դադարեք խոսել <<լյավ>>, <<աղցիիի>> բառերով և այլն... Եղեք ինքնատիպ, նուրբ, պահեք ձեզ դաստիարակված աղջկա պես...Բավական է սկանդալներ սարքել միայն նրա համար, որ ձեր սիրած տղան շատ ժամանակ է անցկացնում իր դասարանի կամ կուրսի աղջիկների հետ: Ուղղակի եղեք մի փոքր ավելի խելացի և ամեն ինչ կհարթվի...Ուղղակի մտածեք մի փոքր ավելի սթափ:

ԳՆԱՀԱՏԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՔ... ՈՒՂՂԱԿԻ ԵԿԵՔ ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ՎԵՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԻՐԱԿԱՆ ՍԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ՈՐ ՏՂԱՆԵՐԸ ԿԱՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԱՆՏԱՆԵԼԻ ԵՆ ԵՎ ԱՅԼՆ, ԵՎ ԱՅԼՆ...ԵՎ ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԸ, ԵՎ ՀԱՅ ՏՂԱՆԵՐԸ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԵՆ...ՈՒՂՂԱԿԻ ՊԵՏՔ Է ՄԻԱՀԱՄՈՒՌ ՈՒԺԵՐՈՎ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՎԱՏ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ ՈՒ ՄՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ԿՍՏԱՑՎԻ...

Комментариев нет:

Отправить комментарий